Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արհ­միու­թ­յուն­նե­րի հան­դեպ վս­տա­հու­թ­յան վե­րա­կանգ­նու­մը պետք է սկ­սել զրո­յից»

«Արհ­միու­թ­յուն­նե­րի հան­դեպ վս­տա­հու­թ­յան վե­րա­կանգ­նու­մը պետք է սկ­սել զրո­յից»
20.12.2019 | 00:28
Նո­յեմ­բե­րի 28-29-ին Չե­խիա­յի մայ­րա­քա­ղաք Պրա­հա­յում տե­ղի ու­նե­ցավ Հա­մաեվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին խոր­հր­դի ե­րի­տա­սար­դա­կան կո­մի­տեի 6-րդ հա­մա­ժո­ղո­վը, ո­րի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցում էին տար­բեր եր­կր­նե­րի ե­րի­տա­սար­դա­կան կո­մի­տե­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Հա­յաս­տա­նից հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էր Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի խոր­հր­դի մշ­տա­կան գոր­ծող ե­րի­տա­սար­դա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ԷԴ­ԳԱՐ ՉԱ­ԽՈ­ՅԱ­ՆԸ:
Ե­րի­տա­սար­դու­թյան առջև ծա­ռա­ցած արհ­միու­թե­նա­կան, սո­ցիա­լա­կան, հա­սա­րա­կա­կան խն­դիր­նե­րի և դրանց լուծ­ման ու­ղի­նե­րի շուրջ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց Էդ­գար Չա­խո­յա­նի հետ:
-Ի՞նչ հար­ցեր քն­նարկ­վե­ցին Հա­մաեվ­րո­պա­կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին խոր­հր­դի ե­րի­տա­սար­դա­կան կո­մի­տեի հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում, և առ­հա­սա­րակ, ի՞նչ խն­դիր­ներ են հե­տաք­րք­րում եվ­րո­պա­ցի ե­րի­տա­սարդ­նե­րին:
-Հա­մա­ժո­ղո­վում լս­վեց Ե­րի­տա­սար­դա­կան կո­մի­տեի եր­կա­մյա գոր­ծու­նեու­թյան հաշ­վետ­վու­թյու­նը, քն­նարկ­վե­ցին նաև արհ­միու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի խախտ­ման դեպ­քում ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից հա­մե­րաշ­խու­թյան ու հա­ղոր­դակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ընդ­լայն­մանն ուղղ­ված քայ­լե­րը: Տպա­վո­րիչ էին մաս­նա­վո­րա­պես Ալ­բա­նիա­յից, Ռու­սաս­տա­նից, Էս­տո­նիա­յից, ՈՒկ­րաի­նա­յից, Վրաս­տա­նից, Թուր­քիա­յից ժա­մա­նած ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ ի­րենց եր­կր­նե­րի ե­րի­տա­սար­դու­թյան արհ­միու­թե­նա­կան, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյան վեր­լու­ծու­թյան ար­դյունք­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես տպա­վո­րիչ էին Վրաս­տա­նի ե­րի­տա­սարդ արհ­միու­թե­նա­կան­նե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը, քա­նի որ նրանց հետևո­ղա­կան պայ­քա­րի ար­դյուն­քում ար­դյու­նա­բե­րու­թյան, կր­թա­կան, տրանս­պոր­տի ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձը բարձ­րա­ցել է 15-35 տո­կո­սով:
Հա­մա­ժո­ղո­վում անդ­րա­դարձ ե­ղավ գլո­բալ խն­դիր­նե­րին, ժա­մա­նա­կա­կից մա­ր­տա­հրա­վեր­նե­րին: Թի­րա­խա­յին թե­մա­ներ էին մի­ջազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը, աշ­խա­տան­քի ըն­դուն­ման չա­փո­րո­շիչ­նե­րը, արհ­միու­թյան ան­դամ հան­դի­սա­ցող աշ­խա­տա­կից­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ա­ռողջ և անվ­տանգ աշ­խա­տան­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիա­յի, կլի­մա­յի փո­փո­խու­թյան դեմ պայ­քա­րը, ո­րի լուծ­մանն են միտ­ված ակ­տիվ և խնդ­րով մտա­հոգ ե­րի­տա­սար­դու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներն ու նո­րա­րա­րա­կան լու­ծում­նե­րը: Այս հար­ցում պա­կաս կարևոր չէ նաև ե­րի­տա­սար­դու­թյան ի­րա­զեկ­վա­ծու­թյան բարձ­րա­ցու­մը, գո­վազ­դա­յին ար­շա­վը տե­սա­ժա­պա­վեն­նե­րի և բուկ­լետ­նե­րի մի­ջո­ցով:
-Ո՞րն է եվ­րո­պա­ցի և հայ ե­րի­տա­սարդ­նե­րի մտա­ծե­լա­կեր­պի, վար­քագ­ծի տար­բե­րու­թյու­նը:
-Տար­բե­րու­թյու­նը մեծ է: Եվ­րո­պա­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը նախ և ա­ռաջ մտա­ծում են հա­մախ­մբ­վա­ծու­թյան մա­սին, նա­խընտ­րում են միաս­նա­կան, թի­մա­յին աշ­խա­տաո­ճը: Նրանք հա­մոզ­ված են, որ մեկ մարդն ի զո­րու չէ մեծ հար­ցեր լու­ծե­լու, որ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ու­ժեղ կո­լեկ­տիվ, այդ սկզ­բուն­քից ել­նե­լով ե­րի­տա­սարդ­նե­րը միաս­նա­կան են: Նրանք սի­րով ան­դա­մագր­վում են արհ­միու­թյա­նը, քա­նի որ գի­տակ­ցում ու կարևո­րում են աշ­խա­տան­քի ի­րա­վունքն ու սո­ցիա­լա­կան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ա­ռողջ ու անվ­տանգ աշ­խա­տան­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Նրանք հա­մար­ձա­կո­րեն պայ­քա­րում են ի­րենց խախտ­ված աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի հա­մար, ե­թե ան­գամ աչ­քի առջև ու­նե­նում են աշ­խա­տան­քը կորց­նե­լու վտան­գը:
Մինչ­դեռ Հա­յաս­տա­նում այլ է, ա­նօ­րի­նա­կան կեր­պով գոր­ծա­տուն ա­զա­տում է աշ­խա­տո­ղին, ար­գե­լում ան­դա­մակ­ցել արհ­միու­թյա­նը` սպառ­նա­լով զր­կել աշ­խա­տան­քից, ու շա­տե­րը լուռ հա­մա­կերպ­վում են գոր­ծա­տուի պա­հանջ­նե­րին, կամ քիչ թե շատ հա­մար­ձակ­նե­րը ա­վե­լի ուշ դի­մում են դա­տա­րան ի­րենց աշ­խա­տան­քա­յին խախտ­ված ի­րա­վունք­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հա­մար, ին­չը նշա­նա­կում է ժա­մա­նա­կի և նյար­դե­րի ան­տե­ղի վատ­նում: Հա­յաս­տա­նում ե­րի­տա­սարդ­նե­րի զգա­լի հատ­վա­ծը դեռևս չի գի­տակ­ցում արհ­միու­թյան դերն ու նշա­նա­կու­թյու­նը, ին­չը աշ­խա­տող-գոր­ծա­տու աշ­խա­տան­քա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում աշ­խա­տո­ղի հիմ­նա­կան պաշտ­պանն է:
Ա­հա թե ին­չու հայ ե­րի­տա­սար­դի գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կը չի գո­հաց­նում, նրանց պետք է ծա­նո­թաց­նել եվ­րո­պա­կան արհ­միու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը, այդ հար­ցում եվ­րո­պա­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի աշ­խա­տան­քի մո­դե­լին:
-Ինչ­պե՞ս եք դա ի­րա­կա­նաց­նե­լու:
-Այն, ինչ տե­սա ու լսե­ցի Պրա­հա­յում, կա­մե­նում եմ կի­րա­ռել մեր ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում՝ տե­սա­ժա­պա­վեն­նե­րի և բրո­շյուր­նե­րի, հան­դի­պում­նե­րի ու քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով. արհ­միու­թյուն­նե­րի հան­դեպ վս­տա­հու­թյան վե­րա­կանգ­նու­մը պետք է սկ­սել զրո­յից:
-Իսկ ինչ­պե՞ս եք պատ­կե­րաց­նում պե­տու­թյուն-արհ­միու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյու­նը:
-Առ­հա­սա­րակ արհ­միու­թյուն­նե­րի հան­դեպ վս­տա­հու­թյան ձևա­վոր­մա­նը նպաս­տում է նաև պե­տու­թյան, կա­ռա­վա­րու­թյան դիր­քո­րո­շու­մը, թե ինչ­պես են վե­րա­բեր­վում արհ­միու­թյուն­նե­րին: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում այդ ա­ջակ­ցու­թյու­նը նկա­տե­լի է՝ հա­մա­ձայն Կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րի (կա­ռա­վա­րու­թյուն-արհ­միու­թյուն­ներ-գոր­ծա­տու­ներ), թեև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում նույն­պես գոր­ծում է Հան­րա­պե­տա­կան կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գի­րը: Պե­տու­թյու­նը պետք է թի­կունք լի­նի արհ­միու­թյուն­նե­րին, նա պետք է շա­հագր­գռ­ված լի­նի ու­ժեղ արհ­միու­թյուն­ներ ու­նե­նա­լու հար­ցում, քա­նի որ ի­րա­վա­կան հա­մա­կար­գի առ­կա­յու­թյու­նը, նաև գոր­ծա­տուից կախ­վա­ծու­թյուն չու­նե­ցող արհ­միու­թյուն ու­նե­նա­լը պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյան, բարձր վար­կա­նի­շի վկա­յու­թյուն է: Եվ հե­տո, պե­տու­թյան վար­կա­նի­շը բարձ­րա­նում է նաև մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, դա գր­ված և չգր­ված օ­րենք է, ե­թե երկ­րի հա­սա­րա­կու­թյու­նը ու­ժեղ, հա­րուստ, բա­նի­մաց, տե­ղե­կաց­ված է, ա­պա այդ պե­տու­թյունն ան­պար­տե­լի է: Հա­մախ­մբ­վա­ծու­թյունն ա­մեն դեպ­քում հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հիմ­նա­կան գրա­վա­կանն է:
ՈՒ­զում եմ խոսքս ա­վար­տել արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի կարևո­րու­թյան, այդ հար­ցում ե­րի­տա­սարդ­նե­րի ան­խոնջ աշ­խա­տան­քի ու ներդ­րած ջան­քե­րի մա­սին մեկ ան­գամ ևս բարձ­րա­ձայ­նե­լով: Ե­կեք չմո­ռա­նանք, որ ե­րի­տա­սար­դու­թյու­նը երկ­րի և նրա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի լո­կո­մո­տիվն է:
Զրույ­ցը`
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 26080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ