-
09.02.2014|
15:11
Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի՝ Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաքայինը:
-
09.02.2014|
15:10
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեին՝ Թեհրանում ելույթ ունենալով իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առիթով, ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, բայց չի կարող տապալել Իրանի վարչակարգը:
-
09.02.2014|
15:04
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Ուկրաինայի իշխանության առանձին ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
-
09.02.2014|
15:02
Առևանգողը, երբ արդեն նկատել է նրանց, շտապել է թողնել իր ավարը (մեքենան) ու փախչել: Դա տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս – արևելքում:
-
09.02.2014|
14:59
Գուանչժոու ամուսնական զույգը միանգամից ութ երեխայի ծնողներ են դարձել: Երկար տարիների անարդյունավետ փորձերից հետո նրանք չեն կարողացել երեխա ունենալ:
-
08.02.2014|
17:56
«Հուրիեթին» հայտնի են դարձել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մանրամասները։ Նրանք խոսել են Հայոց ցեղասպանությունից, ինչը լարվածության պատճառ է դարձել։ Թեման բացել է հենց Էրդողանը։
-
08.02.2014|
17:46
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը 2015 թվականին կհայտարարի՝ ուզո՞ւմ է առաջադրվել նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։ CNN-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ՝ կկողմնորոշվեմ հաջորդ տարվա ամռանը»։
-
08.02.2014|
17:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիի Ձմեռային օլիմպիադայի պաշտոնական բացման արարողությանը: Հակառակ համանախագահների ջանքերի՝ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի սպասվում:
-
08.02.2014|
17:41
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ընդդիմության հետ բանակցություններին և դեմ չէ սահմանադրական փոփոխություններին՝ պարզվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպման ընթացքում։
-
08.02.2014|
17:38
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնարավոր է համարում երկրի անվան փոփոխությունը. «Մեր երկրի անվանման մեջ կա «ստան» վերջավորությունը, ինչպես Կենտրոնական Ասիայի այլ պետություններինն է: Միևույն ժամանակ, արտասահմանցիները հետաքրքրություն են դրսևորում Մոնղոլիայի նկատմամբ, որի անվանման մեջ «ստան» չկա»: