Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկ Ալումյանը՝ ՍԴ վերաբերյալ Փաշինյանի և Միրզոյանի հայտարարությունների մասին

Հայկ Ալումյանը՝ ՍԴ վերաբերյալ Փաշինյանի և Միրզոյանի հայտարարությունների մասին
17.09.2019 | 22:11

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՍԴ վերաբերյալ հայտարարությունը ճնշում է դատարանի վրա՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը: «Նախ հայտարարվում է, որ ՍԴ որոշումն ապօրինի է. երեկ այդպիսի հայտարարություն եղավ: Թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, բաց տեքստով ասում էին, որ ՍԴ որոշումը լեգիտիմ չէ, օրինական չէ, դատավորները օրինական կազմով չեն այդ որոշումը կայացրել: Ըստ էության՝ դա էր իրենց ասածը: Սա նշանակում է հետևյալը՝ այսօր գործը քննող դատավորը խորհրդակցական սենյակում է գտնվում և պիտի որոշի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակի՞, թե՞ ոչ: Եթե երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային հայտարարում են՝ ՍԴ որոշումն օրինական չէ, լեգիտիմ չէ, սա ճնշում է դատավորի նկատմամբ»,-նշեց Ալումյանը: Նրա խոսքով՝ սրանից ավելի բացահայտ ու ուժեղ հոգեբանական ու բարոյական ճնշում հնարավոր չէ մտածել:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ