Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Մխիթարյան. Վարչապետի գործառույթի մեջ չի մտնում մարդկանց բացատրել՝ դիմակ կրել

Արմեն Մխիթարյան. Վարչապետի գործառույթի մեջ չի մտնում մարդկանց բացատրել՝ դիմակ կրել
31.05.2020 | 22:37

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է տարածվում, ի սկբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է: «Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:
Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:


Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները: «Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա: Գլխավոր ախտաբանի խոսքով՝ բացարձակ սխալ մոտեցում է նաև վարակի տարածումը քաղաքացու պատասխանատվության վրա թողնելը: «Հասարակ քաղաքացին գաղափար չունի համաճարակաբանությունից, վարակից: Նրանց մոտ խուճապ է առաջանում կառավարության ամենօրյա հայտարարություններից»,- ասաց նա՝ նշելով, որ փոխարենը հեռուստաընկերությունով ամեն օր պետք է մատչելի կրթական հաղորդումներ լինեն. «Այդ հաղորդումները պիտի վարեն մեր պրոֆեսորները, որոնք չգիտես, թե ինչով են զբաղված: Առողջապահության նախարարը կրթական բոլոր ամբիոնների հետ կոնֆլիկտների մեջ է: Պետք է վարակաբանության ամբիոնից մարդիկ խոսեն: Պետք է կրթեն, միայն վախեցնելով, մեղադրելով՝ գործը առաջ չի գնա»: Երևանի գլխավոր ախտաբանը խուսափեց կանխատեսել, թե ինչ է սպասվում, բայց նշեց, որ դեռևս ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե բնակչությունը, որը դեռ չի վարակվել, զգայուն է վիրուսի նկատմամբ, թե՝ ոչ:


«Այս տվյալները պետք է լինեն, որ կարողանաս որևիցե կանխատեսում անել այս հարցում: Քանի դեռ նման տվյալ չկա, ամեն ինչ անկանխատեսելի է, կարող է զարգանալ անկանխատեսելի ձևով»,- ասաց նա:
Արմեն Մխիթարյանը, անդրադառնալով նախարար Թորոսյանի՝ բժիշկներին ուղղված կոչին, որ համախմբվեն, նկատեց, որ դա էլ է վկայում, որ կա լրջագույն խնդիր. «Բժիշկների մեծ մասը արդեն վարակված է, մեծ մասը՝ արդեն իսկ հյուծված է, արդեն ուժ չունի, չեն ուզում շարունակել, ցանկանում են գնալ իրենց ընտանիքներ, շտապօգնության բրիգադ հիմա հավաքելը բավականին մեծ խնդիր է, որովհետև շատերը ինքնամեկուսացված են»,- ասաց նա:


Արմեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ Հայաստանն արդեն գտնվում է կորոնավիրուսի տարածման պիկի վրա: «Ես ուզում եմ հավատալ ինքս իմ ասածին: Հույս ունեմ, որ գնալով դեպքերի թիվը կիջնի, և այս դիմակները կրելը, սահմանափակումները թեկուզ չնչին, բայց արդյունք կտան»,- ասաց նա:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ