Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում

    21.06.2013| 11:52
    1921 թ. օգոստոսի 26-ին Բոմբեյից Պորտ Սուդան նավահանգիստ հասավ Anchor Line շոգենավը: Մի քանի հայերի բուռն բողոքներից հետո, ի վերջո, պատգարակով, կիսամեռ վիճակում դուրս բերեցին մի մարդու, որը նավի վրա վարակվել էր տենդով ու 10 օր անխնամ վիճակում ջերմել: Նրան, թողնելով իր հիվանդ ծնողներին, ուղեկցում էր թավրիզցի Օննիկ Տեյիրմենճյանը: Հիվանդին հասցրին բուժարան, մերկացրին, ոտքից գլուխ պատեցին սառույցներով, բայց ոչինչ չօգնեց: Աչքերը փակելուց առաջ մահամերձը Օ. Տեյիրմենճյանին մի կերպ հասկացրեց, որ պահի-պահպանի երկու կապոց ձեռագրերը, փաստաթղթերն ու նամակները: Այդպես իր երկրային ուղին ավարտեց հայ հասարակական-քաղաքական մտքի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԲԱԽՇԻ ԶԱՔԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՅԱՆԸ:
  • «Հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե  երեսուն-քառասուն տարի, այլ սկսվել է Անիի անկումից հետո` 1045 թվականին»

    «Հայ ազգի ցեղասպանությունը տևել է ոչ թե երեսուն-քառասուն տարի, այլ սկսվել է Անիի անկումից հետո` 1045 թվականին»

    21.06.2013| 11:31
    «Իրատես de facto»-ի հյուրն է գրող, արվեստաբան ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ
  • «Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»

    «Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»

    21.06.2013| 11:27
    Կրթական խնդիրների շուրջ զրուցում ենք «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ-ի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ ԿԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
  • Իմ «ես»-ը հոգնակի է

    Իմ «ես»-ը հոգնակի է

    21.06.2013| 00:42
    Խողովակագործի այցելությունները ձգվեցին սպասվածից երկար: Կինն իր ողջ առօրյան, գիտակցությունը, երբեմն նաև գիշերային քունը պայմանավորում էր այդ այցելություններով. ուրիշ բան նրան չէր զբաղեցնում վերջին շաբաթվա ընթացքում:
  • Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ

    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի անդամ

    20.06.2013| 18:16
    Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դարձել է Երաժշտական գործակալների միջազգայինասոցիացիայի (International Artist Managers’ Association- IAMA) անդամ։
  • Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել

    Քրեական հեղինակությունների մասին պատմող գրքերը երբեք էլ մեծ վարկանիշ չեն ունեցել

    20.06.2013| 16:59
    Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, ըստ որի` մեր ընթերցասերների շրջանում մեծ պահանջարկ ունի քրեական հեղինակությունների մասին պատմող գրականությունը, հայ ընթերցողը փորձում է ամեն ինչ իմանալ Սվո Ռաֆի, Յապոնչիկի ու Դեդ Հասանի մասին: Բարձր գնահատվող հերոսապատումների այս շարքը համալրելու է Սուրեն Խաչատրյանի ոդիսականը: ՈՒ գիրքը, որը դեռ լույս աշխարհ էլ չի եկել, ըստ հեղինակի` չի հասնելու գրախանութ: Օրինակները քիչ են լինելու, պահանջարկը` մեծ: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման խոսքուզրույցները «սարքվում» են գովազդի համար: «Իսկ գովազդը, գիտեք, որ թանկ արժե:
  • Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    20.06.2013| 16:46
    Շուրջ վեց տարի է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 21-ին նշում է Երաժշտության տոնը: Այս տարի տոնը նվիրվում է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի երգարվեստին:
  • Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են

    Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են

    20.06.2013| 12:11
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայում գտնվող համաշխարհային ժառանգության հուշարձանները ներգրավել է անհետացման վտանգի տակ գտնվող շինությունների ցանկում։ Կազմակերպության հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ներքին հակամարտության պատճառով երկրում չի կարող ապահովվել պատմական շինությունների պահպանությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է նաև, որ չեն տիրապետում վնասված օբյեկների վերաբերյալ լիարժեք տեղեկության։ Հիմնականում նման լուրեր են ստացվում չստուգված աղբյուրներից։
  • Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում

    Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում

    20.06.2013| 11:13
    Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի կամարների տակ նշվեց Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը: Իբրև իրադարձության բնութագիր այս նախադասությունը չափազանց հանդիսավոր է, որովհետև 80-ամյակի համար մեկուկես ժամվա այս պատմությունը ուղղակի տխուր էր:
  • «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    19.06.2013| 17:18
    Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»: