ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Կ.Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կանոնագիրը հասել է Պատրիարքարան

Կ.Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կանոնագիրը հասել է Պատրիարքարան
23.09.2019 | 23:10

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Կ. Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը սեպտեմբերի 23-ին հասել է Գում Գափու՝ Պոլսի Հայոց պատրիարքարան: Կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Թերթը կապ է հաստատել նաև Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ, որ հաստատել է՝ ընտրության կանոնագիրը հասել է Պատրիարքարան, բայց բովանդակության մանրամասնություններ չի փոխանցել: Նախաձեռնակ մարմինը Գում Գափուում հերթական ժողով կանի: Պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի վերջում կանոնադրության բովանդակության վերաբերյալ հայտարարություն կպատրաստի:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ