Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    Երաժշտության տոնը նվիրվում է Էդիտ Պիաֆին

    20.06.2013| 16:46
    Շուրջ վեց տարի է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 21-ին նշում է Երաժշտության տոնը: Այս տարի տոնը նվիրվում է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի երգարվեստին:
  • Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են

    Սիրիայի համաշխարհային ժառանգության հուշարձանները վտանգված են

    20.06.2013| 12:11
    ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիայում գտնվող համաշխարհային ժառանգության հուշարձանները ներգրավել է անհետացման վտանգի տակ գտնվող շինությունների ցանկում։ Կազմակերպության հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ներքին հակամարտության պատճառով երկրում չի կարող ապահովվել պատմական շինությունների պահպանությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է նաև, որ չեն տիրապետում վնասված օբյեկների վերաբերյալ լիարժեք տեղեկության։ Հիմնականում նման լուրեր են ստացվում չստուգված աղբյուրներից։
  • Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում

    Մարդը, որ եղել է երկիր Նաիրիում

    20.06.2013| 11:13
    Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի կամարների տակ նշվեց Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը: Իբրև իրադարձության բնութագիր այս նախադասությունը չափազանց հանդիսավոր է, որովհետև 80-ամյակի համար մեկուկես ժամվա այս պատմությունը ուղղակի տխուր էր:
  • «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»` «Աշխարհի հիշողություն» ցանկում

    19.06.2013| 17:18
    Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:
  • Խաչքար` Դուշանբեում

    Խաչքար` Դուշանբեում

    19.06.2013| 14:14
    Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղադրվել է հայկական առաջին քրիստոնեական կոթողը: Խաչքարի օծման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր: Օծումը կատարել է Միջին Ասիայի չորս երկրներում (Ուզբեկստան, Տաջիկստան, Կիրգիզիա, Թուրքմենստան) հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը: Նույն օրը տեղի է ունեցել նաև 11 մանուկների մկրտություն:
  • Կալենցի ստեղծագործությունների ընտրանին

    Կալենցի ստեղծագործությունների ընտրանին

    19.06.2013| 11:40
    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը: Միջթանգարանային համագործակցության շրջանակներում «Գաֆէսճեանի» նախաձեռնած այս ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին` «Կալենց» թանգարանի հավաքածուից:
  • Օձունի վանքի վերանորոգումը ձգձգվում է

    Օձունի վանքի վերանորոգումը ձգձգվում է

    18.06.2013| 18:18
    Օրերս ՀՀ կառավարության կատարած 18 մլն դրամի ներդրման շնորհիվ ընթանում են Սանահինի վանքի վերանորոգման աշխատանքները: «Իրատես de facto»-ն ամսիներ առաջ անդրադարձել էր Օձունի եկեղեցում վերականգնողական աշխատանքերի ընթացքին, դրանում առկա որոշակի խոչընդոտներին: Մենք կապվեցինք «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանի հետ, որն այս օրերին գտնվում է Օձունում` տեղեկանալու, թե ինչպես են գործերն այնտեղ:
  • «Կտեսնվենք Տալլինում»

    «Կտեսնվենք Տալլինում»

    18.06.2013| 18:18
    «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Կտեսնվենք Տալլինում» ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Տալլին են այցելել շուրջ երեք հարյուր հյուր` մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ, ուսանողներ և այլք: Ծրագրի շրջանակում Տալլինի առաջատար ակումբներում համերգներով հադես է եկել «Crossroad blues band»-ը, ինչպես նաև Արմեն Հյուսնունցի «Շարակ» բենդը, «Արահետ» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, «In Coma» ռոք բենդը: Ներկայացումներով հանդես է եկել Համազգային պետական թատրոնը, անցկացվել են Երևանից մեկնած նկարիչների ցուցահանդեսներ, կայացել են գրական հանդիպումներ:
  • Տարվա ամենաերկար օրը

    Տարվա ամենաերկար օրը

    18.06.2013| 13:06
    Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:
  • Խոսքը, ինչպես և երաժշտական հնչյունը, մեծ ուժ է,  և այսօր այդ երկուսն էլ հայտնվել են ավերիչների ձեռքում

    Խոսքը, ինչպես և երաժշտական հնչյունը, մեծ ուժ է, և այսօր այդ երկուսն էլ հայտնվել են ավերիչների ձեռքում

    18.06.2013| 11:29
    Այժմ մշակույթի և մասնավորապես արվեստի մասին խորհելիս հաճախ տեսիլվում է բանաստեղծի պատկերած այն ծառը, որի սաղարթում հավքերը բույն են շինում ու երգում, մինչդեռ ծառը տակից սղոցում են։ Մշակույթի կենաց ծառը փորձում են կտրել առավել «բարձր հովանավորությամբ»: Ովքե՞ր են այդ վնասատուները, զավթիչները, կեղեքիչները, բռնակալները: