Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Նո­րա­րա­րու­թ­յու­նը, որ կի­րառ­վե­լու է, մեծ քայլ է ար­վես­տի և տեխ­նո­լո­գիա­յի երկ­խո­սու­թ­յան ա­ռու­մով»

«Նո­րա­րա­րու­թ­յու­նը, որ կի­րառ­վե­լու է, մեծ քայլ է ար­վես­տի և տեխ­նո­լո­գիա­յի երկ­խո­սու­թ­յան ա­ռու­մով»
26.05.2020 | 01:00
Հու­նի­սի 6-ին՝ Ա­րամ Խա­չատ­րյա­նի ծնն­դյան օ­րը‚ կմեկ­նար­կի Խա­չատ­րյա­նի ան­վան 16-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույ­թը։ «2020 թվա­կա­նին մր­ցույ­թը ա­ռանձ­նա­հա­տուկ դար­ձավ ար­վես­տի հա­մար ստեղծ­ված ան­բա­րեն­պաստ մի­ջա­վայ­րով, այ­սինքն, ա­կա­մա դրա ա­ռանց­քում հայ­տն­վե­լով՝ ո­րո­շե­ցինք այս տա­րի այն անց­կաց­նել առ­ցանց ձևա­չա­փով, ինչն ան­նա­խա­դեպ է մեզ հա­մար։ Ընդ­հան­րա­պես, աշ­խար­հում քիչ են առ­ցանց ե­ղա­նա­կով անց­կաց­վող դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րը»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Խա­չատ­րյա­նի ան­վան մի­ջազ­գա­յին մր­ցույ­թի մա­մու­լի քար­տու­ղար ՍԱՐ­ԳԻՍ ՆԱԼՂ­ՐԱ­ՆՅԱ­ՆԸ։
Մշա­կու­թա­յին շատ մի­ջո­ցա­ռում­ներ այս ըն­թաց­քում հե­տաձգ­վե­ցին կամ չե­ղարկ­վե­ցին։ Խա­չատ­րյա­նա­կան մր­ցույ­թը, Սար­գիս Նալղ­րա­նյա­նի խոս­քով, պահ­պա­նեց ա­վան­դա­կան ժա­մա­նա­կա­ցույ­ցը և տե­ղա­փոխ­վեց առ­ցանց հար­թակ եր­կու հիմ­նա­կան պատ­ճա­ռով. նո­րա­րա­րու­թյու­նը, որ կի­րառ­վե­լու է, մեծ քայլ է ար­վես­տի և տեխ­նո­լո­գիա­յի երկ­խո­սու­թյան ա­ռու­մով, միա­ժա­մա­նակ կար մի­տում՝ չշր­ջան­ցել ան­վա­նի կոմ­պո­զի­տո­րի ծնն­դյան օ­րը։
Մր­ցույ­թի ամ­բողջ ըն­թաց­քը (բաց­ման և փակ­ման հա­մերգ­նե­րը‚ մր­ցու­թա­յին փու­լե­րը՝ կա­տա­րում­ներ, հանձ­նախմ­բի գնա­հա­տում­ներ) հե­ռար­ձակ­վե­լու է Խա­չատ­րյա­նի ան­վան մր­ցույ­թի պաշ­տո­նա­կան կայ­քով, ո­րը ևս վե­րա­գոր­ծարկ­վե­լու է։ «Մր­ցույ­թի եր­րորդ փու­լը են­թադ­րում է մե­նա­կա­տար­նե­րի և նվա­գախմ­բի հա­մա­տեղ կա­տա­րում, ո­րի ըն­թաց­քում դի­րի­ժո­րը ա­պա­հո­վում է գե­ղար­վես­տա­կան մա­սը՝ ա­րա­գու­թյու­նը, տեմ­պը, բայց քա­նի որ հի­մա սո­ցիա­լա­կան մե­կու­սա­ցում է, ու բո­լորս աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րում ենք, փոր­ձում ենք օգ­տա­գոր­ծել տեխ­նո­լո­գիա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, և ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյու­նը ծա­ռա­յե­լու է հենց դրան։ Տեխ­նի­կա­կան այլ դե­տալ­ներ նույն­պես կի­րառ­վե­լու են»,- ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Մր­ցույ­թի ժյու­րիի ան­դամ­նե­րը, ինչ­պես ա­մեն տա­րի, ըն­տր­վում են ո­րո­շա­կի չա­փա­նիշ­նե­րի հա­մա­ձայն։ Սար­գիս Նալղ­րա­նյա­նի խոս­քով՝ որևէ նոր բա­ղադ­րիչ չի ա­վե­լա­ցել ընտ­րու­թյան ա­ռու­մով, միայն աշ­խա­տանք է տար­վել, որ բո­լո­րը տե­ղե­կաց­ված լի­նեն ու հաս­կա­նան, թե ինչ ըն­թա­ցա­կար­գով պետք է ի­րա­կա­նաց­վի մր­ցույ­թը։
Մեր զրու­ցա­կի­ցը վս­տահ է, որ մր­ցույ­թի ան­խա­փան ըն­թացքն ա­պա­հով­ված է, սա­կայն նա­խա­գի­ծը հա­մա­րում է փոր­ձա­րա­րա­կան. փոր­ձով ամ­րապն­դե­լուց, սպաս­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը ար­ձա­նագ­րե­լուց հե­տո, որ­պես զու­գա­հեռ հար­թակ, նա­խա­տե­սում են կի­րա­ռել նաև հե­տա­գա­յում, երբ աշ­խար­հը կվե­րա­դառ­նա ի­րա­կան կյան­քի ռե­ժի­մին, և կանց­կաց­վեն կեն­դա­նի հա­մերգ­ներ։
Հարց է ա­ռա­ջա­նում՝ ինչ­պե՞ս են ար­ձա­գան­քել մր­ցույ­թի նոր ձևա­չա­փին ե­րա­ժիշտ­նե­րը, հնա­րա­վոր կլի­նի՞ ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վել, ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին։
Սար­գիս Նալղ­րա­նյանն ա­սաց, որ մր­ցույ­թի կա­յաց­ման հա­մար նախ պետք էր հաղ­թա­հա­րել մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րով թե­լադր­ված տե­ղե­կատ­վա­կան պատ­նե­շը, նաև շար­ժա­ռիթ ա­պա­հո­վել՝ ան­ծա­նոթ պայ­ման­նե­րում մաս­նակ­ցու­թյան հա­մար. «Ե­րա­ժիշտ­նե­րից շա­տե­րը նա­խա­տե­սում էին ա­վան­դա­բար անց­կաց­վող մր­ցույթ, մինչ­դեռ նոր ին­ֆոր­մա­ցիան ե­կավ ա­վե­լի ուշ։ Գու­ցե հայ­տե­րի ներ­կա­յաց­ման նույն ին­տեն­սի­վու­թյու­նը չլի­նի ա­մեն տար­վա պես, բայց խո­չըն­դոտ չի ա­ռա­ջա­նա. ա­ռա­ջին փու­լին մաս­նակ­ցում է 24 մաս­նա­կից, երկ­րորդ փուլ անց­նում է 12 մաս­նա­կից, իսկ եր­րորդ՝ եզ­րա­փա­կիչ փուլ՝ 6։
Այս պա­հին ու­նենք հայ­տեր աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից, բայց մաս­նա­կից­նե­րի կազ­մը դեռ վերջ­նա­կան ճշգրտ­ված չէ»։
Նշենք, որ Խա­չատ­րյա­նի ան­վան մի­ջազ­գա­յին առ­ցանց մր­ցույ­թին կմաս­նակ­ցեն 16-32 տա­րե­կան ե­րա­ժիշտ­ներ: Այն կանց­կաց­վի ջու­թակ մաս­նա­գի­տու­թյամբ։ Մր­ցա­նա­կա­յին ֆոն­դը հետևյալն է. ա­ռա­ջին տե­ղի հա­մար հատ­կաց­վում է 10 հա­զար եվ­րո­յի չա­փով մր­ցա­նակ, երկ­րոր­դի հա­մար՝ 5 հա­զար, 3-րդ տե­ղի հա­մար՝ 3 հա­զար։
Ա­ռա­ջին եր­կու փու­լե­րում դաշ­նա­կա­հա­րի նվա­գակ­ցու­թյամբ կհն­չեն սո­նա­տա­յին և մե­նա­կա­տա­րա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, եր­րոր­դում՝ ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, Ա­րամ Խա­չատ­րյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից։ Խա­չատ­րյա­նի ան­վան մի­ջազ­գա­յին մր­ցույ­թը նպա­տակ ու­նի բա­ցա­հայ­տե­լու տա­ղան­դա­շատ ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­նե­րի, նաև էլ ա­վե­լի հան­րա­յնաց­նելու Խա­չատ­րյա­նի ե­րաժշ­տու­թյունն ամ­բողջ աշ­խար­հում։ Մեր զրու­ցա­կի­ցը նկա­տում է, որ ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­նե­րը հե­տա­գա­յում հնա­րա­վոր է նե­րա­ռեն խա­չատ­րյա­նա­կան ե­րաժշ­տու­թյունն ի­րենց կա­տա­րո­ղա­կան եր­կա­ցան­կե­րում։
Մր­ցույ­թի եր­րորդ փուլն անց­կաց­վե­լու է Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի նվա­գակ­ցու­թյամբ, ին­չը ևս շեշ­տադր­ման կա­րիք ու­նի. «Աշ­խար­հում քիչ մր­ցույթ­ներ կան, որ ու­նեն ի­րենց մշ­տա­կան նվա­գա­խում­բը։ Խա­չատ­րյա­նա­կան մր­ցույ­թը ա­ռանձ­նա­հա­տուկ է նաև դրա­նով. Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը մշա­կու­թա­յին այս կարևոր ի­րա­դար­ձու­թյան մշ­տա­կան գոր­ծըն­կերն է»։ Մր­ցույ­թը կանց­կաց­վի հու­նի­սի 6-15-ին, ձևա­վոր­ված ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, մի­ջո­ցա­ռում­նե­րը կմեկ­նար­կեն Կո­մի­տա­սի ան­վան պան­թեո­նում՝ հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լով կոմ­պո­զի­տո­րի հի­շա­տա­կին։
Խա­չատ­րյա­նի ան­վան մի­ջազ­գա­յին մր­ցույ­թը Մի­ջազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մր­ցույթ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին ֆե­դե­րա­ցիա­յի (World Federation of International Music Competitions) ան­դամ է‚ մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչն է «Ա­րամ Խա­չատ­րյան-մր­ցույթ» մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մը։ Անց­կաց­վում է ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ