Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ սա վերջ չունի

ՈՒ սա վերջ չունի
14.12.2018 | 00:37

Պատահականությու՞ն էր` ընտրությունները դեռ չավարտված, ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չհրապարակված` հայտնի դարձավ, որ Արցախում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ` բանակի ղեկավարության, անվտանգության մարմինների մակարդակով։


Պատահականությու՞ն էր Մանվել Գրիգորյանի կալանքը որերորդ անգամ երկարացնելը։ Արցախի հերոս, ԵԿՄ-ի վրա մշտապես և այսօր էլ դեռևս ազդեցություն ունեցող, թո՛ղ որ «տուշոնկա գողացած», բայց հիվանդ մարդու կալանքը, որը կյանքի ու մահվան սահմանագծին է։
Պատահականությու՞ն էր, որ բանտում գտնվող Արցախի մյուս հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Մարտի 1-ի գործով ապացույցների սնանկությունը փորձ է արվում փոխլրացնել փողերի լվացման «հատկանիշով»՝ ներգրավելով Արմեն Գևորգյանին այդ գործում։
Պատահականությո՞ւն էր, որ այս ընտրություններում անցողիկ շեմը «չհաղթահարեցին» նախ՝ ՀՀԿ-ն, որն Արցախի առաջին պահանջատերերից և զանգ հնչեցնողներից է, առավել ևս՝ ՀՅԴ-ն։


Պատահականությու՞ն էր, որ Սասուն Միքայելյանը «օվերտոնի պատուհանից» «ասկոլկաներով լեցուն» իր գլուխը հանեց ու ասաց՝ Ղարաբաղը հեչ, հեղափոխությունը մեջ։ ՈՒ գնաց ստանալու ամենամեծ ձայները` որպես լեգիտիմացում ասված մտքերի։
Պատահականությու՞ն էր, որ «Արցախ՝ իշխանության դիմաց» քաղաքական հայտարարություն անողները կանչվում են ԱԱԾ՝ պատասխանատվության։


Պատահականությու՞ն էր, որ իշխող ուժը ստացավ այնքան ձայն, որ կարողանա ցանկացած օրենք, միջազգային համաձայնագիր, սահմանադրական փոփոխություն միայնակ անցկացնել։
Պատահականությու՞ն է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեք տարի առաջ հնչեցրած մտքերի հիշեցումը՝ Ազատության հրապարակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հարյուրամյակն առանց ռեժիմի» (իմա՝ «Սասնա ծռերի») Բաղրամյան-26-ի գրավման մասին։ Առ այն, որ Նիկոլի խիստ սիրառատ ու խիստ ժողովրդական հեղափոխությունը շատ վաղուց պլանավորված ակցիա էր, սակայն մեծ քուրմը չէր ասել՝ ում կողմից, թեև կարելի էր հասկանալ։
Պատահականությու՞ն է, որ «հազար տարվա» թերթեր, այդ թվում և «Իրատես» են «ժամանում» կամ զանգահարում ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցներ՝ «բարի կամքի» և «լրացուցիչ հանգամանքներ»-փաստեր ստանալու հիմնավորմամբ վարչակարգին անհաճո նյութերի առնչությամբ։


Պատահականությու՞ն է, որ Ռուսաստանը և անձամբ Պուտինը ոչ մի կերպ չեն շնորհավորում օրվա իշխանություններին ու հատկապես՝ ժողովրդի «հայր» Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Հաստատապես ոչ նրա համար, որ վերջինս ողջ ժողովրդի «սերն» ու «խոնարհումը» չի վայելում, այլ լոկ և ընդամենը երեսունչորս տոկոսն է նրան ձայն տվել, որն էլ օր օրի, ժամ ժամի պակասում է հազար ու մի պատճառով։
Այո, պակասում է երեսունչորս տոկոսը երկրաչափական պրոգրեսիայով, որովհետև առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, չգիտես ինչու, այցելում է մոնոպոլիստ (չնայած՝ երկրում օլիգարխներ չկան) Սամվել Ալեքսանյան-Լֆիկի դստեր կիսակառույց գործարան, շինարարական ցեխ ու ցեմենտի մեջ կանգնում, որ ի՞նչ... Դա էլ ինքն ու Սամվել Ալեքսանյանը կիմանան։


Պակասում է, որովհետև էյֆորիայից հետ եկող ժողովուրդը տեսնում է, թե օլիգարխ Սամվել Ալեքսանյանի և նրա դստեր արտադրանքն ինչ ջերմեռանդությամբ է գովազդում «աշխատաքային» վեցօրյա այցով Շվեյցարիա մեկնող Փաշինյանի տիկինը։
Բայց դեռ այն մասին, թե ինչու մինչ այս պահը չի շնորհավորել Ռուսաստանը։ Անշուշտ, կշնորհավորի։ Բայց ուշացման փաստն ինքնին անչափ խոսուն է։


Ոչ, խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, արված կամ սպասվելիք կալանավորումները չեն։ Խնդիրն անգամ ՀԱՊԿ-ում արված խառնակչությունը չէ։ Խնդիրն առաջիկայում սպասվող գազի թանկացումն ու զենքի չմատակարարումը չէ նաև։
Խնդիրն անչափ պարզունակ է։ Նոր հավաքվել է մի «կոնգլոմերատ», որը ցանկացած պահի կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու, 102-րդ ռուսական ռազմաբազան տուն ուղարկելու, ՆԱՏՕ մտնելու որոշումներ կայացնել։
Երբեք մի ասեք՝ երբեք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ