Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գրիգորի Տրոֆիմչուկ. Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է

Գրիգորի Տրոֆիմչուկ. Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է
31.05.2020 | 22:36

Գազի սակագնի հարցն ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլևս չեն գտնվում Խորհրդային Միության մեջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարյա անվճար էր տրվում:

Tert.am-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանին այդպես էլ չի հաջողվում Ռուսաստանի հետ գազի սակագնի նվազման շուրջ բանակցություններում հաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դեպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով: «ԵԱՏՄ-ը, ինչպես հայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետությունների միություն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարյա ոչինչ չարժեր, հիմա պետք է բանակցել առանձին»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում նաև այլ օբյեկտիվ պատճառով. ժողովրդավարական երկրների տնտեսություններում չի կարող լինել ֆիքսված մեկ սակագին ապրանքի համար, և արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը: «Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, պետք է ողջունի առևտրում նման մոտեցումն ու սկզբունքները»,- ասաց նա:


Ըստ Տրոֆիմչուկի՝ մեկ այլ օբյեկտիվ պատճառ է աշխարհագրությունը: «Այս առումով Հայաստան հումքի մատակարարումն ավելի դժվար է, քան Բելառուսի կամ Վրաստանի դեպքում, քանի որ չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման»,- ասաց նա: Այնուհետ ռուսաստանցի վերլուծաբանն անցավ Հայաստանի՝գազի սակագնի շուրջ դեռևս չհաջողված բանակցությունների սուբյեկտիվ գործոններին: Դրանցից մեկը, ըստ նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձն է: «Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկանխատեսելի գործիչ է, դրա համար նրա հետ պայմանավորվելը բարդ է: Այսօր նա քեզ վրա կգլորի մեկ խնդիր, իսկ վաղը` լրիվ այլ: Դրանում համոզվել ենք այս երկու տարիների ընթացքում: Նման քաղաքական գործիչների վրա երկարատև հեռանկարում դժվար է հույս դնել: Սերժ Սարգսյանի հետ նման հարցեր լուծելն ավելի հեշտ էր»,- ասաց նա: Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, Փաշինյանին ընտրել է ժողովուրդը, դրա համար հենց ժողովուրդն էլ պետք է հասկանա, թե ինչ «փառատոն» կարող է նա սարքել: «Մի փոքր տագնապ է առաջացնում նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի և Բելառուսի ղեկավարների բլոկ ստեղծելը գազի սակագնի հարցում, և այս կառավարությունը չի կարող չհասկանալ, թե ինչպես է դիտվում նման ֆրակցիան պրակտիկայում բոլորի համար այս դժվար պահին»,- ասաց նա՝ ամեն դեպքում հույս հայտնելով, որ հայ-ռուսական պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն երկու կողմերի համար էլ ընդունելի տարբերակով:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ