Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արտա­կարգ և լիա­զոր դես­պան Ար­ման Նա­վա­սար­դ­յա­նին

Արտա­կարգ և լիա­զոր դես­պան Ար­ման Նա­վա­սար­դ­յա­նին
06.03.2020 | 01:25
Պա­րոն Նա­վա­սար­դյան, Դուք նախ­կի­նում աշ­խա­տել եք դես­պան, այ­սինքն ինչ-որ տեղ, ինչ-որ ժա­մա­նակ ներ­կա­յաց­րել եք մեր նո­րան­կախ երկ­րի շա­հե­րը: Չեմ կաս­կա­ծում, որ Դուք այդ շա­հը միշտ ներ­կա­յաց­րել եք ըստ ար­ժան­վույն և չեմ կաս­կա­ծում երբևէ Ձեր դի­վա­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րին: Ա­սեմ, որ չաշ­խա­տած տա­րի­նե­րին էլ դուք միշտ ար­ժա­նա­պատ­վո­րեն եք ներ­կա­յա­ցել հան­րու­թյա­նը ինչ­պես հե­ռուս­տաե­լույթ­նե­րում, այն­պես էլ տպա­գիր մա­մու­լում: Ին­չու՞ եմ գրում այս նա­մա­կը: Չեմ կա­րող չգ­րել, ո­րով­հետև այ­սօր մեր երկ­րի մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, ան­կեղծ ա­սած` նախ­կի­նում էլ, բա­ցա­ռու­թյամբ ո­րոշ ան­հատ­նե­րի, մի բան չի ե­ղել: Չեմ ցան­կա­նում հի­շել Լե­նի­նի խոս­քե­րը մտա­վո­րա­կա­նու­թյան հաս­ցեին, բայց մի բան հաս­տատ կա­րող եմ ա­սել, ե­թե մենք ու­նե­նա­յինք ար­ժա­նի մտա­վո­րա­կան­ներ և ոչ թե հար­մար­վող­նե­րի, քծ­նող­նե­րի պատ­կա­ռե­լի բա­նակ, այ­սօր կու­նե­նա­յինք բո­լո­րո­վին այլ Հա­յաս­տան:
Վեր­ջերս ԶԼՄ-նե­րում լայն քն­նարկ­ման ա­ռար­կա էր Մյուն­խե­նյան հան­դի­պու­մը: Բնա­կա­նա­բար կա­յին Փա­շի­նյա­նին պաշտ­պա­նող­նե­րի և դա­տա­փե­տող­նե­րի հոծ խմ­բեր: Ինչն էր ինձ հա­մար էա­կա­նը դրանց մեջ, երկ­կող­մա­նի օ­բյեկ­տիվ քն­նա­դա­տու­թյան դրա­կան և բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան­նե­րի պա­կա­սը: Ինձ հա­մար էա­կան չէին շատ հոդ­վա­ծագ­րե­րի սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի կար­ծիք­նե­րը: Երբ լսե­ցի Ձեր հե­ռուս­տաե­լույ­թը, ան­կեղ­ծո­րեն չոգևոր­վե­ցի, պար­զա­պես զար­մա­ցա` մտա­ծե­լով, որ դա եր­բեմ­նի լիա­զոր դես­պան աշ­խա­տած մարդն է ա­սում: Չեմ անդ­րա­դառ­նա Ձեր մտ­քե­րին, պար­զա­պես կշա­րադ­րեմ իմ մտ­քե­րը, ո­րոնց տր­վե­լիք Ձեր գնա­հա­տա­կան­նե­րից ել­նե­լով կմ­տա­ծեմ, որ գու­ցե ես` ոչ դի­վա­նա­գետս, սխալ եմ, Նա­վա­սար­դյա­նը` ճիշտ:
Ես ինչ­պես կպա­տաս­խա­նեի Ա­լիևին:
Դուք հին, շատ հին և քա­ղա­քա­կիրթ ժո­ղո­վուրդ եք, ա­վե­լի, ա­վե­լի հին եք, քան Տիգ­րան Մե­ծը կամ Մու­հա­մեդ Մար­գա­րեն և այ­սօր ու­նեք մի եր­կիր, որ դրախտ է ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի հա­մար: Այդ հիա­նա­լի երկ­րում տա­րի­ներ շա­րու­նակ տար­վում է հա­կա­հայ­կա­կան տո­տալ քա­րոզ, ճիշտ այն­պես, ինչ­պես ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յում` հա­կահ­րեա­կան: Այն էլ ա­սեմ, որ Բա­քու քա­ղա­քի կա­ռուց­ման, շե­նաց­ման հա­մար ա­նու­րա­նե­լի է ե­ղել հայ ժո­ղովր­դի ա­վան­դը, այն քա­ղա­քի, որ­տեղ 1990 թվա­կա­նի հուն­վա­րին փո­ղոց­նե­րում օ­րե­րով ըն­կած էին ձեր ե­րախ­տա­պարտ ժո­ղովր­դի ձեռ­քե­րով խոշ­տանգ­ված հա­յե­րի դիակ­նե­րը: Եվ երբ գտն­վեց այդ ժո­ղովր­դի մեջ մի ազ­նիվ մտա­վո­րա­կան, գրող Աք­րամ Այ­լիս­լի ա­նուն-ազ­գա­նու­նով, որն իր «Քա­րե ե­րազ­ներ» վե­պում հան­դգ­նել էր դրա­կան ար­տա­հայտ­վել հայ ժո­ղովր­դի մա­սին, գրո­ղի ա­կանջ­նե­րը կտ­րե­լու հա­մար որ­պես պարգև խոս­տա­ցել էին տա­սը հա­զար մա­նաթ: Ճիշտ է, նրա ա­կան­ջը կտ­րող չգտն­վեց, բայց նա զրկ­վեց շատ-շատ կո­չում­նե­րից և են­թարկ­վում է հա­լա­ծանք­նե­րի ա­ռայ­սօր: Այդ քա­ղա­քա­կիրթ երկ­րում, ո­րի նա­խա­գահն է մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տի դիպ­լո­մով «կիր­թը», մինչ օրս որևէ գնա­հա­տա­կան չի տր­վել Սում­գա­յիթ քա­ղա­քում, ո­րի կա­ռուց­ման գոր­ծում ան­ժխ­տե­լի են հա­յե­րի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը, օ­րը ցե­րե­կով կա­տար­վա­ծին. նա­խա­մար­դու բութ գոր­ծի­քով սպա­նում, բռ­նա­բա­րում, փո­ղո­ցում ողջ-ողջ վա­ռում էին հա­յե­րին, ին­չու՞: Ո­րով­հետև փոր­ձում էին այդ ճա­նա­պար­հով լռեց­նել Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­վե­լու ի­րա­վուն­քը: Եվ նման կար­գի վայ­րա­գու­թյուն­ներ շա­րու­նակ­վել են Կի­րո­վա­բա­դում, Մա­ղա­թա­յում և շատ ու­րիշ տե­ղեր: Հուն­գա­րիա­յում քնած վի­ճա­կում հա­յին կաց­նա­հա­րե­լու հա­մար ցմահ ա­զա­տազ­րկ­ման դա­տա­պարտ­ված Ռա­միլ Սա­ֆա­րո­վին, նյու­թա­պես շա­հագ­րգ­ռե­լով Հուն­գա­րիա­յի վար­չա­պե­տին, տե­ղա­փո­խում է Ադր­բե­ջան, իբր թե այդ­տեղ հե­տա­գա պա­տի­ժը կրե­լու հա­մար, բայց իս­կույն ևեթ ա­զա­տում է նրան կա­լան­քից, ար­ժա­նաց­նում է երկ­րի հե­րո­սի կոչ­ման, պարգևատ­րում է բնա­կա­րա­նով, զին­վո­րա­կան կո­չու­մով, այ­սինքն փա­ռա­բան­վում է մի հան­ցա­գործ, քա­նի որ նա հայ է սպա­նել: Այդ ա­մե­նը կա­տար­վում է հու­մա­նիս­տա­կան Ադր­բե­ջա­նում:
Ադր­բե­ջա­նում ար­գել­վում է ան­գամ այլ երկ­րի քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող հա­յի մուտ­քը: Ադր­բե­ջա­նում այ­սօր էլ պե­տա­կան քա­րոզ­չու­թյան մա­կար­դա­կի է հա­յա­տյա­ցու­թյու­նը: Այդ երկ­րում ֆի­զի­կա­պես ա­տում են ոչ միայն հա­յին, այլև հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով հա­յից խլ­ված նրա պատ­մա­կան հայ­րե­նի­քում կա­ռուց­ված բազ­մա­թիվ հու­շար­ձան­ներ:
Կու­զե­նա­յի հարց­նել պա­րոն Ա­լիևին. ի՞նչ ե­ղան մինչև 1991 թվա­կա­նը Նա­խիջևա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան 48 % կազ­մող հա­յե­րը: Ի՞նչ ե­ղան Հին Ջու­ղա­յի հայ­կա­կան գե­րեզ­մա­նո­ցի հա­զա­րա­վոր խաչ­քա­րե­րը, այդ հու­շար­ձան­նե­րը ին­չո՞վ էին խան­գա­րում պա­րոն «կիրթ»-ին, որ բուլ­դո­զեր­նե­րով, քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյա­նը տե­սա­նե­լի դաշ­տում, ոչն­չաց­րին` հա­վա­սա­րեց­նե­լով հո­ղին:
Հարց, որ ցա­վոք, չհն­չեց` որ­տե­ղի՞ց այդ­քան ա­տե­լու­թյուն ձեր ժո­ղովր­դի մեջ: Դուք չե՞ք մտա­ծում, որ մեր եր­կու ժո­ղո­վուրդ­նե­րը ճա­կա­տագ­րի բե­րու­մով ապ­րե­լու են կողք կող­քի: Ցույց տվեք մի օ­րի­նակ, որ Հա­յաս­տա­նում տար­վում է հա­կաադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյուն: Ձեր երկ­րում տար­վող հա­կա­հայ պրո­պա­գան­դա­յով դուք գե­րա­զան­ցել եք գե­բել­սյան պրո­պա­գան­դա­յին: Բա­նը հա­սել է այն­տեղ, որ Երևա­նը, Սյու­նի­քը հա­մա­րում եք ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան տա­րածք­ներ, և այդ ա­սում է ոչ թե հնա­րո­վի պատ­մա­գի­տա­կան միտ­քը, այլ երկ­րի նա­խա­գա­հը: Այդ երկ­րում գի­տակ­ցա­կա­նո­րեն մո­լո­րեց­նում են ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դին, նրան կե­րակ­րե­լով պատ­մա­կան ստով և կեղ­ծի­քով:
Ինչ խոսք, դուք ու­նեք նավթ, ոս­կի և հա­րուստ եր­կիր եք: Եվ այդ հարս­տու­թյամբ դուք մեկ ան­գամ չէ, որ կա­րո­ղա­ցել եք մո­լո­րեց­նել հա­մաշ­խար­հա­յին կար­ծի­քը: 2016 թվա­կա­նի ապ­րի­լին, իսկ և իսկ հիտ­լե­րյան ո­ճով, խախ­տե­լով 1994 թվա­կա­նից կնք­ված հրա­դա­դա­րը, հար­ձակ­վե­ցիք Ղա­րա­բա­ղի վրա: Եվ ի՞նչ, շա­հե­ցի՞ք... Ինչ-որ մի Լե­լե Թե­բե` հա­րյու­րա­վոր աղ­քատ մայ­րե­րի որ­դի­նե­րի ա­րյան գնով: Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում իր ողջ մեր­կու­թյամբ աշ­խար­հի առջև հառ­նեց ձեր ա­նաս­նա­կան ա­տե­լու­թյու­նը մեր ժո­ղովր­դի հան­դեպ ու ևս մեկ ան­գամ ցույց տվեց, թե որ­քան դա­ժա­նու­թյուն կա ձեր մեջ մարդ ա­րա­րա­ծի նկատ­մամբ: Ֆա­շիս­տա­կան զին­վո­րին դուք գե­րա­զան­ցե­ցիք վայ­րա­գու­թյամբ: Իր երկ­րի հա­մար մե­ռած եզ­դի զին­վո­րի` Քյա­րամ Սլո­յա­նի գլու­խը ֆուտ­բո­լի գն­դա­կի պես տշում էիք փո­ղո­ցում և հրճ­վում: Ձեր եր­կի­րը հիա­նա­լի վար­պե­տու­թյամբ կա­րո­ղա­նում է պրո­վո­կա­ցիա կազ­մա­կեր­պել, սպա­նել սե­փա­կան ժո­ղովր­դին և մեղ­քը գցել հայ զին­վո­րի վրա: Ո՞վ կազ­մա­կեր­պեց Խո­ջա­լուն: Պա­տաս­խա­նը տվել է Ադր­բե­ջա­նի եր­բեմ­նի նա­խա­գահ Մու­թա­լի­բո­վը: Որ­քան էլ այ­սօր նա փոր­ձի հեր­քել տա­րի­ներ ա­ռաջ աս­ված իր խոս­քե­րը, չեխ լրագ­րո­ղու­հու հար­ցազ­րույ­ցը ա­սա­ծիս լա­վա­գույն ա­պա­ցույցն է:
Ո՞վ սպա­նեց ադր­բե­ջան­ցի լրագ­րող Չին­գիզ Մուս­տա­ֆաևին, ո­րը չեխ լրագ­րո­ղու­հի Մա­զա­լո­վա­յի հետ ան­ձամբ է տե­սել Խո­ջա­լու-Աղ­դամ ճա­նա­պար­հին սպան­ված թուրք մես­խեթ­ցի­նե­րի դիակ­նե­րը, մեկ օր հե­տո` նրանց գան­գա­մաշկ դիակ­նե­րը և ա­սել ճշ­մար­տու­թյու­նը: Ի՞նչ է ա­սել ա­ռա­ջին օ­րե­րին Էյ­նու­լա Ֆա­թու­լաևը:
Շա­րու­նա­կե՞մ, պա­րոն նա­խա­գահ, թե՞ բավ է, և կա­տա­րեմ իմ մտա­հան­գու­մը:
Այդ բո­լո­րը տես­նե­լով և ապ­րե­լով, ինչ­պե՞ս կա­րող է Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյու­նը ապ­րել Ադր­բե­ջան կոչ­ված երկ­րում: Պա­րոն Իլ­համ Հեյ­դա­րո­վիչ, պե­տա­կան պրո­պա­գան­դա­յի ձեր մե­քե­նան վա­ռել է հե­տա­դար­ձի բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը: Կնե­րեք ոչ դի­վա­նա­գի­տա­կան իմ պա­տաս­խա­նի հա­մար: Սա­կայն իմ ազ­գի շա­հը ստի­պեց ինձ լի­նել ան­կեղծ: Մնա­ցած դա­տո­ղու­թյուն­նե­րը թող­նում եմ ձեզ, պա­րոն Ա­լիև:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ.Գ. Պա­րոն Նավա­սար­դյան, խնդ­րում եմ ան­կեղծ լի­նել և պա­տաս­խա­նել. ո՞րն է ա­վե­լի շի­տակ: Իմ պա­տաս­խա՞­նը, թե՞ ա­վե­լորդ, կեղծ, չհիմ­նա­վոր­ված պարտ­վո­ղա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը:
Դիտվել է՝ 47802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ