Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է

Կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է
24.03.2020 | 00:56
Իսկ ին­չու՞ է Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի ընտ­րու­թյու­նը հենց այդ­պի­սին։ Պա­տաս­խա­նը պարզ է. ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի, նրանց բա­ցա­հայտ ու գաղտ­նի լոբ­բիստ­նե­րի, Դո­նալդ Թրամ­փի և նրա հրեա փե­սա Ջա­րեդ Քուշ­նե­րի, Իս­րա­յե­լի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի կող­մից Ի­րա­նը ճնշ­ման ու սար­սա­փի են­թար­կե­լու տխ­մար «մար­տա­վա­րու­թյու­նը», որն «ամ­րապ­նդ­վեց» գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի ա­հա­բեկ­չա­կան սպա­նու­թյամբ, հան­գեց­րեց նրան, որ Ի­րա­նում նույ­նիսկ ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կում գտն­վող­նե­րը և նախ­կի­նում ինչ-որ կաս­կած­ներ ու­նե­ցող­նե­րը հաս­կա­ցան, որ, ցա­վոք, ճիշտ են Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րը և քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, թե՝ ԱՄՆ-ը և Իս­րա­յելն Ի­րա­նի ժո­ղովր­դի թշ­նա­մի­ներն են։ Ի­րեն լուրջ վեր­լու­ծա­բան հա­մա­րող որևէ մե­կը այլ բան չէր կա­րող սպա­սել։ ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի, ինչ­պես նաև Եվ­րո­պա­յի մի շարք շր­ջա­նակ­նե­րի այն հաշ­վար­կը, թե Ի­րա­նում «հե­ղա­փո­խու­թյուն» կամ ինչ-որ «ար­դիա­կա­նա­ցում» կլի­նի, լիո­վին տա­պալ­վել է։ Երևի նրանք մո­ռա­ցել են (գու­ցե չեն էլ ի­մա­ցել) «սեղմ­ված զս­պա­նա­կի» սկզ­բուն­քը։
Բայց կա նաև ցածր մաս­նակ­ցու­թյան երկ­րորդ պատ­ճա­ռը։ Ի­րա­նում կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­նա­լու ա­ռա­ջին դեպ­քե­րի մա­սին աշ­խարհն ի­մա­ցավ փետր­վա­րի 22-ին։ Այժմ մենք ստույգ գի­տենք, որ այդ ան­հայտ հա­մա­ճա­րա­կի բռնկ­ման և ա­ռա­ջին մա­հե­րի մա­սին Ի­րա­նում գի­տեին դեռ փետր­վա­րի 19-ին։ Ի­զուր չէ, որ ա­յա­թո­լա Խա­մե­նեին ընտ­րու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը գնա­հա­տեց «ապ­շե­ցու­ցիչ», են­թադ­րե­լով, որ «Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րը փոր­ձում էին քվեար­կու­թյու­նից մարդ­կանց հե­ռաց­նել կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյու­նը չա­փա­զան­ցե­լով»։ Այ­նուա­մե­նայ­նիվ, վա­րա­կից վա­խե­նալն իր ազ­դե­ցու­թյունն ու­նե­ցավ։
Մար­տի 4-ին նա­խա­գահ Ռո­հա­նին կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րել է, որ Ի­րա­նը կտ­րա­կա­նա­պես մեր­ժում է կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­նու­թյան ա­ռա­ջար­կը. «Ցա­վոք, նրանք, ով­քեր պատ­ժա­մի­ջոց­ներ են մտց­րել և մարդ­կանց զր­կել նույ­նիսկ դե­ղո­րայ­քից ու սնն­դամ­թեր­քից օգտ­վե­լուց և վեր­ջին եր­կու տա­րում ա­մե­նա­դա­ժան գոր­ծո­ղու­թյուն­ներն են ձեռ­նար­կել Ի­րա­նի ժո­ղովր­դի դեմ, այժմ ձևաց­նում են, թե ցա­վակ­ցում են և օգ­նու­թյուն ա­ռա­ջար­կում։ Ե­թե դուք (ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րը) իս­կա­պես ազ­նիվ եք, ա­պա գո­նե հա­նեք պատ­ժա­մի­ջոց­նե­րը դե­ղո­րայ­քի նկատ­մամբ։ Դա ձեր ազն­վու­թյան դրսևոր­ման ա­ռա­ջին քայ­լը կլի­նի։ Բայց մեր մար­դիկ հիա­նա­լի գի­տեն, որ դուք ճշ­մար­տու­թյու­նը չեք ա­սում»։ Իր ե­լույ­թում Ռո­հա­նին նաև ե­րախ­տա­գի­տու­թյուն է հայտ­նել այն բո­լոր կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին ու ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րոնք Ի­րա­նին օգ­նել կամ օգ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­սեց­նե­լու հա­մար։
Ար­դեն մար­տի 5-ին Քեր­մա­նում ԻՀՊԿ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նոր հրա­մա­նա­տա­րին ներ­կա­յաց­նե­լու ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ ԻՀՊԿ-ի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Հո­սեյն Սա­լա­մին ա­վե­լի կոշտ ու շի­տա­կա­խոս էր և ա­սում էր այն, ին­չի մա­սին, այս­պես ա­սած, «փսփ­սում են» նաև Չի­նաս­տա­նում. «Այժմ մենք գործ ու­նենք կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի հետ, բայց մեր ազ­գը կդի­մա­կա­յի դրան։ Մենք սո­վո­րել ենք ա­ռաջ տա­նել մեր հե­ղա­փո­խու­թյու­նը՝ փո­խե­լով ու բա­րե­լա­վե­լով սխե­մա­նե­րը։ Մենք շատ խն­դիր­ներ ենք լու­ծել, բայց թշ­նա­մին շեշ­տը դնում է տն­տե­սա­կան ճնշ­ման ու հո­գե­բա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա և օգ­տա­գոր­ծում է ցան­կա­ցած հնա­րա­վո­րու­թյուն այդ եր­կու խն­դի­րը միա­վո­րե­լու, մարդ­կանց դժ­վար վի­ճա­կում պա­հե­լու հա­մար։ Այժմ, նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սի նկատ­մամբ, ո­րը կա­րող է լի­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի հա­մար ստեղծ­ված մի­ջոց, մենք հաղ­թող դուրս կգանք։ Թշ­նա­մին պետք է ի­մա­նա, որ վի­րուսն իր մոտ կվե­րա­դառ­նա, ե­թե ինքն է այն ստեղ­ծել»։
Ի դեպ, Ի­րան կո­րո­նա­վի­րուս «մտց­նե­լով» այն­տեղ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյու­նը վի­ժեց­նե­լու ինչ-որ պլա­նի հետ կապ­ված, թե ոչ, բայց վեր­ջին շր­ջա­նում Ի­րա­նի և ԱՄՆ-ի միջև տե­ղե­կատ­վա­կան-քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մի նոր «ճա­կատ» է բաց­վում։ Դա հաս­կա­նա­լի դար­ձավ փետր­վա­րի 25-ից հե­տո, երբ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Փոմ­փեոն հան­կար­ծա­կի մե­ղադ­րանք ա­ռա­ջադ­րեց Չի­նաս­տա­նին, չգի­տես ին­չու՝ նաև Ի­րա­նին, թե իբր նրանք «թաքց­նում են ճշ­մար­տու­թյու­նը» կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ի­րա­կան ծա­վալ­նե­րի մա­սին։ Բայց, իս­կույն «մո­ռա­նա­լով» Չի­նաս­տա­նը, հե­տա­գա­յում խո­սում էր միայն Ի­րա­նի մա­սին։ Փոմ­փեոն իբր ան­հան­գս­տա­ցած է այն բա­նից, որն ան­վա­նում է կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման կա­պակ­ցու­թյամբ Ի­րա­նի «փակ­վա­ծու­թյուն»։ Հե­տաքր­քիր է, թե ինչ «փակ­վա­ծու­թյան» մա­սին է խոս­քը, ե­թե նույ­նիսկ ԻԻՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան փոխ­նա­խա­րար Է­րաջ Խա­րի­ջին է հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նել, որ վա­րակ­վել է կո­րո­նա­վի­րու­սով։ Պարզ է, թե ին­չու. դրա­նից ա­ռաջ նա այ­ցե­լում էր կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րին։ Ա­ռանձ­նա­պես որևէ բան չի թաքց­նում նաև բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյու­նը. երկ­րի նա­խա­գահ Ռո­հա­նին օ­րերս հայ­տա­րա­րեց, որ հա­մա­ճա­րա­կի հետ պայ­քա­րին ներգ­րավ­ված են ԶՈՒ ԻՀՊԿ բո­լոր զին­վո­րա­կան բժիշկ­նե­րը, ինչ­պես նաև ման­րէա­բա­նա­կան և կեն­սա­բա­նա­կան զեն­քի դեմ պայ­քա­րի գծով ԻՀՊԿ հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը։ Կամ. մի՞­թե Ի­րա­նը թաքց­նում էր, որ մար­տի 1-ին կո­րո­նա­վի­րու­սի հեր­թա­կան զոհն էր դար­ձել պատ­գա­մա­վոր Ֆա­թե­մե Ռահ­բա­րը, ո­րը փետր­վա­րի 21-ին էր ըն­տր­վել խոր­հր­դա­րա­նի ան­դամ։ Իսկ մար­տի 3-ին խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րու­թյունն ին­քը հայտ­նեց, որ վա­րակ­ված է 23 պատ­գա­մա­վոր։ «Պատ­գա­մա­վոր­նե­րի հետ քա­ղա­քա­ցի­նե­րի հան­դի­պում­նե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դա­դա­րեց­վում են։ Պատ­գա­մա­վոր­նե­րին և ընտ­րա­զանգ­վա­ծին կոչ ենք ա­նում Նով­րու­զի ժա­մա­նակ չշփ­վել մարդ­կանց հետ»,- հայտ­նել են խոր­հր­դա­րա­նի փոխ­խոս­նա­կի աշ­խա­տա­կազ­մից։ Մար­տի 6-ի դրու­թյամբ Ի­րա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը 4747 էր, մա­հա­ցած­նե­րի­նը՝ 124։ Այս­տեղ ու՞ր է «փակ­վա­ծու­թյու­նը»։ Եվ ե­թե փետր­վա­րի 19-ից մար­դիկ գի­տեն, որ բա­ցառ­ված չէ կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­նա­լը, ա­պա մի՞­թե դա լր­ջա­գույն պատ­ճառ չէ, որ ընտ­րե­լու գնա­ցող­նե­րի թի­վը նվա­զի։
Ի­րա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի (ԱԱԲԽ) քար­տու­ղար Ա­լի Շամ­խա­նիին հանձ­նա­րա­րել էր պա­տաս­խա­նել ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րին։ Վեր­ջինս հայ­տա­րա­րել է, որ ԱՄՆ-ը նա­խա­տե­սում է կո­րո­նա­վի­րու­սի բռն­կումն օգ­տա­գոր­ծել որ­պես պատր­վակ Ի­րա­նի վրա ա­ռա­վե­լա­գույն ճնշ­ման ռազ­մա­վա­րու­թյունն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար, բայց Ի­րա­նին կհա­ջող­վի վե­րահս­կել այդ վի­րու­սը։ Ըստ Շամ­խա­նիի, «կո­րո­նա­վի­րուսն ստեղ­ծե­լով՝ Վա­շինգ­տո­նը հո­գե­բա­նա­կան ճն­շում է գոր­ծադ­րում Ի­րա­նի հարևան­նե­րի վրա, որ­պես­զի նրանք փա­կեն Ի­րա­նի հետ ի­րենց սահ­ման­նե­րը, ցա­մա­քա­յին և օ­դա­յին եր­թու­ղի­նե­րը... Դա նոր ճա­նա­պար­հա­յին քար­տեզ է»։ Այ­նու­հետև նա հի­շեց­րել է, որ ԱՄՆ-ը մինչև այժմ չի հրա­պա­րա­կել Ի­րա­քում «Այն ալ Ա­սադ» ա­վիա­բա­զա­յի վրա Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­վա­ծից ա­մե­րի­կա­ցի զին­վոր­նե­րի կո­րուստ­նե­րի մա­սին ստույգ տվյալ­նե­րը, ինչ­պես նաև ան­ցյալ ա­միս Աֆ­ղանս­տա­նում ԱՄՆ ՌՕՈՒ-ի ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման ճշգ­րիտ տե­ղե­կու­թյու­նը։
Այն­պես որ, ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ա­վե­լի լավ կլի­ներ բա­ցատ­րել, օ­րի­նակ, թե այդ որ­տե­ղից ա­մե­րի­կա­ցի մի­լիար­դա­տեր Բիլ Գեյթ­սի հա­մար իս­կույն կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյութ «գտն­վեց»։ Ի՞նչ է, Գեյթ­սի ձեռ­քին հենց վի­րու­սը կա՞ր, որ այդ­քան շուտ (երբ փետր­վարն էլ չէր ա­վարտ­վել) ար­դեն «պատ­րաստ էր» պատ­վաս­տա­նյու­թը։ Իսկ Փոմ­փեոն այն ա­ճա­պա­րան­քով Ի­րա­նին էր «հրամց­նում» որ­պես օգ­նու­թյուն, ո­րից էլ մար­տի 4-ին հրա­ժար­վում էր Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին...
Հայտ­նենք, որ ա­յա­թո­լա Խա­մե­նեին փետր­վա­րի 21-ի ընտ­րու­թյու­նից ա­ռաջ հայ­տա­րա­րել էր, որ այն կկա­յա­նա կրի­տի­կա­կան պա­հի, երբ «ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը և աշ­խար­հի այլ չար ու­ժե­րը փոր­ձում են պա­ռակ­տել եր­կիրն ու սեպ խրել ժո­ղովր­դի և իշ­խա­նու­թյան միջև»։ Խա­մե­նեին այն ժա­մա­նակ հա­վե­լեց, որ ԱՄՆ-ն ան­խու­սա­փե­լիո­րեն ա­մե­նատ­խուր ճա­կա­տագ­րի կար­ժա­նա­նա. «Նշա­նա­վոր «Տի­տա­նիկ» նա­վի ողջ հո­յա­կա­պու­թյունն այն չփր­կեց ա­ղե­տից։ Ա­մե­րի­կան կխոր­տակ­վի նույն կերպ։ Աշ­խար­հով մեկ սփռ­ված ռազ­մա­բա­զա­ներն էլ չեն օգ­նի Ա­մե­րի­կա­յին, ո­րով­հետև ա­մե­րի­կյան վե­հու­թյու­նը փլ­վում է»։ Ա­հա թե ին­չու այդ պայ­ման­նե­րում քվեար­կու­թյանն ընտ­րող­նե­րի նույ­նիսկ 42,57 %-ի մաս­նակ­ցու­թյու­նը գնա­հատ­վել է որ­պես մեծ հա­ջո­ղու­թյուն։ Զար­մա­նա­լի չէ, որ Փոմ­փեոն Ի­րա­նի դեմ իր «նոր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զով» հան­դես ե­կավ Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի և Փոր­ձա­գետ­նե­րի ա­սամբ­լեա­յի ընտ­րու­թյուն­նե­րից գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո։ ԱՄՆ-ը հաս­կա­ցավ, որ Ի­րա­նի վրա ճնշ­ման մի­ջո­ցով Թեհ­րա­նում իշ­խա­նա­փո­խու­թյան հաս­նե­լու կամ գո­նե Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան կողմ­նա­կից­նե­րի դիր­քերն զգա­լիո­րեն թու­լաց­նե­լու հաշ­վար­կը տա­պալ­վել է։ Եվ Փոմ­փեո­յի չա­րու­թյունն ու դժ­գո­հու­թյու­նը հաս­կա­նա­լի են։ Ա­մե­րի­կա­ցի­նե­րին դուր չի գա­լիս, երբ այս կամ այն երկ­րում հաղ­թա­նա­կում է իս­կա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, և պարտ­վում են նրանք, ո­րոնց հետ ԱՄՆ-ը ո­րո­շա­կի հույ­սեր է կա­պում։
Մար­տի 10-ին Ի­րա­նի քաղ­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կեր­պու­թյան հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ղո­լյամ Ռե­զա Ջա­լա­լին հայ­տա­րա­րեց, որ նոր կո­րո­նա­վի­րուսն ու­նի կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի բազ­մա­թիվ հատ­կա­նիշ­ներ։ Ճիշտ է, ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տար Սա­լա­միի նման նա էլ էր զգույշ իր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րում. «Չի կա­րե­լի հա­մոզ­ված ա­սել, որ կո­րո­նա­վի­րու­սը կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազմ է, բայց այն օժտ­ված է կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի բազ­մա­թիվ բնու­թագ­րե­րով»։ Ջա­լա­լին նաև ա­սել է, որ անհ­րա­ժեշտ են հե­տա­գա լա­բո­րա­տոր փոր­ձեր հաս­կա­նա­լու հա­մար՝ դա կեն­սա­բա­նա­կան պա­տե­րա՞զմ է։ Հե­ղի­նակն իր կող­մից ա­վե­լաց­նում է մի հարց, և թող ա­մեն ըն­թեր­ցող փոր­ձի պա­տաս­խա­նել. տա­րօ­րի­նակ է, որ կո­րո­նա­վի­րու­սից ա­ռա­վել տու­ժած շր­ջան­նե­րը գտն­վում են միևնույն՝ հյու­սի­սա­յին լայ­նու­թյան 40 աս­տի­ճա­նի վրա։ Ի՞նչ է դա. զու­գա­դի­պու՞մ, թե՞ ինչ-որ խոր­հր­դա­վոր ար­հես­տա­կան ազ­դե­ցու­թյուն։ Այս­պես, թե այն­պես, բայց ակն­հայտ է, որ ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րը (գե­նե­րալ­ներ Սա­լա­մին, Ջա­լա­լին) պն­դում են, որ Ի­րա­նի և նրա ժո­ղովր­դի դեմ կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազմ է մղ­վում։ Սպա­սենք Ի­րա­նի խոր­հր­դա­րա­նի ձևա­վոր­մա­նը և կտես­նենք, թե ի­րան­ցի օ­րենս­դիր­նե­րը կըն­կա­լե՞ն տա­րա­ծաշր­ջա­նում կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի շուրջ գե­նե­րա­լա­կազ­մի կաս­կած­նե­րը։
Իսկ որ­պես­զի ԱՄՆ-ը չկաս­կա­ծի պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու Ի­րա­նի վճ­ռա­կա­նու­թյա­նը, այդ թվում և Սի­րիա­յի, և Ի­րա­քի հա­մար, Ի­րա­նի դա­տա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վար Սե­յեդ Ռա­յի­սին մար­տի 10-ին հայ­տա­րա­րել է, որ ԻՀՊԿ «Քոդս» ջո­կա­տի նախ­կին հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի, որ­պես նա­հա­տա­կի և ճնշ­ված­նե­րի պաշտ­պա­նի խոր­հր­դա­նի­շի սպա­նու­թյան գոր­ծի հե­տաքն­նու­թյու­նը երկ­րի ազ­գա­յին ու հե­ղա­փո­խա­կան յու­րօ­րի­նա­կու­թյան հարց է։ Նա նշել է նա­հա­տակ Սո­լեյ­մա­նիի բնո­րոշ գծերն ու բնա­վո­րու­թյու­նը, ո­րոնք հիմն­ված էին իս­լա­մա­կան ու հե­ղա­փո­խա­կան ար­ժեք­նե­րի վրա և ա­վե­լաց­րել. «ԱՄՆ-ի այդ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյունն ու­նի մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, ի­րա­վա­կան ու դա­տա­կան տե­սան­կյուն­ներ, բայց դա­տա­կան իշ­խա­նու­թյու­նը պա­տաս­խա­նա­տու է նրա հե­տաքն­նու­թյան և ի­րա­վա­կան ու դա­տա­կան տե­սան­կյուն­նե­րից վե­րահ­սկ­ման հա­մար»։ Ռա­յի­սին ըն­դգ­ծել է, որ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան ի­րա­վա­կան հե­տաքն­նու­թյան հա­մար «անհ­րա­ժեշտ է, որ բո­լոր հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն սկ­սեն փաս­տաթղ­թեր հա­վա­քել և տրա­մադ­րել ա­մե­նա­կարճ ժամ­կետ­նե­րում, ին­չը պա­հան­ջում են այդ գոր­ծով նշա­նակ­ված հա­տուկ դա­տա­վոր­նե­րը», իսկ այդ սպա­նու­թյունն ու­նի քրեա-ի­րա­վա­կան բնույթ։ Նշենք, որ Իս­րա­յե­լը նշ­վե­լու է որ­պես այդ գոր­ծով պա­տաս­խա­նա­տու։ Սի­րիա­յի ազ­գա­յին հաշ­տու­թյան կո­մի­տեի ան­դամ Օ­մար Ռահ­մո­նի մար­տի 11-ի հայ­տա­րա­րու­թյու­նից հայտ­նի է դար­ձել, որ «Քոդս» հա­տուկ ջո­կա­տի նոր հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Էս­մա­յիլ Քա­հա­նին վեր­ջերս այ­ցե­լել է Հա­լե­պի (Սի­րիա) հա­րա­վա­յին ո­րոշ շր­ջան­ներ, ո­րոնք վե­րահս­կում է սի­րիա­կան բա­նա­կը։ Ռահ­մո­նը նշել է, որ այդ այ­ցը տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու մի­ջազ­գա­յին կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի, քա­նի որ ա­ռա­ջինն է Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո և վկա­յում է, որ Ի­րա­նը շա­րու­նա­կում է պաշտ­պա­նել Սի­րիա­յի օ­րի­նա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը և հաս­տա­տում է իր մաս­նակ­ցու­թյունն ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րին։ «Հա­լե­պի հա­րա­վարևմտյան ար­վար­ձան­ներ «Քոդ­սի» նոր հրա­մա­նա­տա­րի այ­ցը ցույց է տա­լիս, որ Ի­րա­նը պաշտ­պա­նում է Սի­րիա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում մինչև սի­րիա­կան ողջ տա­րած­քի ա­զա­տագ­րու­մը։ Դա նոր հարց չէ, և Ի­րա­նը հենց սկզ­բից այդ­պի­սի դիր­քո­րո­շում է ըն­դու­նել։ Ո­մանք են­թադ­րում էին, թե գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի նա­հա­տա­կու­թյու­նից հե­տո վկա կդառ­նանք Ի­րա­նի կող­մից պաշտ­պա­նու­թյան նվազ­ման, բայց Քա­հա­նիի այցն այլ բան է վկա­յում»,- ըն­դգ­ծել է սի­րիա­ցի Օ­մար Ռահ­մո­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 10699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ