«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերազմական իրավիճակի համար նախատեսված պահուստը

ԱՄՀ-ն պատրաստ է բացել պատերազմական իրավիճակի համար նախատեսված պահուստը
05.04.2020 | 22:58

COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008-ի ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամիգործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան: Նա հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը ԱՄՀ հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար: Գեորգիևան, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ասուլիսում, COVID-19 համաճարակն անվանել է աննախադեպ ճգնաժամ։ «Այս ճգնաժամը նմանակներ չունի: Պատմության մեջ երբևէ մենք չենք նկատել համաշխարհային տնտեսության կանգ, - ընդգծել է ԱՄՀ ղեկավարը:- Մենք մտել ենք ռեցեսիոն շրջան»: Ինչպես մահացու հիվանդությունը ազդում է թուլացած մարդկանց վրա, այնպես էլ տնտեսական ճգնաժամը ազդում է թուլացած տնտեսությունների վրա, ասել է Քրիստալինա Գեորգիևան: «Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանից օգտագործել այնքան, որքան անհրաժեշտ է, որ պաշտպանենք տնտեսությունն այս ճգնաժամի հարվածներից», - ասել է ԱՄՀ ղեկավարը։
Նա նշել է, որ ավելի քան 90 երկիր արդեն դիմել է Հիմնադրամին հրատապ օգնության համար:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ