Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արվեստագետները կոչ են անում միանալ իրենց երթին՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողներին վերադարձնելու պահանջով

Արվեստագետները կոչ են անում միանալ իրենց երթին՝ անհետ կորած և գերեվարված զինծառայողներին վերադարձնելու պահանջով
29.11.2020 | 17:32

Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ տարածելով իր, Հրանտ Թոխատյանի և Արմեն Գրիգորյանի կոչը: «Սիրելի՛ հայրենակիցներ: Սա միաբանության կոչ է:


Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն: Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյուններն արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:
Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:
Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:


Այդ իսկ պատճառով, մենք հայտարարում ենք.
վաղը, կիրակի օրը, նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ.
ԵՒ ԱՅՍՊԵՍ.
1. Երթի մասնակիցների հավաքը 11:45-ին Ազատության հրապարակում
2. 12:00 երթի մեկնարկը
3. Երթուղի՝ Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն
Հետագա բոլոր գործողությունների ու երթուղիների մասին կտեղեկանաք մեր ֆեյսբուքյան էջերից:


Հ.Գ. Խնդրում ենք երթին ներկայանալ միայն մեր զոհված և անհետ կորած հայրենակիցների նկարներով, տղաների անվտագության նկատառումներից ելնելով՝ բացառելով գերեվարվածների նկարների առկայությունը:
Հրանտ Թոխատյան
Մհեր Մկրտչյան
Արմեն Գրիգորյան»:

Դիտվել է՝ 4045

Մեկնաբանություններ