Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    05.02.2013| 00:47
    ...թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը եթե ավարտվեր շատ ծանր ելքով, և նոր ընտրություններ նշանակվեին Հայաստանում, ապա ԲՀԿ-ում տեղի կունենար կուսակցապետի փոփոխություն. այն հանդես կգար նախագահի սեփական թեկնածուով, որին կաջակցեր նաև ՀԱԿ-ը:
  • Ասում են...

    Ասում են...

    01.02.2013| 00:29
    ...թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս. չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենևին էլ պասիվ չէ, ավելին` ողջ օրն զբաղված է կուսակցության և ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականները արդեն երեք ամիս է` նրա երեսը չեն տեսել, չգիտեն, թե ինչ են անելու, ինչպես են քվեարկելու, փորձում են լրագրողներից ճշտել-իմանալ, թե ինչ է կատարվում իրենց կուսակցությունում:
  • Ասում են...

    Ասում են...

    25.01.2013| 01:18
    ...թե հայաստանյան արմատական-պրոռուսական ուժերը հույսները չեն կորցնում, որ նախընտրական փուլի ինչ-որ «իքս» պահի Ռուսաստանը կհրահանգի և կկարողանա համոզել-առնել բոլոր թեկնածուներին, որպեսզի վերջիններս հանեն իրենց թեկնածությունը և Սերժ Սարգսյանին թողնեն միայնակ, ինչն էլ վերջինիս կդարձնի «թույլիկ», լեգիտիմությունից զուրկ։
  • Ասում են...

    Ասում են...

    22.01.2013| 01:00
    ...թե տեղերում, ԲՀԿ որոշակի շարքերում խուլ բվվոց կա, և այնքան էլ այնպես չէ, որ այնտեղ ամեն ինչ լռել է` կապված Սերժ Սարգսյանի թեկնածությունը «տակից» պաշտպանելու հետ: Բանն այն է, որ մինչև Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ չի մասնակցելու ընտրություններին, տեղերում ասվել էր` ակտիվացեք:
  • Ասում են...

    Ասում են...

    18.01.2013| 00:57
    ...թե ՀԱԿ-ում կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Այնտեղ նույնիսկ չեն բացառում, որ Պետրոս Մակեյանի, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի սկսած ՀԱԿ բարեփոխման և Լևոն Զուրաբյանի հրաժարականի «շարժումը» կասեցնելու համար սկսված կոնգրեսը կուսակցության վերածելու պլան «ա»-ն եթե չիրականացվեց, ինչ-որ իքս պահից սկսած իրենք կպաշտպանեն Հրանտ Բագրատյանին։
  • Ասում են...

    Ասում են...

    15.01.2013| 01:43
    ...թե երկար ժամանակ շշում փակված ջինը վերջերս շշից այնպես է դուրս թռել, որ ՀԱԿ-ին որևէ կերպ չի հաջողվում այն կրկին հետ մտցնել: ՀԱԿ-ի ոչ անհայտ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումից հետո ասել էր, որ ՀԱԿ-ը, փաստորեն, գտնվում է կոմայի մեջ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.01.2013| 00:56
    ...թե ՀԱԿ-ում որոշ ուժեր ահավոր ծանր են տանում Հրանտ Բագրատյանի առաջադրումը, ու կոնգրեսի «գաղափարական հայրերը» բոլոր հնարավոր միջոցներով փորձում են հասնել նրան, որ Բագրատյանին սատարող ուժերը նախ քիչ լինեն, հետո էլ վերջինս հնարավորինս քիչ հասարակական աջակցություն ստանա:
  • Ասում են...

    Ասում են...

    25.12.2012| 00:38
    ...թե Հայաստանում քաղաքականությունն արմատներ է ձգել ամեն տեղ, անգամ մշակութային ոլորտներում: Քաղաքական խաղեր են տալիս նույնիսկ առաջին հայացքից ապաքաղաքական թվացող մշակութային գործիչները:
  • Ասում են...

    Ասում են...

    21.12.2012| 01:00
    ...թե Դավիթ Հարությունյանին առանձնապես դուր չի եկել համապատասխան հրահանգը` «ջրել-աճեցնել» Արփինե Հովհաննիսյանին, որպես ապագա մեգա-աստղի և, որպես առաջին բեմել, արտահերթ նիստի էթիկայի հանձնաժողովի մասին փոփոխությունների փաթեթի ներկայացումը հանձնարարել նրան:
  • Ասում են...

    Ասում են...

    18.12.2012| 00:36
    ...թե, կախված ՀԱԿ-ի որոշումից, չի բացառվում, որ երկրորդ պատվավոր տեղի համար պայքարի ելնի ՀՅԴ-ն: Սակայն ՀՅԴ-ի ներսում թեկնածուի անձի շուրջ որոշակի անհամաձայնություն կա. Վահան Հովհաննիսյանը հարմար թեկնածու է, խարիզմա ունի, սակայն այնքան էլ ՀՅԴ սերժսարգսյանական թևի սրտով չէ, բացի այդ, մեկ անգամ արդեն առաջադրվել է: