ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Անտոնիու Գուտերեշ. Կորոնավիրուսը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է

Անտոնիու Գուտերեշ. Կորոնավիրուսը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է
04.06.2020 | 22:39

Ելույթ ունենալով Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է դիտարկվի որպես «ժողովրդական պատվաստանյութ»: ««Քովիդ-19»-ը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է, և այս պահին մենք ոչ մի պատվաստանյութ չունենք: Քանի որ միասին աշխատում ենք ստեղծելու ուղղությամբ, կարևոր դաս ունենք քաղելու: Պատվաստանյութն ինքնին բավական չէ. մենք համաշխարհային համերաշխության կարիք ունենք, որպեսզի վստահ լինենք, որ յուրաքանչյուր ոք ամենուր հասանելիություն կունենա: «Քովիդ-19»-ի պատվաստանյութը պետք է ծառայի համաշխարհային հասարակությանը, պետք է լինի ժողովրդական ատվաստանյութ»,- CNN-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է միջազգային կամզակերպության ղեկավարը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ