ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հայրենիքը՝ 30 արծաթով

Հայրենիքը՝ 30 արծաթով
13.11.2020 | 11:17

Ка­рфаген должен быть разрушен, а Пашинян должен быть уб­ран! (Սեր­գեյ ԿՈՒՐ­ՂԻՆ­ՅԱՆ)

21-րդ դա­րի գլ­խա­վոր հան­ցա­գործ, հա­մա­տե­ղու­թյամբ ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռը գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան «գոր­ծիք­նե­րով» բռ­նա­զավ­թած Նի­կո­լի «ջան­քե­րով» 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ը կհիշ­վի որ­պես հա­յոց նո­րա­գույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ա­մե­նաա­մո­թա­լի, ա­մե­նա­խայ­տա­ռակ է­ջը:
Նշենք, սա­կայն. մարդ­կու­թյան պատ­մու­թյունն ար­ձա­նագ­րել է նման կա­պի­տու­լյա­ցիոն նա­խա­դե­պեր «եր­ջա­նիկ» ա­վար­տով: Ա­հա­վա­սիկ դրան­ցից մե­կը:


Պարզ­վում է` հա­յոց գե­րա­գույն գլ­խա­վոր ստա­խոսն ու աճ­պա­րա­րը 20-րդ դա­րում ու­նե­ցել է իր նա­խա­տի­պը՝ Ֆրան­սիա­յի տխ­րահռ­չակ վար­չա­պետ ԱՆ­ՐԻ ՖԻ­ԼԻՊ ՊԵ­ՏԵՆ (ապ­րի­լի 24, 1856-հու­լի­սի 23,1951): Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սենք, որ, ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի, ռազ­մա­կան և պե­տա­կան գոր­ծիչ, մար­շալ Պե­տե­նին չեն «պատ­վել» դա­սա­լիք, ան­կիրթ, գռե­հիկ կամ պիղծ մա­կա­նուն­նե­րով: Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Պե­տե­նը ոչ թե Նի­կո­լի նման թաքն­վել է թի­կուն­քում, հե­տո էլ ճա­կա­տում մար­տն­չող զին­վոր­նե­րին ու կա­մա­վոր­նե­րին զր­պար­տել չգոր­ծած մեղ­քե­րի և դա­սալ­քու­թյան մեջ, այլ իս­կա­պես ե­ղել է ֆրան­սիա­կան զոր­քե­րի գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը:


Հե­տաքր­քիրն այն է, որ նո­յեմ­բե­րի 9-ին ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռին հար­մար­ված Նե­ռը հայ­րե­նի­քը ծա­խե­լիս «քայ­լեց» հենց Պե­տե­նի «բա­ցած» ա­րա­հե­տով: Իսկ հե­տո հա­զա­րա­վոր վար­չա­պե­տե­րի բար­կու­թյու­նից ճո­ղոպ­րեց (բնա­վո­րու­թյան հա­մա­ձայն), ինչ-որ բուն­կե­րում թաքն­վե­լով:
1940-ի մա­յի­սից փոխ­վար­չա­պետ, իսկ հու­նի­սից Ֆրան­սիա­յի վար­չա­պետ Պե­տե­նը պրո­թուր­քա­կան-սո­րո­սա­կան ար­ժեք­ներ դա­վա­նող Նի­կո­լի նման գոր­ծում էր իր հայ­րե­նի­քի դեմ: Վա­րում էր պրո­ֆա­շիս­տա­կան պարտ­վո­ղա­կան գիծ: Սույն «պեր­սո­նը» հայ­րե­նի­քի վիթ­խա­րի տա­րածք­նե­րին զու­գա­հեռ հիտ­լե­րյան Գեր­մա­նիա­յին զի­ջեց և հայ­րե­նա­կից­նե­րի ինք­նա­սի­րու­թյունն ու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Սա­կայն կարճ ժա­մա­նակ անց Ֆրան­սիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը նրան` որ­պես պե­տա­կան դա­վա­ճա­նի, դա­տա­պար­տե­ցին մա­հա­պատ­ժի, բայց հե­տա­գա­յում այն փո­խա­րի­նե­ցին ցմահ ա­զա­տազ­րկ­մամբ։


Հա­վա­նա­բար, ճիշտ են ա­սում՝ պատ­մա­կան ինչ-ինչ անց­քեր ու դր­վագ­ներ նույ­նու­թյամբ կրկն­վե­լու մի­տում ու­նեն: Հետևա­բա՞ր… Զին­վենք համ­բե­րու­թյամբ ու սպա­սենք «30 ար­ծա­թով» հայ­րե­նի­քը հու­դա­յա­բար ծա­խա­ծի ար­դար դա­տաս­տա­նին:
Հույս չփայ­փա­յենք` ին­քը Հու­դա­յի պես չի կախ­վվի:


Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 24691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ