Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բրյուսելը և Բաքուն բանակցում են ադրբեջանական գազի` ԵՄ արտահանման շուր

Բրյուսելը և Բաքուն բանակցում են ադրբեջանական գազի` ԵՄ արտահանման շուր
16.02.2020 | 23:41

Բրյուսելը և Բաքուն բանակցում են ադրբեջանական գազի` ԵՄ արտահանման շուրջ
ԵՄ-ն և Ադրբեջանն ավարտին են հասցնում կասպիական ավազանում արդյունահանված գազի` եվրոպական շուկաներ արտահանման ծրագրի մշակումը, Twitter- ում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Նրա խոսքով՝ նախօրեին Մյունխենում`անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ ներկայացուցիչների և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի միջև: «Մենք լարված աշխատեցինք էներգետիկ անվտանգության բարելավման ուղղությամբ: Կասպիական գազը Եվրոպա հասցնելու ուղղությամբ մեր ջանքերը մոտենում են եզրագծին», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ