Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մանուկյանը

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին կներկայացնի Աթենա Մանուկյանը
16.02.2020 | 23:43

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու է Աթենա Մանուկյանը: Նա կներկայանա Chains On You երգով: Նա ընտրվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով՝ մեկ փուլով, քվեարկությունը տեղի ունեցավ 3 կողմով՝ հաղթողն ընտրվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում: Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու համար պայքարում էին 12 մասնակից՝ Agop-ը, Կարինա EVN-ը, Music Հայկը, ERNA-ն, Եվա Rida-ն, Աթենա Մանուկյանը, Գաբրիել Ջիգը, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, Միրիամ Բաղդասարյանը, Վլադիմիր Արզումանյանը, Արթուր Ալեքը և TOKIONINE-ը:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ