Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է

Արմեն Աշոտյան. Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է
25.01.2021 | 14:23

Լիլիթ Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ Աշոտյանի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մակունցի հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։

«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերիայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա սրիկայի ուսապարկերի պահեստապետն է Աժ-ում, այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան», - ասաց նա։ Աշոտյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարում էր, թե դեսպանների քաղաքական նշանակումներ չեն լինելու, դրանք սխալ են, նախկինները շատ էին դա արել, ինքը չի անելու։


ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ Մակունցի մասնագիտական ունակություններն արտաքին աշխարհիի հետ շփվելիս սահմանափակվել են ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերից մեկի վարչության պետի պաշտոնով։ Աշոտյանը փորձեց գոնե մի քանի լավ բան գտնել այս հարցում. «Առաջին լավ բանն այն է, որ Մակունցի նման նշանակումը փաստում է, որ սրիկայի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ, այսինքն՝ Մակունցը փորձում է փախչել պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Ուզում եմ հիասթափեցնել՝ ոչ մի Ատլանտյան օվկիանոս Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից ու պատասխանատվությունից։ Երկրորդը՝ երբ ԱԳ նախարարը փոխվեց և ես շատ սուր քննադատության ենթարկեցի նոր նախարարի համաձայնությունը՝ աշխատել այս կառավարության հետ, ոմանք չհասկացան, թե ինչու եմ ես միանգամից նման դիագնոզ դնում, տեսեք, ԱԳ նախարարին, որին սրիկան անգամ բանի տեղ չի դնում դեսպաններին նշանակելիս, ո՞նց է այդ ԱԳ նախարարը ներկայացնելու մեր երկիրը դրսում», - ասաց Աշոտյանը։ Նա ընդգծեց՝ եթե այս իշխանությունը շարունակի մնալ, Հայաստանը վերածվելու է աշխարահաքաղաքական կույրաղիքի քարտեզի վրա

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ