Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որն է այս նա­խագ­ծի ի­րա­կան նպա­տա­կը

Որն է այս նա­խագ­ծի ի­րա­կան նպա­տա­կը
31.03.2020 | 00:32
Ե­րեկ ԱԺ-ն, այս­պես ա­սած, ժամ­կե­տանց նա­խա­գիծ էր քն­նար­կում, որն այ­սօր ար­դեն հա­զիվ թե մեծ օ­գուտ տա։ Ար­տա­կարգ դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է հա­տուկ մի­ջո­ցով, «սար­քով» տե­ղո­րո­շել քա­ղա­քա­ցի­նե­րին, այ­սինքն բջ­ջա­յի­նի քար­տե­րի մի­ջո­ցով պար­զել, թե եր­կու և ա­վե­լի ան­ձինք գտն­վե՞լ են այն տա­րած­քում, որ­տեղ հա­մա­ճա­րա­կի վտանգ կա։ Հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով անձ­նա­կան տվյալ­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մաս­նա­վոր և ըն­տա­նե­կան կյան­քի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, հա­ղոր­դակ­ցու­թյան ա­զա­տու­թյան և գաղտ­նիու­թյան ի­րա­վունք­նե­րին մի­ջամ­տե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյան այս նա­խա­գի­ծը որ­քան ան­հաս­կա­նա­լի էր ընդ­դի­մա­դիր­նե­րին, այն­քան էլ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շր­ջա­նում էր հար­ցեր ա­ռա­ջաց­նում։ Ա­ռա­վել անտ­րա­մա­բա­նա­կան է այն դրույ­թը, երբ քա­ղա­քա­ցի­նե­րի զան­գե­րը պի­տի վե­րահ­սկ­վեն, հաս­կա­նա­լու, թե վա­րակ­վա­ծը x ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում քա­նի մար­դու հետ է խո­սել։
Այլ խոս­քով, մի օ­րեն­քի խա­ռը նա­խա­գիծ, որն ա­վե­լի շատ մարդ­կանց վեր­ահս­կո­ղու­թյան տակ է պա­հում, բար­դաց­նում, կա­ռա­վա­րե­լի դարձ­նում նրանց կյան­քը, քան լու­ծում ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դի­րը, էլ չենք խո­սում մարդ­կանց անձ­նա­կան տի­րույթ ներ­խու­ժելն ու հե­ռա­խո­սա­զան­գե­րը լսե­լը։ Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը գա­ղա­փար­նե­րի, պատ­կե­րա­ցում­նե­րի շատ ցածր նշա­ձող ու­նի ու չգի­տի, թե ինչ քայ­լե­րի հեր­թա­կա­նու­թյամբ պետք է պայ­քա­րել խն­դիր­նե­րի դեմ և երբ են պետք ի­րա­կա­նում նման նա­խագ­ծե­րը, ճիշտ կլի­նի, որ գո­նե խոր­հր­դակ­ցի բա­նի­մաց մարդ­կանց հետ, հա­մա­ճա­րա­կի ժա­մա­նակ այլ եր­կր­նե­րի փոր­ձը ևս դի­տար­կի։ Այ­լա­պես տպա­վո­րու­թյուն է, թե կա­ռա­վա­րու­թյու­նը փոր­ձում է այս ի­րա­վի­ճա­կում սե­փա­կան ցան­կու­թյուն­նե­րը՝ մարդ­կանց կյանք ներ­խու­ժե­լու, վե­րահս­կե­լի դարձ­նե­լու, կյան­քի կո­չել։
Հաշ­վի առ­նե­լով, թե հա­մա­պա­տաս­խան մարդ­կանց ձեռ­քում ինչ տե­ղե­կատ­վա­կան բա­զա է կու­տակ­վում, բա­վա­կան մեծ ռիս­կեր ու­նի այս նա­խա­գի­ծը, այ­սինքն՝ ի՞նչ է լի­նե­լու այդ տվյալ­նե­րի հետ, ե­թե հա­մա­ճա­րա­կի վտանգն ա­վարտ­վեց, ո՞վ է ե­րաշ­խա­վո­րե­լու քա­ղա­քա­ցուն, որ ի­րեն դրա­նից հե­տո էլ չեն «տե­ղո­րո­շե­լու», ա­նընդ­հատ չի հայ­տն­վե­լու ո­մանց ու­շադ­րու­թյան տի­րույ­թում։ Աչ­քի տակ ու­նե­նա­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյան բա­զում սխալ­ներն ու ան­լր­ջու­թյու­նը, չենք զար­մա­նա, որ մի օր այդ տվյալ­նե­րը կդառ­նան բո­լո­րի սե­փա­կա­նու­թյու­նը և ով ինչ­պես ցան­կա­նա, կա­րող է այս կամ այն մար­դուն «տե­ղո­րո­շել», հատ-հատ հետևել նրա քայ­լե­րին ու դարձ­նել իր ա­նա­ռողջ մտ­քե­րի զո­հը։ Կամ հենց պե­տա­կան ա­պա­րա­տի ձեռ­քում կա­րող է այս­պի­սի օ­րեն­քը գոր­ծիք դառ­նալ, ան­ցան­կա­լի մարդ­կանց դեմ կի­րառ­վող հզոր զենք, որ­պես­զի ոչ մե­կը չհա­մար­ձակ­վի ան­գամ հա­կաիշ­խա­նա­կան բառ ա­սել, էլ ուր մնաց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դի­մել։
Կա հար­ցի նաև ֆի­նան­սա­կան կող­մը, այ­սօր երբ վի­րու­սի տա­րած­մամբ պայ­մա­նա­վոր­ված ան­գամ թես­տե­րի քա­նա­կի հետ կապ­ված խն­դիր ու­նենք, ճիշտ չէ՞ր լի­նի, որ այս նա­խագ­ծի ի­րա­գործ­ման հա­մար տրա­մադ­րած գու­մար­ներն այդ ուղ­ղու­թյամբ ծախս­վեին ու ա­վե­լի շատ մարդ­կանց թես­տա­վո­րեին, քան նրանց զան­գե­րը վե­րահս­կեին, պար­զեին, թե այդ մարդն ում հետ ինչ ու երբ է խո­սել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ