Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հարավային Կովկասն ունի ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ

    Հարավային Կովկասն ունի ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ

    14.06.2014| 15:57
    Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի առաջարկով Եվրամիության անդամ երկրները Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ են նշանակել գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերին: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցով հատուկ դեսպանը կփոխարինի Ֆիլիպ Լեֆորին:
  • ՀԱՀ-ում երկնագույն ալմաստ է հայտնաբերվել

    ՀԱՀ-ում երկնագույն ալմաստ է հայտնաբերվել

    14.06.2014| 13:38
    Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է հազվագյուտ երկնագույն ալմաստ` 122, 5 կարատ քաշով: Թանկարժեք քարը հայտնաբերվել է Կուլինան հանքավայրում, որը գտնվում է Պրետորիայի հյուսիս-արևելքում:
  • Իրանը պատրաստ է օգնելու Իրաքի իշխանություններին ծայրահեղականների դեմ պայքարում

    Իրանը պատրաստ է օգնելու Իրաքի իշխանություններին ծայրահեղականների դեմ պայքարում

    14.06.2014| 13:33
    Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգնելու Իրաքի իշխանություններին ծայրահեղականների դեմ պայքարում, սակայն միայն միջազգային օրենքի շրջանակներում:
  • Լուգանսկում ինքնաթիռ են խփել, զոհվել է 49 մարդ

    Լուգանսկում ինքնաթիռ են խփել, զոհվել է 49 մարդ

    14.06.2014| 12:15
    Լուգանսկի շրջանում շաբաթ գիշեր անջատողականները ռազմատրանսպորտային ԻԼ -76 ինքնաթիռ են խփել: Զոհվել է 49 մարդ: ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի, երբ անջատողականները հարվածել են զենիթահրթիռային համակարգով և խոշոր տրամաչափի գնդացրով:
  • Օբամայից պահանջում են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

    Օբամայից պահանջում են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

    14.06.2014| 12:13
    ԱՄՆ-ի սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
  • ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար

    ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար

    14.06.2014| 00:12
    «ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար, սակայն մենք ուշադիր հետևում ենք վիճակին»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հավելելով, որ այդ երկիրը շատ լուրջ ահաբեկչական վտանգի է բախվել:
  • Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցադրությունը Դրեզդենում

    Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցադրությունը Դրեզդենում

    14.06.2014| 00:11
    Ըստ orer.eu կայքի՝ հունիսի 11-ին Դրեզդենի Բյուրեղապակի սրահում բացվել է «Երրորդ» անվանումով ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է մոսկվաբնակ ձեռնարկատեր Արմենակ Աղաբաբյանը։ Ցուցահանդեսը ներկայացնում է պարին և բալետին նվիրված գեղարվեստական աշխատանքներ։
  • «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերը

    «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերը

    14.06.2014| 00:10
    Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն մրցութային չորս ծրագրերում, մասնավորապես` Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
  • Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

    Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանությունը

    14.06.2014| 00:08
    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյոռլինգին: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։
  • Ռուսական ռազմաբազայում զինվորականների ռոտացիա է տեղի ունեցել

    Ռուսական ռազմաբազայում զինվորականների ռոտացիա է տեղի ունեցել

    14.06.2014| 00:05
    Ավելի քան 6000 ռուս զինծառայողների փոխատեղում է տեղի ունեցել Գյումրու ռուսական ռազմաբազայում։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: