Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արա ԱԼՈՅԱՆ-Նկատառում` նախագահի ընտրություններից 4 տարի հետո և հիշեցում` նոր ընտրության նախաշեմին

Արա ԱԼՈՅԱՆ-Նկատառում` նախագահի ընտրություններից 4 տարի հետո և հիշեցում` նոր ընտրության նախաշեմին
03.12.2012 | 16:25

Քաղաքական կոալիցիան, թերևս, կարելի է համեմատել բռունցքի հետ` որպես ոչ միայն ուժի, այլև հենց տարազոր միասնականության, սինէրգիայի խորհրդանիշ` տարբերությունների միջոցով քաղաքական ու պետական կոնսոլիդացիայի նկատառումով:
Բայց սա, ինչպես ասում են, բաղձալի մակարդակում:
Իսկ իրականում այդ բռունցքը կարող է դյուրությամբ մասնատվել կամ էլ այլ ձև ընդունել` ասենք, վերածվելով երեք մատների հայտնի կոմբինացիայի` հակառակորդ ուժերին կամ, որ ամենավտանգավորն է, սեփական ժողովրդին ի տես:
Միշտ էլ կոալիցիայում կգտնվի մեկը, որ բռունցքից վեր կհանվի բութ մատի պես` խորհրդանշելով, որ ամեն ինչ «օ-քեյ» է, կգտնվի մեկը, որ ցուցամատի պես չի խորշի մտնել սրա-նրա քթախոռոչներն ու դրանից հետո մաքրասիրության ու բարոյականության դասեր տալ, և մեկը, որ միջնամատի գռեհիկ դերակատարություն կունենա` հարկ եղած դեպքում քննադատողներին «դավայ դոսվիդանիյա» ասելու ու, ռսի ասած, երեք տառերի հասցեով ուղարկելու համար:
Եվ զարմանալիորեն ու դժբախտաբար հենց այդ երեք մատներով էլ կառուցվում է երեք մատների կոմբինացիան:

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ