Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տարոն Սիմոնյան. Հեղափոխության առաջացրած մեծամտությունն իշխանության մոտ խոնարհություն չարթնացրեց

Տարոն Սիմոնյան. Հեղափոխության առաջացրած մեծամտությունն իշխանության մոտ խոնարհություն չարթնացրեց
26.11.2020 | 22:03

Եթե իշխանությունը հարգում է իմ խոսքը, 2.5 տարի խորհուրդ էի տալիս, թե ինչպես պետք է արտաքին քաղաքական մեջ օգտագործել իրավական գործիքները: Եթե դուք դա անտեսում եք, ձեր հարգանքի խոսքն ինձ համար զրո արժեք ունի, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ դիմելով իշխանությանը:

«Ես հետապնդում եմ պետական և ազգային շահ: Եթե դուք ուզում եք ի շահ պետության աշխատել, պետք է ազնվորեն մոտենաք ձեր առջև ծառացած խնդիրներին: Եթե իմաստնություն ունենայինք, պետք է կանխեինք այն աղետը, որի առջև կանգնեցինք: Մենք չունեցանք այդ իմաստնությունը: Դուք մեր ժողովրդի ընտրյալն եք, բայց ունակ չեք պաշտպանելու ազգային շահը», - ասաց պատգամավորն՝ իր խոսքն ուղելով իշխանությանը: Տարոն Սիմոնյանը շեշտեց՝ որևէ այլ շահ, քան ազգային շահն է, չպետք է առաջնորդի իշխանությանը, մինչդեռ հեղափոխության առաջացրած մեծամտությունն իշխանության մոտ խոնարհություն չարթնացրեց՝ անգամ պատերազմում մեծաքանակ սխալների պարագայում:
«Սրա մասին մտածեք», - ասա Սիմոնյանը:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ