Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը

Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը
13.03.2020 | 22:24

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին իւիր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,– գրել է Ավինյանը։

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ