Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վճարումներ՝ անմիջապես ձեռքի ափից

Վճարումներ՝ անմիջապես ձեռքի ափից
21.01.2020 | 12:15

The Wall Street Journal լրատվականը գրում է, որ Amazon ընկերությունը մտադիր է այնպիսի համակարգ մշակել, որ հնարավորություն կտա անմիջապես մարդու ձեռքի ափից վճարումներ կատարել:

«Ընկերությունն այժմ այնպիսի տերմինալներ է ստեղծում, որ հնարավոր կլինի տեղադրել մարդաշատ վայրերում, բացի այդ՝ կկարողանա «կարդալ» բանկային քարտն՝ անմիջապես ձեռքի ափից»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 7542

Մեկնաբանություններ