ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Զարիֆ.Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ

Զարիֆ.Բանակցություններ կվարենք ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համագործակցության հարցերի շուրջ
25.01.2021 | 14:45

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կովկասի իր շրջագայությունը սկսել է Ադրբեջան այցով՝ հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, նշելով՝ Բաքվում լրագրողների հետ զրույցում Զարիֆը մանրամասնել է, որ բանակցությունների օրակարգում տարածաշրջանային համագործակցությունն է:


«Տարածաշրջանային համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացնելը երկրների հետ, որոնք բարեկամական և սերտ երկկողմ հարաբերություններ ունեն ԻԻՀ-ի հետ, այս ուղևորության կարևորագույն նպատակներից է», – ասել է Զաևիֆը, որ պատրաստվում է այցելել նաև Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա: ԱԳ նախարարը բացատրել է նաև, որ ինքն Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի վերակառուցման և տարածաշրջանում կայունությունը պահպանելուն ուղղված համագործակցության հարցերի շուրջ, կքննարկվի նաև Հարավ-Հյուսիս և Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքների կառուցման ավարտը:

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ