«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Վահե Տեր-Մինասյան. Շատերս հիվանդանալու ենք, բայց եթե մեկ ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները չեն բավականացնի

Վահե Տեր-Մինասյան. Շատերս հիվանդանալու ենք, բայց եթե մեկ ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները չեն բավականացնի
05.04.2020 | 23:01

Ցանկացած խախտում մարդկանց կողմից բերելու է վիճակի վատթարացման՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների 70-80 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չունեն և իրենք կարող են չկասկածել, որ վարակակիր են ու բազմաթիվ մարդկանց վարակեն։

«Մի կողմից մենք տեսնում ենք ծանրաբեռնված բուժհաստատություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել, մյուս կողմից տեսնում ենք, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում։ Երբ վիճակը շատ ավելի լրջանա ու յուրաքանչյուր մարդ ճանաչի մեկին, ով թեթևամտության պատճառով վարակվել է, այն ժամանակ պարզապես ուշ կլինի»,- ասաց բժիշկը։ Նա ասաց նաև, որ մեծ սուպերմարկետներում կարելի էր սահմանափակել հաճախորդների քանակը։ Օրինակ բերելով այլ երկրների մոդելը՝ նա նշեց որ մեծ հերթեր են և մարդիկ առևտուր անելու համար դրսում են սպասում՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն։ «Այդ ամենը կարելի էր նաև Հայաստանում անել, եղանակային պայմաններն էլ են նպաստավոր և խանութի հերթը կարելի էր դրսում սահմանել, իսկ առևտրի կենտրոնում հսկել, որպեսզի 20-30 հոգուց ավելի մարդ չլինի, ոչ թե այն, ինչ տեղի է ունենում հիմա»,- ասաց Վահե Տեր-Մինասյանը։


Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ զբոսնում են դրսում, բժիշկն ասաց, որ հատկապես տարեցների համար դա անհրաժեշտ է և ամբողջ օրը տանը մնալը շատ վատ է։ Նա նշեց նաև, որ հնարավորության դեպքում օրվա մեջ մի քանի րոպե պետք է դուրս գալ մաքուր օդի և զբոսնել՝ բոլորից հեռու, չբարևել, չփաթաթվել ոչ մեկի և պահպանել 2 մետր հեռավորությունն այլ մարդկանցից։ «Եթե դուրս գաք երեկոյան բնակարանից, ու շենքի շուրջը մեկ պտույտ քայլեք, դրանով ոչ մեկին չեք վնասի, իհարկե, եթե հեռու մնաք բոլորից։ Այս պահին չեմ կարող ասել մեր առողջապահության համակարգի հստակ պլանը որն է, որովհետև ես չեմ որոշում, բայց տրամաբանությունն այն է, որ հնարավորինս ձգեն մարդկանց տանը պահելու պրոցեսը, քանի որ եթե դու մնում ես մեկուսացված, հավանականությունը, որ դու կվարակես այլ մարդկանց՝ քչանում է։ Այսպես թե այնպես, շատերս հիվանդանալու ենք, բայց եթե բոլորս հիվանդանանք մի ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները չեն բավարարի, մեր հիվանդանոցները, մեր արհեստական շնչառության սարքավորումները չեն հերիքի, ու կլինի այն, ինչ եղավ Իտալիայում, որտեղ մարդիկ մահացան ոչ այնքան վիրուսից, որքան բժիշկ և սարքավորումներ չլինելուց»,- ասաց Վահե Տեր-Մինասյանը։


Նա նշեց, որ եթե հիմա եթե դու կարողանում են ժամանակ ձգել ու այն մարդիկ, որոնք որ հիվանդանալու են 20 օրվա մեջ, այս մեթոդով կհիվանդանան 2-4 ամսում, այս մեթոդով կկարողանան հսկողություն սահմանել և բուժել ավելի մեծ թվով մարդկանց։

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ