30.09.2013|
12:39
Այսօր մեկնարկած ԱԺ-ի քառօրյայում ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, բայց նրա հետ կատարված վերջին միջադեպը չանտեսվեց: Այդ մասին ԱԺ խոսնակին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը: «Ես հեռախոսազրուցել եմ նրա հետ: Տիկին Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի մարզում է, կվերադառնա, կհանդիպենք և մանրամասն կպատմի ինձ: Հանդիպումը չկայացավ երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱԺ պատգամավորի ընտրություն էր ընթանում: Եթե որևէ ոտնձգություն լինի, մենք կփորձենք գնահատական տալ»,-պատգամավորին հանգստացրեց խորհրդարանի ղեկավարը: