«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լոնդոնի և Քեմբրիջի գիտնականները Վրաստանի տնտեսության համար հետճգնաժամային ծրագիր կմշակեն

Լոնդոնի և Քեմբրիջի գիտնականները Վրաստանի տնտեսության համար հետճգնաժամային ծրագիր կմշակեն
04.06.2020 | 22:40

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Լոնդոնի, Քեմբրիջի և նյույորքյան «Դելոյթի» գիտնականները վրացի փորձագետների հետ համատեղ մշակում են Վրաստանի տնտեսության զարգացման հետճգնաժամային ծրագիրը, որը կհրապարակվի երկու ամսից:

«Երբ ավարտվի այդ ծրագրի առաջին աշխատանքային տարբերակը, մենք կքննարկենք: Ծրագրի ուրվագիծը դեռևս բավարար հստակ չէ: Դա ծրագիր է, որը Վրաստանին հնարավորություն կտա առավելագույնս պատրաստված և արդյունավետ լինել հետճգնաժամային շրջանում: Մենք մեկ ամիս ունենք այս ծրագրի առաջին մասը պատրաստելու համար: Հետո ևս մեկ ամիս պետք է տեղացի փորձագետների հետ աշխատենք, որպեսզի ծրագրին վերջնական տեսք տանք»,-հայտարարել է Գախարիան: Նա նշել է, որ ծրագրում հատուկ ուշադրության են արժանացնելու 2021-ի բյուջետային միջոցները:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ