Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրայր Թովմասյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Հրայր Թովմասյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
17.09.2019 | 22:15

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական խմբի անդամներին։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների բովանդակությանն ու ընթացքին։ Երկուստեք կարևորվել է միջազգային գործընկերների աջակցությունն ու խորհրդատվությունը այդ բարեփոխումների իրականացման գործում:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ