Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նոր տերմին է հնարել Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականության համար

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նոր տերմին է հնարել Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքականության համար
04.12.2020 | 23:58

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ժոզել Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների «աստանայացումն» այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում և Կովկասում:

«Հինգ տարի առաջ Ռուսաստանը և Թուրքիան ներկա չեն գտնվել կենտրոնական Միջերկրածովում, իսկ այժմ նրանք խաղ են վարում: Մենք ապրում ենք բազմաբևեռ աշխարհում, որտեղ անդրկուլիսային գործեր գոյություն ունեն մի քանի խաղացողների միջև, որոնք դիմակայում են մյուսներին: Մենք դա անվանում ենք «աստանայացում»: Ռուսաստանը և Թուրքիան սկզբում անջատ էին, բայց գտան ընդհանուր շահեր, իսկ այնուհետև պայմանավորվեցին կիսել իրենց ազդեցությունը: Դա տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի է ունենում Լիբիայում: Դա արդեն տեղի է ունեցել Կովկասում»,- հայտարարել է նա՝ հանդես գալով «Միջերկրածովյան երկխոսություններ» խորհրդաժողովում, որն անցկացվում է Իտալիայի ԱԳ նախարարության աջակցությամբ: ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ հայտնվել են հակամարտությունների նոր օջախներ այն դեպքում, երբ հները մնացել են չլուծված:

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակվում է հեռանկարների բացակայությամբ: Տեսնենք, թե ինչպես կլինի Բայդենի օրոք: Թրամփի օրոք այդ գործընթացն արգելափակված էր»,-ասել է Բորելը: «Մենք՝ եվրոպացիներս, երկրների բնակիչներին օգնել ենք հաղթահարել այդ հակամարտությունների հետևանքները, հումանիտար և տնտեսական օգնություն ենք ցուցաբերել: Բայց այժմ պետք է ինքներս լուծենք հակամարտությունները, պետք է ավելի խոր մասնակցենք մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, Լիբիայում և Սիրիայում ճգնաժամերի լուծմանը… Բայց ոչ մի խաղորդ չի կարող Եվրոպայի հետ մրցել խաղաղ լուծումներին աջակցելու գործում, և դա պետք է տարվի ՄԱԿ-ի անմիջական համակարգմամբ: Սիրիայում, Լիբիայում և Կիպրոսում, Թուրքիայի հանդեպ հարգանքով հանդերձ, անհատական աշխատանքները բավարար չեն լինի»,- հայտարարել է եվրակոմիսարը:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ