Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տիրան Խաչատրյան. Սոթքի հանքը կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում

Տիրան Խաչատրյան. Սոթքի հանքը կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում
27.11.2020 | 14:23

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է տեղեկությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։

«Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, և հետագայում էլ եթե անհրաժեշտություն լինի, կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել», - ասուլիսում ասաց նա և մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել: «Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն, պետք է դուրս գան, ընդ որում աշխատանքները, որոնք իրականացվում կամ համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը` կորպուսի հրամանատարը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, որ սա ինչ պատկանելություն ունի, ում կողմից է, մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան: Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավականին երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն են ձեռք բերել, և հետագայում ինչ տիպի զարգացում տեղի կունենա, ես չեմ կարող ասել: Այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», - հայտնեց ԳՇ պետի տեղակալը:


Ըստ պայմանավորվածության` հայկական զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինեին, ինչն, ըստ Խաչատրյանի, իրականացվել է: Նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար, հանքի եզրագծում ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ, սա կատարվել է ռուսական կողմի ուժերով: Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: «Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ», - հայտարարեց Տիրան Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական վերահսկողության տարածքում է. «Կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»:

Դիտվել է՝ 7327

Մեկնաբանություններ