Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կարճաժամկետ հեռանկարում ձևավորել համագործակցության երկու եռյակ

Կարճաժամկետ հեռանկարում ձևավորել համագործակցության երկու եռյակ
21.03.2023 | 21:55

Ես հանդես եմ գալիս Հայաստան-Իրան-Հնդկաստան ռեգիոնալ քաղաքական գծի ձևավորման օգտին, սակայն պետք է անկեղծ խոսել։

Ադրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին։ Ռազմական տեխնիկայի խոշոր շարասյան կադրեր են հրապարակել իրանական ալիքները,

սակայն մի միտք են նշել, որը պետք է տագնապ, սթափության կոչնակ լիներ ցանկացած ողջամիտ հայի համար. «Սյունիքը դա մեր (Իրանի) մի մասն է»:

Իրանական քաղաքականության տեսանկյունից սա ողջամիտ միտք է, երևի այս պահին միակը, այն տեսանկյունից, որ նման տագնապալի իրավիճակում Հայաստանի իշխանությունները «մուկ են նկարում»՝ փաստացի թքած ունենալով Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Բնական է, եթե դու չես պաշտպանում քո տարածքները, միշտ կհայտնվի մեկը, ով կպաշտպանի, բայց՝ ո'չ անվճար։

Լուծումը ես առաջարկել եմ. կարճաժամկետ հեռանկարում ռազմավարական համագործակցություն սկսել Իրանի և Հնդկաստանի հետ, միջնաժամկետ հեռանկարում` Իրանի և Չինաստանի հետ, ձևավորելով համագործակցության երկու եռյակ, որոնք իրական հողի վրա կարող են նպաստել Հայաստանի անվտանգային միջավայրի ձևավորմանը։

Հ.Գ. ՈՒղղակի ուզում եմ հասկանալ՝ եթե Հայաստանի թշնամիները իշխանություն ունենային Հայաստանում, է՞լ ինչպես երկիրը կոչնչացնեին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 13081

Մեկնաբանություններ