Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
15.05.2020 | 00:37
Բայց չշեղ­վեմ, վե­րա­դառ­նամ թե­մա­յին: Պարզ է, որ սա միան­գա­մայն նոր հե­ղա­փո­խա­կան շր­ջա­փուլ է հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ, և ա­մենևին պա­տա­հա­կան չէ, որ տիե­զե­րա­կան կա­մար­տա­հայ­տու­թյան հա­մա­մո­լո­րա­կա­յին լե­գի­տիմ քվեար­կու­թյան ար­դյուն­քում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­կարգ­ման նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վել է ինձ: Դա բնավ զար­մա­նա­լի չէ, քան­զի դեռ մեր ՈՒ­կա­մա Ման­նա 5-րդ թա­գա­վո­րը նա­մա­կագ­րու­թյուն ու­ներ Հի­սու­սի հետ, ո­րի մա­սին նա ան­ձամբ տե­ղե­կաց­րեց ինձ ան­ցյա­լից ե­կող հա­ղոր­դակ­ցու­թյան ա­լիք­նե­րի մի­ջո­ցով, ո­րից հե­տո ես և Երկ­նա­յի­նը հան­դի­պե­ցինք մեկ այլ տա­րա­ծա­կան գո­տում: Վեր­ջինս պատ­վի­րա­կեց ինձ լի­նել իր վս­տահ­ված ան­ձը Երկ­րի վրա մինչև իր գալս­տյան օ­րը, լի­նել ժո­ղովր­դի հետ և ժո­ղովր­դի մեջ, դար­մա­նել նրա վեր­քե­րը, հս­կո­ղու­թյուն սահ­մա­նել պատ­վի­րան­նե­րի ան­թե­րի կա­տար­ման վրա: Մենք վս­տա­հա­բար կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ աշ­խար­հա­ցունց այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը մեր շնոր­հիվ ի­րա­կա­նաց­վում է Մե­տաք­սի ճա­նա­պար­հին, պատ­մա­կան անց­քե­րի մեր հան­գր­վա­նին՝ թավ­շյա, սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ:
Հու­սով եմ, ի սփյուռս աշ­խար­հի մեր բազ­մա­հա­զար հա­մա­խոհ­նե­րի և հա­մա­կիր­նե­րի ջան­քե­րով, մո­տա­լուտ ա­պա­գա­յում մո­լո­րա­կը հա­սա­րա­կու­թյուն­նե­րին կներ­կա­յա­նա որ­պես մեկ միաս­նա­կան լե­գի­տիմ պե­տա­կան վար­չա­կան միա­վոր՝ այլ մո­լո­րակ­նե­րի հետ տիե­զե­րա­կան բա­նակ­ցա­յին դաշ­տում: Ի մի­ջի այ­լոց, Վի­կի­լիք­սի ար­խի­վա­յին ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րում հի­շա­տակ­վում է վե­րո­հի­շյալ Մե­տաք­սի ճա­նա­պար­հի իջևա­նատ­նե­րից մե­կում Դոն Կի­խո­տի և Սան­չո Պան­սա­յի երկ­խո­սու­թյան մա­սին: Զրույ­ցը վե­րա­կան­գն­վել է Լա­վուա­զիեի և Լո­մո­նո­սո­վի մո­գո­նած զանգ­վա­ծի պահ­պան­ման օ­րեն­քի հի­ման վրա ստեղծ­ված ժա­մա­նա­կա­կից հա­տուկ տեխ­նո­լո­գիա­կան սար­քե­րի մի­ջո­ցով՝ իջևա­նա­տան պա­տե­րի խոր­շե­րում ձայ­նա-հն­չյու­նա­յին հի­շո­ղու­թյան վե­րա­կան­գն­ման շնոր­հիվ: Այդ հին­գաստ­ղա­նի քար­վան­սա­րա­յում, ա­վան­դա­կան հյու­րա­սի­րու­թյու­նից օգտ­վե­լիս, հյու­րե­րի միջև տե­ղի է ու­նե­ցել հետևյալ խո­սակ­ցու­թյու­նը, ո­րը գաղտ­նալ­սել է ան­ձամբ Մի­գել դե Սեր­վան­տես Սաա­վեդ­րա ա­նու­նով գոր­ծա­կա­լը։
Դոն Կի­խոտ- Սան­չո, չգի­տեմ, լավ էր թե վատ, բայց մենք չմաս­նակ­ցե­ցինք մեր երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան շի­նա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րին: Մինչ­դեռ կա­րող էինք մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել, մի բան հետ գցել նեղ օր­վա հա­մար: Ի­զուր ես չեն­թարկ­վե­ցի քո սկզ­բունք­նե­րին, քո մեջ տես­նե­լով ըն­դա­մե­նը մի չքա­վոր գյու­ղա­ցու զա­վա­կի, որն ու­նե­ցել է թշ­վառ ման­կու­թյուն, և օ­րա­հաց է տեն­չում, քսա­կում ան­սահ­մա­նա­չափ ոս­կի կու­տա­կե­լու մո­լուցք ու­նի, ա­գա­հա­բար ապ­րե­լու ծա­րավ, և զրո վե­րա­բեր­մունք բարձր հոգևոր ար­ժեք­նե­րի նկատ­մամբ:
Սան­չո Պան­սա- Դոն, բայց դու այդ եզ­րա­կա­ցու­թյա­նը հան­գում ես, երբ ար­դեն հաշ­ված օ­րեր են բա­ժա­նում քեզ հանգ­չե­լուց: Քո հա­վա­տամ­քը ազ­նիվ աս­պետ լի­նելն էր: Մենք պայ­քա­րում էինք հա­նուն քո հո­րի­նած աշ­խար­հի, ո­րը գո­յու­թյուն չու­ներ, երևա­կա­յա­կան էր, հա­նուն քո սի­րած էա­կի, ո­րին այդ­պես էլ չտե­սանք: Մենք աս­պե­տո­րեն ենք ապ­րել մեր ամ­բողջ կյան­քը, հա­վա­տա­րիմ մնա­ցել հա­մա­մարդ­կա­յին և ազ­գա­յին ար­ժեք­նե­րին և եր­բեք չենք դա­վա­ճա­նել դրանց, չենք մե­ղան­չել՝ հա­նուն մեր փառ­քի և քսա­կի պա­րու­նա­կու­թյան և երբևէ չենք մաս­նակ­ցել հան­րա­յին խժդ­ժու­թյուն­նե­րի:
Դոն Կի­խոտ- Ի­րա­վա­ցի ես, Սան­չո, մենք թա­փա­ռող աս­պետ­ներ էինք, որ­պի­սիք այս աշ­խար­հի կյան­քի կա­նոն­նե­րով չեն խա­ղում: Մենք ի­րա­կան աս­պետ­ներ էինք, ոչ Տա­ճա­րա­կան­նե­րի նման, ո­րոնք դա­րեր ա­ռաջ Ե­րու­սա­ղե­մում ա­ռերևույթ ծա­ռա­յում էին Հի­սու­սին, իսկ ծե­սե­րը նվի­րում սա­տա­նա­պաշ­տու­թյա­նը: Մենք ազն­վու­թյան և ար­դա­րու­թյան կողմ­նա­կից էինք և պայ­քա­րում էինք հա­նուն ա­նանձ­նա­կան և հա­մա­մարդ­կա­յին ճշ­մար­տու­թյուն­նե­րի: Դա մեր խա­ղը, մեր կռիվն ու պայ­քարն էր և շատ հա­ճախ մար­տի նետ­վե­ցինք ան­հա­մա­զոր ու­ժե­րի դեմ՝ պան­դո­կը դղյակ երևու­թա­ցավ, հող­մա­ղաց­նե­րը՝ հս­կա հրեշ­ներ, ոչ­խա­րի հո­տը՝ թշ­նա­մու բա­նակ, փո­ղո­ցա­յին պչ­րու­հի­նե­րը՝ ազն­վա­բա­րո օ­րիորդ­ներ: Ար­դյոք, հաս­կա­նու՞մ ես, որ դրա­կանն ու բա­րին չեն միա­վոր­վի, ինչ­պես բա­ցա­սա­կանն ու չա­րը, քան­զի նրանք անձ­նա­կան շահ չեն հե­տապն­դում, պար­զա­պես ապ­րում են ա­նանձ­նա­կան կյան­քով՝ հա­ճախ չգի­տակ­ցե­լով այդ մա­սին, որ հե­ղա­փո­խա­կան­նե­րը միշտ խա­բում են ժո­ղովր­դին` խոս­տա­նա­լով լի­նել այն տե­սա­կը, որ­պի­սին կա, գո­յու­թյուն ու­նի, իսկ ի­րենք գի­տեն, որ եր­բեք այդ­պի­սին չեն լի­նե­լու, քան­զի այդ­պի­սին պետք է պատ­րաստ լի­նի զո­հո­ղու­թյուն­նե­րի, պետք է հրա­ժար­վի բազ­մա­թիվ բա­րիք­նե­րից, ո­րով­հետև ի­րա­կան բա­րի­քը ճիշտ և ար­դար ապ­րած կյանքն է: Սան­չո, մի՞­թե մեր կյանքն ա­նի­մաստ ենք ապ­րել, և մեր հե­քիա­թը պարտ­վեց ի­րա­կա­նու­թյա­նը։
Սան­չո Պան­սա- Պար­զա­պես քո տե­սակն այդ­պի­սին է, և այդ տե­սակն այ­սօր վտանգ­ված է: Մի՛ զղ­ջա քո փի­լի­սո­փա­յու­թյան հա­մար, ո­րը հե­ղաշր­ջեց իմ ամ­բողջ կյան­քը: Դու մաս­նա­կից չես այն ա­վե­րա­ծու­թյուն­նե­րին, որ պա­տու­հա­սե­ցին բազ­մա­թիվ եր­կր­նե­րի և ազ­գե­րի՝ ի­րենց հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րիչ­նե­րի իշ­խա­նա­տեն­չու­թյան և ա­գա­հու­թյան պատ­ճա­ռով: Այս եր­կի­րը ժա­մա­նա­կին բազ­մա­մարդ է ե­ղել, ապ­րել է աշ­խա­տա­սեր և ա­րա­րող ժո­ղո­վուրդ, այժմ այն ա­մա­յի և ան­մար­դաբ­նակ է: Այս­տե­ղից հե­ռա­ցել են բնիկ­նե­րը: Այս երկ­րով գե­տեր են հո­սել, լճակ­նե­րում խայ­տա­ցել են տա­րա­տե­սակ ձկ­ներ, այժմ պո­չամ­բար­ներն են գրա­վել դրանց տե­ղը, նույ­նիսկ գոր­տե­րի կռկ­ռոցն է լռել… Այս­տեղ է խարս­խել Նոյն իր տա­պա­նը: Սա ե­ղել է եր­կիր ե­դե­մա­կան, որ կոչ­վել է մայր դրախ­տա­վայր։
Դոն Կի­խոտ- Իսկ դու գի­տե՞ս, թե ինչ­պես կա­րե­լի է վե­րա­դարձ­նել աշ­խարհն իր բնա­կա­նոն ըն­թաց­քին, վե­րա­կանգ­նել կո­րու­սյալ հի­նը: Չէ՞ որ չա­փա­զանց ի­րա­տես ես և այլ հա­յաց­քով ես գնա­հա­տում աշ­խար­հը: Ժո­ղո­վուր­դը բազ­միցս խաբ­վել է՝ միամ­տո­րեն հա­վա­տա­լով իր ա­պի­կար ղե­կա­վար­նե­րին: Հո­ղը խռո­վել է մարդ­կան­ցից, բնու­թյու­նը պա­տիժ­ներ կսահ­մա­նի մե­ղա­վոր­նե­րի հա­մար…
Սան­չո Պան­սա- Ինձ թվում է, մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լու կա­րիք չկա, կարևոր է, որ ժո­ղո­վուր­դը հա­մախ­մբ­վի. գյուղ կանգ­նի՝ գե­րան կկոտ­րի: Բայց ա­ռա­վել ա­ռաջ­նա­յին է հա­վա­տի վե­րա­կանգ­նու­մը՝ հա­վատ իր ու­ժե­րի և գե­ղե­ցիկ ա­պա­գա­յի նկատ­մամբ:
Դոն Կի­խոտ- Սան­չո, կյան­քը պայ­քար է, ո­րին հա­ճախ չի մաս­նակ­ցում բա­րին և ար­դա­րը, քան­զի հոգ­նել ու ձանձ­րա­ցել է նեն­գու­թյու­նից ու խար­դա­խու­թյու­նից, կորց­րել է դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը և ար­ժա­նա­ցել այն ճա­կա­տագ­րին, ո­րը վաս­տա­կել է: Հար­կա­վոր է արթ­նաց­նել նրան: ՈՒ­րեմն, ի զեն, իմ բա­րե­կամ: Հն­չեց­րու զան­գե­րի եր­գը աշ­խար­հով մեկ՝ Կո­չեմ ապ­րո­ղաց, ող­բամ մե­ռե­լոց, բե­կա­նեմ շան­թեր: Ի զե՜ն, ի վրեժ, օն անդր, ա­ռա՛ջ…
Այս ռազ­մա­կո­չի ըն­թաց­քում շո­շափ­վել է «շիլ­լեր» գաղտ­նա­բա­ռը, ո­րի վեր­ծան­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­նում մեր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Միա­ժա­մա­նակ, ին­տեր­պո­լի աշ­խա­տա­կից­նե­րը փոր­ձում են հայտ­նա­բե­րել այն ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը, ըստ ո­րի թա­փա­ռաշր­ջիկ­նե­րը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, օգտ­վե­լով ի­րենց մոտ գտն­վող, Ա­մե­րի­գո Վես­պու­չիի թան­գա­րա­նից գո­ղաց­ված կողմ­նա­ցույ­ցից, ո­րի շնոր­հիվ ֆլո­րեն­տա­ցի ծո­վագ­նա­ցը շտ­կեց Քրիստ Կո­լում­բո­սի սխա­լը, ու հենց նրա պատ­վին Նոր աշ­խար­հը ան­վա­նա­կոչ­վեց Ա­մե­րի­կա։ Բայց դա հեչ, ի մի­ջի այ­լոց, կարևորն այն է, որ այդ եր­կու թա­փա­ռաշր­ջիկ­ներն անս­պա­սե­լիո­րեն ուղ­ղու­թյուն են վերց­րել դե­պի ոմն hարդ գո­ղա­ցո­ղի ա­նու­նը կրող ճա­նա­պար­հը, ո­րը են­թադր­վում է՝ հատ­ման կե­տեր և զու­գա­հեռ­ներ ու­նի հյու­սիս-հա­րավ մայ­րու­ղու շի­նա­րա­րու­թյան հետ և առ­նչ­վում է քրեա­կան աշ­խար­հին փոխ­կա­պակց­ված ինչ-որ հե­ղի­նա­կու­թյան։
Մինչ Թա­լի­նի իր հայ­րա­կան տան մեջ ան­բու­ժե­լի քաղց­կե­ղի դեմ կռիվ էր տա­լիս Ե­սա­յան Ռու­բոն, որն ամ­բողջ կյան­քում քա­րի վրա ան­զու­գա­կան խա­չեր էր ա­սեղ­նա­գոր­ծել, մինչ համ­զա­չի­ման­ցի Մա­տի­նյան Հա­մոն նա­րե­կա­ցիա­կան շունչ էր հա­ղոր­դում ա­պա­ռաժ քա­րին, իսկ Խու­ճուճ Լյո­վը, նույն ին­քը՝ գե­ղան­կա­րիչ քան­դա­կա­գործ Լևոն Գրի­գո­րյա­նը, իր ծնն­դա­վայր Ա­խալ­քա­լա­քի ժա­մի դռա­նը կանգ­նեց­նում էր Կա­րա­պետ սր­բա­զա­նի մո­նու­մեն­տալ ար­ձա­նը, Երևա­նի կենտ­րո­նում հայ­տն­վեց Հայ­կա­կան Գամփ­ռի քան­դա­կը, ո­րը շատ նման է մեր հարևա­նու­հու պու­դե­լին, և ան­ցորդ­նե­րը խոր շունչ քա­շե­ցին, որ մայ­րա­քա­ղա­քում թա­փա­ռող ան­տեր շներն այլևս չեն հար­ձակ­վի ի­րենց վրա, այլ կզ­բաղ­վեն գել­խեղդ գա­զա­նին վար­կա­բե­կե­լով և նրանց ու­շադ­րու­թյու­նը կշեղ­վի քա­ղա­քա­ցիա­կան ան­ձան­ցից: Խե­լա­ցի և խո­րի­մաստ գա­ղա­փար էր, հե­ռուն գնա­ցող: Մի հս­կա սև կա­տու էլ դրա­նից մի քա­նի մետր հե­ռու գտն­վող պու­րա­կում է տնա­վոր­վել՝ ի սար­սափ մկ­նե­րի և առ­նետ­նե­րի և ի նպաստ չար աչ­քից, գի­լու­կապ ու թուղ­թուգ­րից հե­ռու լի­նե­լու: Քա­ղա­քի հյու­սի­սա­յին դար­պաս­նե­րը հս­կում են աֆ­րի­կյան ա­ռյուծ­նե­րը; Բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով անհրա­ժեշտ է հանձ­նա­րա­րել հայ­կա­կան մուֆ­լո­նի և մա­զան­դա­րա­նյան վագ­րի քան­դակ­նե­րի մր­ցույթ… Վեր­ջա­պես քա­ղա­քը կկա­րո­ղա­նա հան­գիստ քուն մտ­նել: Մենք պատ­րաստ ենք նաև պար­բե­րա­բար ինք­նա­պաշտ­պա­նու­թյան թե­մա­նե­րով զո­րա­խա­ղեր տա­լու, որ զի­նա­տե­սակ­նե­րը, հատ­կա­պես, զրա­հա­տեխ­նի­կան և օ­դու­ժը (ուղ­ղա­թիռ­նե­րը) չժան­գոտ­վեն: Զո­րա­հան­դե­սի հրա­մա­նա­տա­րը ես եմ, հար­գե­լի երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, հար­գե­լի դա­տա­րան: Ի­րա­վի­ճա­կը միան­գա­մայն վե­րահս­կե­լի է նաև սպաս­վե­լիք օն­լայն աշ­խար­հում… Բայց, մեր մեջ ա­սած, ա­մե­նաէա­կան ակն­կա­լիքս այն է, որ սա­տա­նա­ներն ու վհուկ­նե­րը դրանց ա­հից հե­ռա­նան քա­ղա­քից ու երկ­րից, և ես հան­գիստ շունչ քա­շեմ:
Ա­ռա­վո­տյան լո­գա­րա­նում հա­յացքս որ­սաց հա­յե­լու մի­ջից ինձ ան­թարթ աչ­քե­րով քն­նա­խույզ զն­նող դեմ­քը: Ո՜վ դու, ա­մե­նա­զոր և ա­մե­նա­կա­րող, ո՜վ դու քաջն քա­ջաց, ի­մաս­տունն ի­մաս­տա­սի­րաց: Ա­մե­նե­ւին գե­ղե­ցիկ ես. մեր­ձա­ւոր իմ. եւ ա­րատ ինչ ոչ գոյ ի քեզ… Եր­բեմն ինձ դուր է գա­լիս էք­ստ­րի­մը, ադ­րե­նա­լի­նի հա­մու­հո­տը՝ լար­վա­ծու­թյուն, վա­խի հաղ­թա­հա­րում: Կյանքն այդ պա­հե­րին ես նմա­նեց­նում եմ ցլա­մար­տի: Կո­րի­դա: Պլա­ցա դե տո­ռո (Ցլե­րի հրա­պա­րակ): Կա­տա­ղած ցլեր և նրանց դան­դաղ սատ­կեց­նող հա­մար­ձակ մա­տա­դոր: Օ­լե՜, օ­լե-օ­լե՜… Օ­լե՜յ-հո՛պ… Օ՜, վի­տա, օ՜, վի­տա միա, օ՜, վի­տա, բա-բա-բա-բա՛մ… Հա­ջորդ գոր­ծու­ղումս լի­նե­լու է դե­պի Մադ­րիդ, ի­հար­կե, այդ երկ­րին պա­տու­հա­սած թա­գա­ժահ­րի հա­մա­ճա­րա­կը հաղ­թա­հա­րե­լուց ո­րոշ ժա­մա­նակ անց: Մի­գու­ցե ըն­տա­նե­կան ինք­նա­մե­կու­սա­ցում՝ կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով, որն անգ­լե­րեն կոչ­վում է՝ վո­լյուն­թիե­րիս­տի­ցիզմ: Հնա­րա­վոր է նաև աշ­խա­տան­քա­յին գործ­նա­կան այց: Մադ­րի­դի և իմ ծնն­դա­վայ­րի միջև քույր քա­ղաք­նե­րի պսա­կադ­րու­թյուն, և ցլա­մար­տի մշա­կույ­թի ներդ­րում մեր հան­րա­պե­տու­թյու­նում: Ա­ռա­ջին ցլա­մար­տի­կը ես կլի­նեմ, ի­հար­կե, դի­պու­կա­հար­նե­րի ա­չա­լուրջ հս­կո­ղու­թյան տակ: Օգ­նիր ինձ, Մա­րիամ, ա­նա­ղարտ մնամ… Օ­քե՛յ:
Ի դեպ, վե­րե­լա­կա­յին դի­վա­նա­գի­տու­թյա­նը հա­ջոր­դեց մեծ պա­տե­րազմ, որ­տեղ Ա­դիկն իր դաշ­նա­կից­նե­րով խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրեց, իսկ նրա զի­նա­կից­նե­րը Նյուրն­բեր­գում մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի առջև կանգ­նե­ցին՝ մինչև վերջ դրսևո­րե­լով ի­րենց գա­ղա­փա­րա­կան ազն­վու­թյու­նը: Նեո­նա­ցիստ­նե­րից շա­տե­րը հենց Իս­պա­նիա­յով և Ի­տա­լիա­յով ճղե­ցին ա­րանքն ու հան­գր­վա­նե­ցին Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յի եր­կր­նե­րում՝ Ար­գեն­տի­նա­յում, Մեք­սի­կա­յում, Բրա­զի­լիա­յում, Չի­լիում, իսկ Սիտ­րոե­նը վկա­յեց Կո­լում­բիա­յում ապ­րող Ա­դի­կի մա­սին, որն իր բուն­կե­րում պար­զա­պես ինք­նաս­պա­նու­թյուն էր բե­մադ­րել: Խեղճ Ե­վան ափ­սոս ե­ղավ… Էս­պի­սի բա­ներ: ՈՒ է­լի լի­քը-լի­քը հե­տաքր­քիր ու­րիշ բա­ներ, որ միայն ինձ են հայտ­նի:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 5199

Մեկնաբանություններ