Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իտալիայում հույսի շող է հայտնվում

Իտալիայում հույսի շող է հայտնվում
02.04.2020 | 11:03

Երկու շաբաթ Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման «առաջատարն էր», հիմա լուծում է հարցը՝ մենք դեռ այնտե՞ղ ենք: Բոլորը տագնապով սպասում են համաճարակի պիկին, որից հետո վարակվածների թիվը պետք է պակասի մարտի 11-ին սահմանված կարանտինի ազդեցությամբ: Իտալացիները պետք է համբերատար լինեն իրենց դժբախտությունների մեջ՝ Le Figaro-ում գրում է Վալերի Սեգոնը: Համազգային կարանտինի 20 օրերից հետո առողջապահության փոխնախարար Պիեռպաոլո Սիլերին գտնում է, որ Իտալիան պիկին կհասնի 7-10 օրում: Կառավարությունը ծրագրում է կարանտինը երկարացնել մինչև ապրիլի 18-ը: Առողջապահության ինստիտուտի տնօրեն Սիլվիո Բրուսաֆերոն հստակ արձանագրել է՝ «Թեպետ վարակման դեպքերի թիվը դեռ չի նվազել, վարակը իրոք դանդաղում է: Մենք գտնվում ենք պլատոյի փուլում: Ձեռնարկված միջոցները արդյունք են տալիս: Վարակվածության դասիչը մոտ է 1-ին, բայց մենք պետք է ավելի ներքև իջնենք: Որովհետև պլատոյի փուլում համաճարակը կարող է նորից սկսվել, եթե թուլացնենք կարանտինի ու մեկուսացման ձևերը»: Համաճարակի սկզբից վարակված էր 105 792 մարդ, վարակի տարածման դանդաղում կա՝ նոր դեպքերի թիվը 5000-ից հասել է 6000-ի մարտի 19- 29-ին և նվազել է 4000-ի՝ մարտի 30- 31-ին: Օրեցօր վարակված մարդկանց թիվը նվազում է՝ մարտի 20-ի 14%-ից մարտի 31-ի՝ 4%: Կոդոգոյում ու Բերգամոյում՝ Լոմբարդիայի առաջին երկու օջախներում, կրկնակի կրճատվել է շտապ օգնության դիմողների թիվը: Բայց ոչ ոք հաղթանակ չի տոնում: Որովհետև ամեն ինչ վկայում է, որ փաստացի հիվանդները 106000-ից ավելին են: 11 600 մահերի և վարակվածների թվի 1,1% մահացությունից, Մատեո Վիլյան, որ վերլուծում է քաղպաշտպանության բոլոր տվյալները Միլանի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, ասում է, որ երկրում վարակվածների թիվը հասնում է միլիոնի: Նա գտնում է, որ կորը դեռ չի հասել պիկին կամ նույնիսկ պլատոյի փուլին: Լոնդոնի արքայական քոլեջի հետազոտությունները նույնպես հուշում են, որ վարակվածներն Իտալիայում 5,9 միլիոն են և ձեռնարկված միջոցները կանխել են 38000 մարդու մահ: Վարակաբան Ռոբերտ Բուրիոնին ընդունում է, որ համաճարակի զարգացման ռեալ միտումները հասկանալու համար պետք է ամենօրյա տեստեր անցկացնել բնակիչների ընտրովիության սկզբունքով՝ գտնելու հակամարմիններ՝ իմանալու որքան մարդ է վարակվել: Այդպիսի տեստեր դեռ չկան:
Վալերի Սեգոն, Le Figaro


Հ.Գ. Իտալացիները ամեն օր մեկ րոպե լռությամբ հարգում են հեռացածների հիշատակը, եկեղեցիներում շարված դագաղները հուշում են, որ երկիրը դեռ երկար է վերքերը բուժելու: Նրանք պայքարող ու չհանձնվող տեսակ են: Վստահաբար՝ արդեն այս ամառ բացելու են սքանչելի Վենետիկի, փառահեղ Ֆլորենցիայի ու հավերժական Հռոմի դները, թանգարաններն ու մարդիկ կարոտել են իրար: Հաստատ: Ու ոչ մի վարակ չի սպանի կյանքի ցանկությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ