Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ով Տի­րոջ ա­նու­նը կան­չի, պի­տի փրկ­վի

Ով Տի­րոջ ա­նու­նը կան­չի, պի­տի փրկ­վի
21.07.2020 | 14:04

Ար­դարև, Աստ­ված մահ չի ստեղ­ծել, և Նա չի ու­րա­խա­նում ող­ջե­րի կորս­տյան հա­մար: Նա ա­մեն ինչ հաս­տա­տել է լի­նե­լու հա­մար, և աշ­խար­հի գոր­ծե­րը փր­կու­թյան հա­մար են: Ո՛չ մա­հա­բեր թույն կա նրանց մեջ, ո՛չ էլ դժոխ­քի թա­գա­վո­րու­թյուն՝ երկ­րի վրա, քան­զի ար­դա­րու­թյունն ան­մահ է:

Իսկ ամ­բա­րիշտ­նե­րը ձեռ­քով ու խոս­քով ի­րենց մոտ կան­չե­ցին մա­հը, նրան ի­րենց բա­րե­կամ հա­մա­րե­ցին, հա­լու­մաշ ե­ղան և դա­շինք կն­քե­ցին նրա հետ. և իս­կա­պես ար­ժա­նի են բաժ­նե­կից լի­նե­լու նրան (Իմ. Սող. 1;13-16)։

Երբ Աստ­ված ստեղ­ծեց կեն­դա­նի աշ­խար­հը, այն ստեղ­ծեց որ­պես ինք­նա­կար­գա­վոր­վող և ինքն իր մեջ իր շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը կրող հա­մա­կարգ (Ծննդ. 1;11-13, 20-31): «Ար­դարև Աստ­ված մահ չի ստեղ­ծել»: Տիե­զեր­քը, Աշ­խար­հը և Մար­դը Նրա լա­բո­րա­տոր փոր­ձարկ­ման ար­դյուն­քը չեն, այլ Նրա ա­նանձ­նա­կան սի­րո դրսևո­րու­մը:

Այդ դեպ­քում ի՞նչ է «ա­րա­րում» գի­տա­կան միտ­քը հենց նույն այդ լա­բո­րա­տո­րիա­նե­րում.

ա) պատ­վաս­տա­նյու­թեր,

բ) գե­նե­տի­կո­րեն ձևա­փոխ­ված մթերք (ԳՁՄ),

գ) քի­մի­կատ­ներ, դե­ղա­գոր­ծու­թյուն,

դ) վի­րուս­ներ և այլ հա­րու­ցիչ­ներ,

ե) հրեշ­ներ

Պատ­վաս­տա­նյու­թե­րով կոտ­րում և ար­գե­լա­կում են ի­մու­նա­յին հա­մա­կար­գը` օր­գա­նիզ­մը դարձ­նե­լով խո­ցե­լի: ԳՁՄ-ով խմ­բագ­րում են մար­դու ԴՆԹ-ն և ա­ռա­ջաց­նում զա­նա­զան ու զար­մա­նա­զան հո­գե­մարմ­նա­կան տկա­րու­թյուն­ներ, ցա­վեր ու ախ­տեր (ի դեպ, ԳՄՁ-ն ևս ստա­նում են վի­րուս­նե­րի օգ­նու­թյամբ): Վնա­սա­կար քի­մի­կատ­նե­րով և իբրև թե անվ­նաս ու օգ­տա­կար դե­ղա­մի­ջոց­նե­րով հաս­նում են միևնույն ար­դյուն­քին` ա­ռող­ջու­թյան խա­թա­րում: Վի­րուս­նե­րով վերջ­նա­կա­նա­պես հար­ձակ­վում, գրա­վում ու տա­պա­լում են ար­դեն ինքն իր հա­մար իսկ ա­նըն­կա­լե­լի և ան­հաս­կա­նա­լի դար­ձած օր­գա­նիզ­մը: Այս ա­մե­նը ծա­ռա­յում է մահ­վա­նը, և ո՛չ կյան­քին: Այդ ա­մե­նը մար­դուն ան­դառ­նա­լիո­րեն խե­ղում է ո՛չ միայն ֆի­զի­կա­պես, գե­նե­տիկ մա­կար­դա­կում, այլև հո­գեմ­տա­վոր կեր­պով: Ազ­դում է նպա­տակ­նե­րի ա­ռա­ջադր­ման, կա­մա­յին ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման և վար­քի դրսևո­րում­նե­րի վրա: Նո­րը լավ մո­ռաց­ված հինն է, և այս ա­մե­նը ար­դեն ե­ղել է հնում` Նո­յի օ­րե­րում: Բո­լոր այդ գե­նա­յին մե­քե­նա­յու­թյուն­նե­րը, տե­սակ­նե­րի միջև այլևայլ այ­լան­դակ խա­չա­սե­րում­նե­րը ե­ղել են է՛լ ա­վե­լի զար­գա­ցած ին­ժե­նե­րա­կան մա­կար­դա­կի վրա, ո­րին չեն կա­րո­ղա­նում հաս­նել դի­վա­յին հան­ճա­րի տեր, կամ մի­գու­ցե` ծա­ռա, մե­րօ­րյա ար­կա­ծախն­դիր­նե­րը, քան­զի հռ­չակ­վել է նա­խա­գի­ծը. «Ա­հա՛ ա­մեն բան նոր Եմ դարձ­նում»,- և կա­տար­վել Խա­չի վրա: Ե­թե ա­ռաջ շատ ա­վե­լին էր պա­հանջ­վում փր­կու­թյան հա­մար, ա­պա այ­սօր բա­վա­կան է նվա­զա­գույ­նը. «Եվ պի­տի լի­նի այն­պես, որ ա­մեն ոք, ով Տի­րոջ ա­նու­նը կան­չի, պի­տի փրկ­վի» (Հո­վել 2;31, Գործք 2;21): Այ­սօր ողջ աշ­խար­հը և մեր հայ­րե­նի­քը այն­պի­սի վի­ճա­կում են, այն­պի­սի նենգ խար­դա­վանք­նե­րի են­թա­կա, որ միայն Տի­րոջ ա­նու­նը տա­լով է հնա­րա­վոր փրկ­վել: Ո­րով­հետև մար­դու ան­զեն աչ­քի հա­մար անն­կա­տե­լի նա­նո չա­փեր ձեռք բե­րած վտանգ­նե­րը, վնաս­նե­րը, ո­րո­գայթ­նե­րը Մար­դու մի­ջից հա­նում են Աստ­ծուն և դրա­նով իսկ` ա­մեն մարդ­կա­յին բան: Ման­րախն­դիր, փոք­րո­գի, նեղ­միտ, չն­չին մարդ­կանց հա­մար Աստ­ծո ստեղ­ծած աշ­խար­հը շատ փոքր է ու նեղ: Աստ­ված ի­րո՞ք լուրջ էր տրա­մադր­ված, երբ ի­րենց բա­ժին թթ­ված­նի հաշ­վին մտա­դիր էր լա­վու­թյուն ա­նե­լու ինչ-որ այլ ան­կարևոր ու ա­վե­լորդ գո­յու­թյուն­նե­րի: Չէ-չէ մի: Ա՛յդ էր մնա­ցել:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Գո­րիս

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ