Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազդա­կա­յին ցե­ղաս­պանդ. սադ­րիչ­ներ և զո­հեր

Ազդա­կա­յին ցե­ղաս­պանդ. սադ­րիչ­ներ և զո­հեր
10.12.2019 | 02:39
«Թա­լեա­թի գլ­խա­վո­րած «ե­ռա­պե­տու­թյու­նը» ի­րա­կա­նաց­րեց 1915-1918 թթ. Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան կազ­մա­կեր­պու­մը և ի­րա­գոր­ծու­մը։ Հա­մե­մա­տու­թյունն ա­ռա­ջա­նում է ոչ պա­տա­հա­կան, քա­նի որ իշ­խա­նու­թյան գա­լով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ սկս­վեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան գոր­ծըն­թաց Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում»։
«Ագ­ռա­վա­քար», Ե­գոր ՍԵՐ­ԳԻԵՎ
ԱՍՔ ԵՐ­ՋԱ­ՆԻԿ Ա­ՆԱ­ՍՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԴԺ­ԲԱԽՏ Ա­ՍՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԿՅԱՆ­ՔԻՑ
Ա­սու­նը բա­նա­կան ա­րա­րածն է, մար­դը, այս պա­րա­գա­յում՝ ՀՀ քա­ղա­քա­ցին։ Ա­նա­սու­նը կեն­դա­նի­ներն են՝ բո­րե­նին և այ­ծյա­մը, վագրն ու թու­թա­կը, կե­տերն ու դել­ֆին­նե­րը... անա­սուն են, չնա­յած բա­րո­յա­կա­նու­թյամբ հա­ճախ գե­րա­զան­ցում են ո­րոշ ա­սուն­նե­րին։ Նրանք, ի դեպ, եր­բեմն հա­րյուր­նե­րով ափ են նետ­վում, շն­չա­հեղձ­վում են, այլ կերպ ա­սած՝ ինք­նաս­պան­վում են։ Մտա­խոհ ա­սուն­նե­րը եր­կար ժա­մա­նակ պա­տե­պատ էին խփ­վում, փոր­ձե­լով կռա­հել, թե ին­չու՞ են ափ նետ­վում ծո­վե­րի և օվ­կիա­նոս­նե­րի զարդ կե­տերն ու դել­ֆին­նե­րը։ Ո­մանց կար­ծի­քով ինք­նա­կամ ա­փա­նետ­ման դր­դա­պատ­ճա­ռը ան­հույս սերն էր։ Այ­լոց տե­սա­կե­տով էլ՝ սնն­դի պա­կա­սը։ Ա­մենևին։ Սնունդն ա­ռատ էր, սի­րո պա­կաս էլ չկար, ուղ­ղա­կի ո­րոշ տմար­դի և ռազ­մա­տենչ ա­սուն­ներ ջրե­րի խոր­քում պայ­թեց­նում էին ինչ-որ բան, սու­զա­նա­վե­րի շար­ժիչ­նե­րը բարձր ձայ­նա­յին հա­ճա­խա­կա­նու­թյուն էին ա­ռա­ջաց­նում, և այս ա­մե­նը ոչ միայն ան­սո­վոր էր կեն­դա­նի­նե­րի հա­մար, այլև խա­թա­րում էր նրանց հո­գե­կան ան­դոր­րը, խլաց­նում էր նրանց, և կե­տերն ու դել­ֆին­նե­րը, հա­մոզ­վե­լով, որ հա­րա­զատ տա­րերքն ի­րենց թշ­նա­մին է, դի­մում էին ինք­նաս­պա­նու­թյան, ափ էին նետ­վում և շն­չա­հեղձ­վում։ Սա մի՞­թե շեքս­պի­րյան դրա­մա չէ, ա­վե­լի ստույգ՝ ող­բեր­գու­թյուն։
Մութն ըն­կել է։ ՀՀ իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­դա­սին հրա­վի­րում ենք Երևա­նի կեն­դա­նա­բա­նա­կան այ­գի, այլ կերպ ա­սած՝ գա­զա­նա­նոց։ (Հրա­վի­րյալ­նե­րի թվում են պե­տա­կա­նա­մետ այ­րե­րը և նրանց կեր­տում­նե­րին սա­տա­րող տիկ­նայք... յու­րա­քան­չյու­րի հան­դեր­ձան­քը, ոտ­նա­մա­նից մինչև փող­կապ՝ տիկ­նանց պա­րա­գա­յում, ան­շուշտ, գլ­խա­շոր, չկաս­կա­ծեք, նվա­զա­գույ­նը 5 հա­զար ԱՄՆ դո­լար է, սա՝ ի մի­ջի այ­լոց)։ Հրա­վի­րում և դիր­քա­վոր­վում ենք հղի օ­րան­գու­տա­նի, մտա­խոհ գե­տա­ձիու և թախ­ծոտ վագ­րի վան­դակ­նե­րի ա­ռաջ։ Ցնց­վում է եր­կի­րը (մի՞­թե ժաժք է), դղր­դում է եր­կին­քը, գա­զա­նա­նո­ցա­մերձ պան­դոկ­նե­րում ու ռես­տո­րա­նա­յին հա­մա­լիր­նե­րում զվար­ճան­քը հաս­նում է գա­գաթ­նա­կե­տին, և պայ­թում են հրա­վա­ռու­թյուն­նե­րը։ Տիկ­նայք և տիարք պե­տա­կա­նա­կերտ հո­մո­սա­փիենս­ներ, տե­սա՞ք, թե ան­զոր ցա­վից և տագ­նա­պից ինչ­պես են պա­տե­պատ խփ­վում, գա­լար­վում օ­րան­գու­տա­նը, գե­տա­ձին, վագ­րը և մյուս գա­զան­նե­րը։ Չկաս­կա­ծեք, օան­գու­տա­նը չի բազ­մա­նա, գե­տա­ձին կկորց­նի քա­շի կես մա­սը, իսկ վագ­րը առ­հա­սա­րակ ան­լուր ար­հա­մար­հան­քով կվե­րա­բեր­վի և՛ ան­տար­բեր պե­տա­կա­նա­կերտ­նե­րին, և՛ հրա­վա­ռա­սեր ան­բա­նա­կան­նե­րին։ Այ­նու­հետև վե­րոն­շյալ վեր­նա­խա­վին մենք կու­ղեկ­ցենք որևէ հյու­րըն­կալ հայ­կա­կան օ­ջախ։ Այս­տեղ պապ ու տատ կա (ո­րոնք տա­ռա­պում են սր­տա­նո­թա­յին և նյար­դա­յին հի­վան­դու­թյուն­նե­րով), հղի կին կա՝ պատ­րաստ ծնն­դա­բե­րու­թյան, և մուշ-մուշ քնած բա­լիկ­ներ կան։ Դղր­դում են հրա­վա­ռու­թյուն­նե­րը։ Մնա­ցա­ծը թող­նում ենք գոր­ծող վար­չա­պե­տի դու­խով երևա­կա­յու­թյա­նը։
«Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» հե­ղաշ­րջ­ման ազ­դա­կա­յին էու­թյունն ու բնույ­թը բռ­նա­բար­վե­ցին 2018-ի հու­նի­սի 8-ին։ Այդ օ­րը վար­չա­պետ Փա­շի­նյա­նի անկ­ման նա­խեր­գանքն էր։ (Եվ տե­ղին է հի­շել հի­նա­վուրց ի­մաս­տու­թյու­նը՝ «դևը ըն­կած հրեշ­տակն է»)։ Այդ օ­րը ՀՀ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում օ­րա­կար­գից դուրս ե­լույթ ու­նե­ցավ, խիստ ըն­դվ­զեց ՀՀ ԱՆ Ար­սեն Թո­րո­սյա­նը, ա­ռա­ջար­կե­լով հրա­վա­ռու­թյուն­նե­րը կամ առ­հա­սա­րակ ար­գե­լել, կամ էլ թույ­լատ­րել միայն պե­տա­կան տո­նե­րի ժա­մա­նակ։  Նույն օր­վա վար­չա­պե­տի ար­ձա­գան­քը ապ­տակ էր նա­խա­րա­րին, առ­հա­սա­րակ՝ երկ­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գին. «Օ­րեն­քի խախ­տու­մով հրա­վա­ռու­թյուն չի լի­նե­լու և վերջ»։ Օր­վա կես­գի­շերն անց հան­րա­պե­տու­թյու­նը հրա­վա­ռում էր մինչև լու­սա­բաց։ 
ԱՍՔ ՏԱՆ­ԿԻ ԵՎ ՌԱ­ԳԱՏ­ԿԱ­ՅԻ ՄԱ­ՍԻՆ
2018 թվա­կան, փետր­վար ա­միս, ԱԺ։ «Ելք» ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան թիվ 2 շե­փո­րա­հար Ա­րա­րատ Միր­զո­յա­նը խրոխտ հրո­վար­տա­կեց սույ­նը. «Հրա­վա­ռու­թյուն­նե­րը իս­կա­կան չա­րի­քի են վե­րած­վել մարդ­կանց հա­մար։ Մարդ­կանց ի­րա­վուն­քը խախտ­վում է, ան­դոր­րը խա­թար­վում, մարդ­կանց ե­րե­խա­նե­րը վեր են թռ­չում քնից, ինչ է թե մի հարևան ո­րո­շել է հրա­վա­ռու­թյուն ա­նի։ Խն­դի­րը շատ մեծ է, իսկ լուծ­ման ա­ռա­ջարկ­վող մե­խա­նիզ­մը՝ ա­նի­մաստ։ Խն­դի­րը ե­թե տանկ է, մեր ձեռ­քին ռա­գատ­կա է։ Այս մե­խա­նիզ­մով օ­րեն­քը չի կար­գա­վոր­վի։ Հրա­վա­ռու­թյու­նը տևում է վայր­կյան­ներ, հրա­վա­ռու­թյան ժա­մա­նակ մար­դը նույ­նիսկ չի հաս­կա­նում, թե որ­տե­ղից է, ուր մնաց զան­գի ոս­տի­կա­նու­թյուն։ Ոս­տի­կա­նու­թյու­նը ինչ­քան ա­րագ պի­տի գնա, որ բռ­նի ու տուրք սահ­մա­նի։ Ժո­ղո­վուրդ ջան, այս հրա­վա­ռու­թյուն­նե­րը կամ պի­տի առ­հա­սա­րակ ար­գե­լել, կամ թող­նել պե­տու­թյան մե­նաշ­նոր­հը՝ տո­նե­րի ժա­մա­նակ»։
Տիար Միր­զո­յան, ա­ռա­ջին ան­գամ երբ հրա­վա­ռա­պայ­թու­ցի­կա­յին հրե­շի դեմ սուր բարձ­րաց­րիր, ձեռ­քիդ պար­սա­տիկ էր, դի­մացդ ՀՀԿ մե­նիշ­խա­նա­կան զրա­հա­տան­կը։ Այժմ զրա­հա­տան­կի հրա­մա­նա­տա­րը գա­ղա­փա­րա­կան ա­ռաջ­նորդդ է, ՀՀ վար­չա­պե­տը, ինքդ զրա­հա­տան­կի նշա­նա­ռուն ես, արդ, ի՞նչն է խան­գա­րում քեզ (նե­րիր մտեր­միկ տո­նիս հա­մար, զի հա­սա­կի ա­ռու­մով կա­րող էիր որ­դիս լի­նել) դեմ տալ պա­տին Նի­կո­լին և պա­հան­ջել իս­պառ չե­ղար­կել հրա­վա­ռու­թյուն­ներն ու պայ­թու­ցի­կա­յին ա­ղե­տը։ Չէ՞ որ «Ելքն» է այ­սօր քա­ղա­քա­կան մե­նիշ­խա­նը մեր հայ­րե­նի­քում։
ԱՍՔ ԱՌ ՆԻ­ԿՈ­ԼՅԱՆ ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
2018-ի դեկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին, հա­մա­ձայն լրատ­վա­կան կայ­քե­րից մե­կի հա­ղորդ­ման, հան­րա­յին մի տա­կանք պայ­թու­ցիկ էր նե­տել շու­կա­յից դուրս ել­նող հղի կնոջ ոտ­քե­րի տակ։ Կի­նը վի­ժեց։ Եր­կու օր անց ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը ոչ պա­կաս ա­հա­սար­սուռ տե­սա­րան­ներ էր ներ­կա­յաց­նում նա­խաա­մա­նո­րյա հան­գս­տի մեջ ընկ­մղ­վող հան­րու­թյա­նը, պայ­թու­ցիկ­նե­րի ոչ ճիշտ օգ­տա­գործ­ման պատ­ճա­ռով այ­սինչ մար­զի այ­նինչ հա­մայն­քում ե­րեք չա­փա­հաս­ներ վնա­սել են աչ­քի բի­բը, հոնքն են այ­րել, ոտքն են հաշ­մել, առ­հա­սա­րակ կորց­րել են ա­ռող­ջու­թյու­նը։ Մայ­րա­քա­ղա­քի այ­սինչ վար­չա­կան շր­ջա­նի այ­նինչ փո­ղո­ցում եր­կու դե­ռա­հաս վնա­սել են դաս­տակ և մատ։ Ոս­տի­կա­նու­թյու­նը թա­խան­ձա­գին հոր­դո­րում էր պահ­պա­նել պայ­թու­ցիկ­նե­րի գոր­ծա­ծու­թյան անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը, այն է՝ է՛լ ա­վե­լի մեծ ե­ռան­դով պայ­թեց­նել շր­ջա­պա­տը, ազ­դա­կա­յին աղ­մու­կով էա­կան վնաս հասց­նել քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռող­ջու­թյա­նը, հա­րա­մել նրանց տո­նը։ ՈՒ ոչ մի խոսք և որևէ հոր­դոր առ ե­լու­զակ­ներ՝ դա­դա­րեց­նել պայ­թու­ցի­կա­յին բար­բա­րո­սու­թյու­նը։ (Նման բան չկա ան­գամ Մար­կե­սի «Նա­հա­պե­տի ա­շու­նը» նշա­նա­վոր վի­պաս­քում, երբ ոս­տի­կա­նու­թյու­նը դառ­նում է հա­կա­հան­րա­յին տա­կան­քին թև ու թի­կունք)։ Իսկ թե ին­չու ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը հենց այ­սօր օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ չի դի­մում ԱԺ-ին՝ կան­խար­գե­լե­լու հրա­գոր­ծա­կան ապ­րանք­նե­րի ներկ­րու­մը, ար­տադ­րու­թյու­նը, վա­ճառքն ու գոր­ծա­ծու­մը, ան­լու­ծե­լի մի թն­ջուկ է, դա­րա­կազ­միկ ա­ռեղծ­ված է, ու­րիշ ո­չինչ, զի ին­քը ոս­տի­կանն է հա­ճախ բարձ­րաց­վում զո­հա­սե­ղան, պա­տա­նի հրո­սա­կը պայ­թու­ցի­կը պայ­թեց­նում, տո­նա­կան հո­գե­վի­ճա­կը փո­խար­կում է ող­բեր­գա­զա­վեշ­տի, ե­րեք քայլ հե­ռու կանգ­նած ոս­տի­կա­նու­թյան սպան ան­զոր է ձեռ­նար­կե­լու որևէ բան, ա­սենք, ո­լո­րե­լու ստա­հա­կի ա­կան­ջը և բռ­նագ­րա­վե­լու հրա­գոր­ծա­կան ապ­րան­քը, ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ դեռ 2002-ին կա­նաչ լույս է վառ­վել հրա­գոր­ծա­կան ապ­րան­քի ներ­կր­ման ար­տադ­րու­թյան, վա­ճառ­քի և գոր­ծած­ման ա­ռաջ։
ՆՅԱՐ­ԴԱ­ԲՈՒ­ԺԱ­ԿԱՆ Ի­ՐԱ­ԶԵ­ԿՈՒՄ
Նա­խորդ նա­խաա­մա­նո­րին մայ­րա­քա­ղա­քում գոր­ծող «Սբ Աստ­վա­ծա­մայր» բուժ­հաս­տա­տու­թյան նյար­դա­բու­ժա­կան բաժ­նի վա­րի­չի ի­րա­զեկ­մամբ, միայն նա­խա­տո­նա­կան մի քա­նի օ­րում ի­րենց են դի­մել 31 քա­ղա­քա­ցի, ո­րոնք վնա­սել են աչք ու ա­կանջ, ոտք և ձեռք պայ­թու­ցի­կա­յին զվար­ճան­քին տուրք տա­լով։ Դժ­վար չէ հաշ­վել, որ ողջ հան­րա­պե­տու­թյու­նում խե­ղան­դամ­վում են հա­զա­րա­վոր­նե­րը, գլ­խա­վո­րա­պես դե­ռա­հաս­ներ։ (Տա­րի­ներ ա­ռաջ, կար­ծեմ Ար­մա­վի­րի մար­զում, ե­րե­քա­մյա թո­ռը պա­պին նա­խա­տո­նա­կան ա­նակն­կալ մա­տու­ցե­լու նպա­տա­կով ճայ­թու­կը գցել էր ինչ-որ քաղցր բա­նի սպա­սող, աչ­քե­րը գոց, բե­րա­նը բաց պա­պի բե­րա­նը։ Ծե­րու­նին ճա­նա­պարհ­վեց ի վե­րին Ե­րու­սա­ղեմ, ճայ­թու­կը ճայ­թել էր նրա բե­րա­նում)։
ՍԱԴ­ՐԻՉ­ՆԵՐ, ԶՈ­ՀԵՐ, ԳԼԱ­ԴԻԱ­ՏՈՐ­ՆԵՐ
Վար­չա­պետ Փա­շի­նյա­նը ո­տան կո­խան է դարձ­րել իր իսկ խոսք-պատ­գա­մը, ար­տա­սան­ված 2018-ի մա­յի­սի 28-ին Սար­դա­րա­պա­տի հու­շա­հա­մա­լիր-թան­գա­րա­նում, ուր նշ­վում էր ազ­գա­յին-պե­տա­կան հե­րո­սա­մար­տի 100-ա­մյա­կը. «Այլևս ոչ ոք չի հա­մար­ձակ­վի նվաս­տաց­նել ժո­ղովր­դին»։ Նվաս­տաց­նում են շատ ա­վե­լի մեծ ա­վյու­նով, քան ար­վում էր նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք։ ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նին հու­շում-հի­շեց­նում ենք՝ նրա ե­լույ­թը չի մո­ռաց­վել առ օրս, ի՞նչն է նրան խան­գա­րում, զո­րօ­րի­նակ, օ­րենք ըն­դու­նել հրա­գոր­ծա­կան տե­սա­կա­նու վերջ­նա­կան չե­ղարկ­ման մա­սին։ Իսկ Ար­սեն Թո­րո­սյա­նին, որ­պես բժշ­կի և ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կերպ­չի, հոր­դո­րում ենք հաշ­վել, թե քա­նի հղի կին է կորց­նում պտու­ղը տա­րե­կան կտր­ված­քով, որ­քան է նյար­դա­յին և սր­տա­նո­թա­յին այն հի­վանդ­նե­րի քա­նա­կը, ո­րոնց տկա­րու­թյու­նը բազ­մա­պատկ­վում է գրե­թե ա­մեն օր, հրա­վա­ռու­թյուն­նե­րի դժո­խա­յին սիմ­ֆո­նիա­յին զո­հա­բեր­վե­լով և ա­մա­նո­րյա հան­գս­տի օ­րե­րին։ Միով բա­նիվ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը ան­թա­քույց կան­խամ­տած­ված, ԱԺ նա­խա­գա­հը և ԱՆ նա­խա­րա­րը հա­վա­նա­բար պար­տադր­ված դար­ձել են ուխ­տադ­րուժ, զան­ցա­ռել են ի­րենց հան­րա­շահ ա­ռա­ջարկ­նե­րը։ Ինչ խոսք, հրա­գոր­ծա­կան ապ­րանք­նե­րի գոր­ծած­ման պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած դժոխ­քը գտն­վում է վար­չա­պետ Փա­շի­նյա­նի անձ­նա­կան բարձր հո­վա­նու ներ­քո։ (Նրա հո­վա­նու ներ­քո, նշյալ դժոխ­քից քիչ հե­ռու, ոտ­քը ոտ­քին գցած Նի­կո­լի նկարն էլ կրծ­քին ա­գու­ցած հան­գր­վա­նել է Աստ­վա­ծա­մերժ ա­րա­րա­ծը՝ Դա­լու­զյան Մե­լը)։
Եվ ա­հա մեր ա­հա­զանգ-կո­չը ուղղ­ված հան­րա­յին և քա­ղա­քա­կան կա­ռույց­նե­րին, «Վեր­նա­տա­նը», ՀՅԴ-ին, «Ա­դեկ­վա­տին», «Վե­տո»-ին, «Ռե­ֆոր­միս­տին», նմա­նա­պես եր­գի­ծա­բան և դրա­մա­տուրգ Վահ­րամ Սա­հա­կյա­նին, ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ Գևորգ Պետ­րո­սյա­նին և Նաի­րա Զոհ­րա­բյա­նին, քա­ղակ­տի­վիստ­ներ Սո­նա Ա­ղե­կյա­նին, նյար­դա­վի­րա­բույժ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մա­րինա Խա­չատ­րյա­նին, ՀՀԿ Կա­նանց խոր­հր­դի նա­խա­գահ Կա­րի­նե Ա­ճե­մյա­նին, հան­րա­պե­տու­թյան «Հու­զանք ու Զանգ»-ա­մերժ ե­րի­տա­սար­դու­թյա­նը, առ­հա­սա­րակ քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն ու­նե­ցող բո­լո­րին՝ ձեր հան­րա­յին և տա­կան­քա­մերժ հրե­ղեն խոս­քով և դի­մում-կո­չե­րով կան­խեք ազ­դա­կա­յին ցե­ղաս­պան­դը։
Եր­ջա­նիկ են կե­տերն ու դել­ֆին­նե­րը, զի գտել են ել­քը, ափ են նետ­վում ու շն­չա­հեղձ­վում։  Իսկ ինչ ա­նեն ՀՀ տա­րա­բախտ քա­ղա­քա­ցի­նե­րը։ Պատշ­գամ­բից վա՞ր նետ­վեն, թե՞ ինք­նաս­պա­նու­թյան այլ ե­ղա­նակ փնտ­րեն, գտ­նեն։ Ո՛չ։ ՈՒղ­ղա­կի արթ­նա­նան և ըն­դվ­զեն ազ­դա­կա­յին ցե­ղաս­պան­դի դեմ, միա­բան­վե­լով, հան­րա­յին նս­տա­ցույ­ցեր կազ­մա­կեր­պե­լով, ի վեր­ջո, հե­ղե­ղե­լով ոս­տի­կա­նու­թյա­նը դի­մում-բո­ղոք­նե­րով։ Հրա­վա­ռու­թյուն­նե­րի և պայ­թու­ցիկ­նե­րի զոհ պատ­վար­ժան ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ, ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նը ի զո­րու է գո­նե մա­սամբ շտ­կե­լու ի­րա­վի­ճա­կը, երբ նրա ձեռ­քում կան հան­րա­յին դժ­գո­հու­թյան առ­հա­վատ­չյա դի­մում-բո­ղոք­նե­րը։ Միով բա­նիվ ազ­դա­կա­յին ցե­ղաս­պան­դի ար­մա­տա­կան չե­ղար­կու­մը վար­չա­պետ Փա­շի­նյա­նի, նա­խա­գահ Միր­զո­յա­նի և նա­խա­րար Թո­րո­սյա­նի պատ­վի գործն է, ցե­ղաս­պան­դի շա­րու­նա­կու­մը՝ նրանց չե­ղարկ­ման հիմ­նա­քա­րը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 7618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ