Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Թանգարանների մուտքը` գրքով

    Թանգարանների մուտքը` գրքով

    19.02.2013| 16:52
    Այս օրերին մի շարք թանգարաններ կարելի է այցելել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ փետրվարի 19-23-ին իրականացվում է «Գրքի բանկ» ծրագիրը: Նվիրված գրքերը փոխանցվելու են համայնքային գրադարաններին: Գրքի վերջում ամրագրվելու է այցելուի անունը: Ակցիայի մասնակիցները «Գրքի բանկ» ծրագրի կայքից կարող են տեղեկանալ, թե որ գրադարանում է իրենց նվիրած գիրքը:
  • «Ինչպես որ ամեն գիշեր առավոտի արևով է վերջ ունենում, այդպես էլ ամեն մեղք ազնիվ քավությամբ և ամեն ոճիր արդար հատուցմամբ են վերջ ունենում»

    «Ինչպես որ ամեն գիշեր առավոտի արևով է վերջ ունենում, այդպես էլ ամեն մեղք ազնիվ քավությամբ և ամեն ոճիր արդար հատուցմամբ են վերջ ունենում»

    19.02.2013| 12:07
    Մեր գրականության բոլոր մեծերի նման, Հովհաննես Մելքոնյանը ևս ծնունդ առավ ու սկսվեց իր ծննդավայր-բնօրրանից:
  • «Վաղվա հեռանկարն անհանգստացնող է»

    «Վաղվա հեռանկարն անհանգստացնող է»

    19.02.2013| 11:55
    «Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:
  • Վիրտուալ մրցանակ

    Վիրտուալ մրցանակ

    18.02.2013| 17:39
    Goris NEWS-ի հայտարարած լուսանկարչական մրցույթի հաղթողն արդեն հայտնի է: Հիշեցնենք, որ «Սիրո քաղաք Գորիս» խորագիրը կրող մրցույթը նվիրված էր սուրբ Վալենտինի տոնին և Գորիսին: Լուսանկարները պետք է լինեին միայն հեղինակային և արտահայտեին մրցույթի վերնագրի իմաստը: Հաղթող հեղինակին կազմակերպիչները խոստանում էին անակնկալ մրցանակ:
  • Վաղը գիրք նվիրելու օրն է

    Վաղը գիրք նվիրելու օրն է

    18.02.2013| 17:38
    Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեր գրահրատարակիչները յուրատեսակ ակցիա սկսեցին՝ «Հավանիր և ստացիր գիրք» քաղաքականությամբ: «Գրքի լայքը լայք չէ» մոտեցման կողմնակիցները շտապեցին օգտվել ընձեռված հնարավորությունից, անվճար կամ կես գնով ձեռք բերել նախընտրած գիրքը կամ գրքերը:
  • Օպերայի և բալետի թատրոնի նոր բեմը

    Օպերայի և բալետի թատրոնի նոր բեմը

    18.02.2013| 17:37
    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքների 80 տոկոսը ավարտված է: Մարտի սկզբին Հայաստանը կունենա ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան օպերային թատրոնի բեմ:
  • Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն Հայաստանում

    Ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն Հայաստանում

    18.02.2013| 17:11
    Մայիսի 26-29-ին Հայաստանում կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն անկախ կինո արտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից: Կհրավիրվեն նաև հայտնի կինոգործիչներ և UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն) ներկայացուցիչները:
  • ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ»

    ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ»

    18.02.2013| 13:02
    Առաջարկում ենք կարդալ հատված ադրբեջանցի դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ «Քարե երազներ» աղմկահարույց վեպից:
  • Անդին… ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության…

    Անդին… ՈՒզում եմ հարցերս շարադրել առանց թույլտվության…

    17.02.2013| 23:45
    Հանկարծամահ է եղել «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
  • Հաղթում է «Էմբրիոնի դիրքը»

    Հաղթում է «Էմբրիոնի դիրքը»

    17.02.2013| 19:36
    Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը: