Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բո­լոր կր­քե­րը սայ­թաք­ման քա­րեր են մեր հո­գու փր­կու­թ­յան ճա­նա­պար­հին

Բո­լոր կր­քե­րը սայ­թաք­ման քա­րեր են մեր հո­գու փր­կու­թ­յան ճա­նա­պար­հին
06.03.2020 | 00:05

Ե­կե­ղե­ցու սուրբ հայ­րե­րը հո­գու տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րը բնո­րո­շում են կիրք հաս­կա­ցու­թյամբ: Կր­քե­րը կա­րե­լի է տե­սա­կա­վո­րել: Մարդն իր մեջ միա­վո­րում է հոգևորն ու մարմ­նա­վո­րը: Ին­չին հա­մա­պա­տաս­խան` կր­քերն էլ լի­նում են հոգևոր ու մարմ­նա­վոր:

Ա­ռա­ջին­նե­րը ձևա­վոր­վում են հո­գե­կան պա­հանջ­նե­րից, իսկ երկ­րորդ­նե­րը` մարմ­նա­վոր կա­րիք­նե­րից: Այս եր­կու­սի միջև դժ­վար է եզ­րա­գիծ անց­կաց­նել, ո­րով­հետև բո­լոր կր­քե­րի «է­պի­կենտ­րո­նը» գտն­վում է հո­գու մեջ: Ա­մե­նա­տա­րած­ված մարմ­նա­վոր կր­քերն են` որկ­րա­մո­լու­թյուն, ան­կշ­տու­թյուն, զե­խու­թյուն, հար­բե­ցո­ղու­թյուն, գաղտ­նա­կե­րու­թյուն, փափ­կա­սի­րու­թյուն, շնու­թյուն, պոռն­կու­թյուն, ա­նա­ռա­կու­թյուն, ա­րյու­նա­խառ­նու­թյուն, ման­կապղ­ծու­թյուն, ան­մա­քուր ցան­կու­թյուն­ներ և ա­մեն տե­սա­կի անբ­նա­կան ա­մո­թա­լի կր­քեր: Իսկ ծխա­մո­լու­թյու­նը պատ­կա­նում է հենց բնա­կան կր­քե­րին, քա­նի որ օր­գա­նիզ­մի մշ­տա­կան թու­նա­վո­րու­մը չի գտն­վում մարմ­նի բնա­կան կա­րիք­նե­րի ո­լոր­տում:
Բո­լոր կր­քե­րը սայ­թաք­ման քա­րեր են մեր հո­գու փր­կու­թյան ճա­նա­պար­հին: Մարդ­կա­յին բնու­թյու­նը, լի­նե­լով Աստ­վա­ծա­յին Ի­մաս­տու­թյան ա­րար­չու­թյուն, օժտ­ված է կա­տա­րե­լու­թյամբ: Մեր քրիս­տո­նեա­կան կյան­քի նպա­տա­կը Աստ­ծո հետ միա­նալն է և միայն Նրա մեջ հա­վի­տե­նա­կան կյան­քի ե­րա­նու­թյու­նը գտ­նե­լը: Ի­րա­կա­նաց­նե­լով հո­գու փր­կա­գոր­ծու­թյու­նը` մենք պի­տի վե­րա­կանգ­նենք մեր մեջ Աստ­վա­ծա­յին պատ­կե­րը, որն ա­ղա­վաղ­ված է բազ­մա­պի­սի մեղ­քե­րով, և ձեռք բե­րենք մեր Երկ­նա­վոր Ծնո­ղի նմա­նու­թյու­նը: Քա­նի դեռ հո­գին գտն­վում է կր­քե­րի գե­րու­թյան մեջ, նա չի կա­րող վե­րա­կանգ­նել նա­խաս­տեղծ աստ­վա­ծան­մա­նու­թյու­նը: Ե­թե մար­դը հաղթ­ված է որևէ կր­քից, ա­պա հո­գին ա­պա­կան­վում է, հի­շո­ղու­թյու­նը թու­լա­նում և կամ­քը ու­ժից զրկ­վում: Ցան­կա­ցած կիրք ան­տե­սա­նե­լի կա­պե­րով կապ­ված է ու­րիշ կր­քե­րի հետ: Հո­գու մեջ ան­թա­փանց պա­տեր չկան: Ար­մա­տա­վոր­ված մեկ կիր­քը նպաս­տում է այլ կր­քե­րի ձևա­վոր­մա­նը: Ե­թե ծնող­նե­րը ծխող են, որ­պես օ­րենք, նրան­ցից սո­վո­րում են ի­րենց ե­րե­խա­նե­րը: Սա­կայն ե­րե­խա­նե­րը նրանց սե­փա­կա­նու­թյու­նը չեն: Իսկ երբ ցկյանս վա­րա­կում են նրանց այս հո­գե­կոր­ծան սո­վո­րու­թյամբ, ան­շուշտ գոր­ծում են ոչ միայն քրիս­տո­նեա­կան խղ­ճի, այլև ընդ­հան­րա­պես հա­մա­մարդ­կա­յին բա­րո­յա­կա­նու­թյան դեմ:
Ե­թե մար­դը գի­տակ­ցում է ծխա­մո­լու­թյան վնա­սը, հա­ճախ ընկ­նում է տրտ­մու­թյան մեջ տես­նե­լով, որ այդ սո­վո­րու­թյան գե­րին է դար­ձել և չու­նի ա­զա­տու­թյուն: Ծխա­մո­լու­թյան հետ նաև սերտ կապ­ված է ինք­նար­դա­րաց­ման մեղ­քը, բա­րո­յա­կա­նու­թյան զգա­ցու­մը բթա­նում է: Հաշտ­վե­լով այդ կր­քի հետ` նա հան­դուր­ժո­ղա­կան է դառ­նում նաև այլ թու­լու­թյուն­նե­րի հան­դեպ:
Ծխե­լը մեղք է հա­մար­վում նաև այն պատ­ճա­ռով, որ քայ­քա­յում է ա­ռող­ջու­թյու­նը: Սուրբ հայ­րե­րի ընդ­հա­նուր ուս­մուն­քի հա­մա­ձայն ` կյանքն ու ա­ռող­ջու­թյու­նը որ­պես պարգև են տր­ված մեզ Աստ­ծուց: Կար­ճաց­նել կյան­քը վնա­սա­կար սո­վո­րու­թյամբ և ա­նա­ռողջ ապ­րե­լա­կեր­պով` մեծ մեղք է: Ծխո­ղը վնա­սում է և՛ ի­րեն, և՛ ներ­կա­նե­րին: Ծխա­մո­լու­թյան «դրա­կան» կող­մե­րը ներ­կա­յաց­նե­լու փորձն ան­գամ ծի­ծա­ղե­լի է թվում` հա­մե­մա­տած այն տվյալ­նե­րի հետ, ո­րոնք ու­նի բժշ­կա­գի­տու­թյու­նը: Ի թիվս բա­զում` կյան­քին ծխա­մո­լու­թյու­նից մեծ վտանգ ներ­կա­յաց­նող տվյալ­նե­րի, բա­ցա­հայտ­ված է, որ ծխա­խո­տի ծու­խը պա­րու­նա­կում է մեծ քա­նա­կու­թյամբ` ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նող, ինչ­պես նաև մի շարք ռա­դիոակ­տիվ նյու­թեր: Օ­րա­կան մեկ տուփ սի­գա­րետ ծխող մարդն ըն­դու­նում է ռա­դիոակ­տի­վու­թյան այն չա­փը, ո­րը յոթ ան­գամ գե­րա­զան­ցում է թույ­լատր­ված նոր­ման: Ա­պա­ցուց­ված է, որ ծխա­խո­տի ռա­դիոակ­տի­վու­թյունն է ու­ռուց­քա­յին հի­վան­դու­թյան ա­ռա­ջաց­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը:
Կիր­քը ձևա­վոր­վում է որ­պես ար­դյունք մարդ­կա­յին մեղ­սա­կան կամ­քի և դի­վա­յին ազ­դե­ցու­թյան` թեև ան­տե­սա­նե­լի, բայց ի­րա­կան: Դի­վա­յին ու­ժե­րը փոր­ձում են ա­մեն կերպ թաքց­նել ի­րենց մաս­նակ­ցու­թյու­նը մարդ­կանց անկ­ման գոր­ծում: Սա­կայն կան վնա­սա­բեր կր­քե­րի հա­տուկ տե­սակ­ներ, որ­տեղ սա­տա­նա­յի դե­րը ակն­հայտ է: Դրա ա­մե­նատ­պա­վո­րիչ նկա­րագ­րու­թյու­նը տա­լիս է ծխա­խո­տի պատ­մու­թյու­նը: Իս­պա­նա­ցի Ռո­ման Պա­նոն 1496-ին, Կո­լում­բո­սի երկ­րորդ նա­վար­կու­թյու­նից Ա­մե­րի­կա­յից Իս­պա­նիա է բե­րում ծխա­խո­տի սեր­մե­րը: Այդ­տե­ղից ծխա­խո­տը մտ­նում է Պոր­տու­գա­լիա: Լիս­ա­բո­նում ֆրան­սիա­ցի դես­պան Ժան Նի­կոն (այս ա­նու­նից էլ ա­ռա­ջա­ցավ նի­կո­տին բա­ռը) 1560 թ. ծխա­խո­տի բույ­սը ներ­կա­յաց­րեց որ­պես բու­ժա­մի­ջոց Ե­կա­տե­րի­նա Մե­դի­չի թա­գու­հուն (1519-1589 թթ.), ո­րը տա­ռա­պում էր գլ­խա­ցա­վե­րով: Ծխա­խո­տը սկ­սեց ա­րագ տա­րած­վել սկզ­բում Փա­րի­զում, հե­տո ամ­բողջ Ֆրան­սիա­յում: Իսկ հե­տո սկս­վեց նրա հաղ­թար­շա­վը ողջ Եվ­րո­պա­յում: Մար­դու հա­մար կոր­ծա­նա­րար ա­մեն բան սա­տա­նան փոր­ձում է ներ­կա­յաց­նել որ­պես «օգ­տա­կար»: 16-րդ դա­րի շատ բժիշկ­ներ ծխախոտը հա­մա­րում էին դե­ղա­մի­ջոց: Երբ բա­ցա­հայտ­վե­ցին ծխե­լու վնա­սա­բեր հե­տևանք­նե­րը, սո­վո­րու­թյամբ տար­ված­ներն այն­քան էին շա­տա­ցել, որ կանգ­նեց­նել այդ վա­րակն ար­դեն անհ­նար էր: Սկզբ­նա­կան շր­ջա­նում ծխա­մո­լու­թյու­նը հե­տապ­նդ­վում էր և խս­տո­րեն պատժ­վում: Անգ­լիա­յում ծխող­նե­րին խայ­տա­ռա­կում և մա­հա­պատ­ժի էին են­թար­կում: Անգ­լիա­յի թա­գա­վոր Հա­կոբ Ա­ռա­ջի­նը 1604-ին գրեց իր աշ­խա­տու­թյու­նը «ծխա­խո­տի վնա­սի մա­սին», որ­տեղ գրում էր. «Ծխա­խոտ ծխե­լը` աչ­քե­րի տե­սո­ղու­թյա­նը վնա­սող, հո­տո­տե­լի­քի հա­մար զզ­վե­լի, ու­ղե­ղի հա­մար վնա­սա­կար և թո­քե­րի հի­վան­դու­թյուն ա­ռա­ջաց­նող սո­վո­րու­թյուն է»: Հռո­մի պապ ՈՒր­բա­նոս VII-ը ծխող­նե­րին ան­ջա­տում էր ե­կե­ղե­ցուց: Կի­րառ­վում էին նաև այլ պատ­ժա­մի­ջոց­ներ: Սա­կայն ա­մեն ան­գամ հաղ­թող էին դուրս գա­լիս ծխող­նե­րը, ծխա­խոտ վա­ճա­ռող­ներն ու ար­տադ­րող­նե­րը` բո­լոր նրանք, ով­քեր ի­րենց մաս­նա­գի­տու­թյու­նը դարձ­րին այս կոր­ծա­նա­րար սո­վո­րու­թյան տա­րա­ծու­մը: Ծե­ծը, մա­հա­պա­տի­ժը և այլ մի­ջոց­ներ ան­զոր դար­ձան այդ հո­գե­կոր­ծան կր­քի դեմ, ո­րի ա­րագ տա­րա­ծու­մը շատ է հի­շեց­նում հա­մա­ճա­րա­կը, կամ ա­վե­լի ճիշտ` պան­դե­միան: Ինչ-որ մի ուժ` մարդ­կա­յի­նը գե­րա­զան­ցող, մարդ­կանց դարձ­նում է ստ­րուկ վնա­սա­կար սո­վո­րու­թյան, ո­րից շա­տե­րը ցկյանս չեն կա­րո­ղա­նում ա­զատ­վել:
Կա­րե­լի՞ է ար­դյոք ա­զատ­վել ծխա­մո­լու­թյու­նից: Կա­րե­լի է: Վեր­ջին 10-15 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Անգ­լիա­յում մոտ 10 մի­լիոն մարդ թո­ղեց ծխե­լը: Աշ­խար­հում ա­մեն օր ծխե­լը թող­նում է մոտ 2000 հո­գի: Սուրբ հայ­րե­րի ընդ­հա­նուր ու­սուց­ման հա­մա­ձայն, Աստ­ծո օգ­նու­թյամբ մարդ կա­րող է հաղ­թա­հա­րել ցան­կա­ցած կիրք: Մար­դու հա­մար անհ­նա­րը Աստ­ծո օգ­նու­թյամբ հնա­րա­վոր է: Միայն պետք է հաս­տատ ո­րո­շել թող­նել մե­կընդ­միշտ` գի­տակ­ցե­լով դրա­նից ե­կող վնա­սը հո­գուն և մարմ­նին, քա­նի որ ծխախոտը հո­գին է տկա­րաց­նում, բազ­մա­պատ­կում կր­քե­րը, խա­վա­րեց­նում միտ­քը և դան­դաղ մա­հով քայ­քա­յում ա­ռող­ջու­թյու­նը: Բոր­բոք­վա­ծու­թյունն ու տրտ­մու­թյու­նը ծխե­լուց ա­ռա­ջա­ցած հո­գու հի­վան­դու­թյան հետևանք­ներն են:
Ին­չու՞ են սա­կավ այն մար­դիկ, ով­քեր հրա­ժար­վում են այդ «դի­վա­յին խա­ղա­լի­քից»: Ո­րով­հետև ծխող­նե­րի մեծ մա­սը չի ու­զում թող­նել այդ սո­վո­րու­թյու­նը: Իսկ նրանք, ով­քեր ու­զում և քայ­լեր են ձեռ­նար­կում այդ ուղ­ղու­թյամբ, ի­րա­կա­նում չու­նեն ներ­քին վճ­ռա­կա­նու­թյուն: Աստ­ված միշտ էլ պատ­րաստ է օգ­նե­լու մար­դուն փր­կու­թյան գոր­ծում, սա­կայն մար­դուց սպա­սում է սխ­րանք: «Երբ առ Աստ­ված սի­րուց դրդ­ված կա­մե­նում ես կա­տա­րել ինչ-որ գործ` մա­հը ու­նե­ցիր որ­պես սահ­ման քո ցան­կու­թյան, և այս­պի­սով կար­ժա­նա­նաս նա­հա­տա­կու­թյան աս­տի­ճա­նին բարձ­րա­նա­լու` պայ­քա­րե­լով յու­րա­քան­չյուր կր­քի դեմ, և ոչ մի վնաս չես կրի այդ ճա­նա­պար­հին քեզ հան­դի­պող դժ­վա­րու­թյուն­նե­րից, ե­թե համ­բե­րես մինչև վերջ և չթու­լա­նաս: Տկա­րա­ցած միտ­քը թու­լաց­նում է համ­բե­րու­թյան ու­ժը, իսկ հաս­տա­տուն միտ­քը, որ հետևում է նրան, հա­ղոր­դում է ան­գամ այն­պի­սի ուժ, ո­րը բնու­թյու­նից վեր է»:
Թարգ­մա­նու­թյու­նը` ռու­սե­րե­նից
Դար­բա­սի հոգևոր հո­վիվտեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ