Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
01.05.2020 | 00:08
ՊԱՏ­ՃԱՌ­ՆԵՐ
«Քայ­քա­յուած ու հի­ւանդ կը վե­րա­դառ­նար»…
Բ. Քե­չյա­նը գրում է. «Զին­քը մօ­տէն ճանչ­ցող­ներս իր ջղա­գա­րու­թիւ­նը կը վե­րագ­րենք ե­րեք պատ­ճա­ռի. Ա. խո­րունկ ցն­ցու­մը զոր ան կրեց, Բ. պա­տե­րազ­մին բեր­մամբ իր նիւ­թա­կան ան­ձուկ վի­ճա­կին հիմ­նո­վին քայ­քա­յու­մը և Գ. իր խս­տակ­րօն ժուժ­կա­լու­թեան ջղա­յին հետևանք­նե­րը»:
Սա եր­կար ժա­մա­նակ իշ­խող, բայց և մա­կե­րե­սա­յին կար­ծիք էր, որ վե­րա­բե­րում էր լոկ ազ­դակ­նե­րին, բայց պատ­ճառ­նե­րի պա­տաս­խան չէր պա­րու­նա­կում: «Խո­րունկ ցն­ցու­մի» բուն պատ­ճա­ռը ո՞րն էր: Կամ, «խս­տակ­րոն ժուժ­կա­լու­թյամբ» ապ­րում էին նաև հա­զա­րա­վոր այլ հոգևո­րա­կան­ներ, ին­չու՞ զանգ­վա­ծա­յին հո­գե­կան խան­գա­րում չս­տա­ցան: Ա­յո, վե­րա­դար­ձից հե­տո Կո­մի­տա­սը հայ­տն­վեց «նյու­թա­կան ան­ձուկ» վի­ճա­կում, այլևս հնա­րա­վո­րու­թյուն չու­ներ հա­մերգ­ներ տա­լու, ո­րը նրա ֆի­նան­սա­նյու­թա­կան ա­պա­հո­վու­թյան հիմ­նա­կան աղ­բյուրն էր: Հա­սա­րակ մի բան. սի­րում էր թեյ խմել, բայց շա­քար չկար և օգտ­վում էր ծո­վի ջրից հա­նած, ա­ղա­կա­լած քիշ­մի­շի չամ­չից, որ ի­րեն նվի­րել էին: Թուր­քիան պա­տե­րազ­մում էր, և նյու­թա­կան անձ­կու­թյու­նը հա­մա­տա­րած էր:
Տ. Չի­թու­նին ա­վե­լի պատ­կե­րա­վոր է ներ­կա­յաց­նում. «Երբ 1915-ին վե­րա­դար­ձաւ, նման էր ստուե­րի, շէն Կո­մի­տա­սը չկար այլևս:
Սիր­տը նման էր էն փլած տը­ներ,
Կոտ­րե՜ր էր գե­րան­ներ, խախ­տե՜ր էր սը­ներ…»:
Ա­պա ա­վե­լաց­նում է. «Աք­սո­րի ճամ­բա­յէն իր Բա­նին դա­գա­ղը հետն էր բե­րեր…»:
«Բա­նին դա­գա­ղը». պատ­ճա­ռը այս­տե՛ղ էր, բայց միա­կը չէր:
Կո­մի­տասն ին­քը մի ան­գամ ա­սել է. «Այն ժո­ղո­վուր­դը, որ այդ պատ­կե­րը փռեց իմ տե­սած ճամ­բուն վրայ, չի մա­հա­նար:
Աք­սո­րի ճամ­բուն վրայ, օր մը, ար­շա­լոյ­սին, հա­զա­րա­ւոր հա­յե­րու հա­լա­ծա­վար կա­րա­ւան մը՝ կնիկ, տղայ, մեծ ու փոքր, բլու­րի մը գլուխ գի­շե­րած, առ­տուան նո­րա­ծագ ա­ղօ­թա­րա­նին շո­ղե­րուն ա­ռաջ, յան­կարծ մէկ մար­դու պէս ծուն­կի ե­կան, գլուխ բաց, ձեռ­նե­րը եր­կինք տա­րա­ծած, ար­տա­սուա­լից աչ­քե­րով, մեծ բնու­թեան բաց տա­ճա­րին տակ միա­ձայն դղր­դա­ցու­ցին շա­րա­կա­նը.
Ա­ռա­ւօտ լու­սոյ,
Ա­րե­գակն ար­դար.
Առ իս լոյս ծա­գեա»:
Որ­տե՞ղ էր տե­սել այս պատ­կե­րը: Մի­գու­ցե հետ­դար­ձի՞ ճամ­փին:
Հի­մա այս տե­սա­րա­նը և իր Բա­նը հա­մադ­րենք:
Նա ար­վես­տի երգ­չախմ­բեր էր ստեղ­ծել, բայց տե­սավ բնա­կան, ար­վես­տա­զուրկ ող­բի երգ­չա­խումբ, որ­տեղ կար միայն մո­տա­լուտ մահ­վան սպա­սում:
Նա Պո­լիս էր տե­ղա­փոխ­վել՝ նպա­տակ ու­նե­նա­լով կոն­սեր­վա­տո­րիա հիմ­նել և հայ եր­գի ու­սում­նա­սի­րումն ու հան­րահռ­չա­կու­մը գի­տա­կան հիմ­քե­րի վրա դնել, բայց աք­սո­րի ճա­նա­պար­հին հաս­կա­ցավ, որ ե­րա­զանքն այլևս չի ի­րա­կա­նա­նա:
Ա­նա­վարտ թո­ղեց խա­զե­րի գյու­տի վերջ­նա­կան հայտ­նա­բե­րու­մը, «Ա­նուշ» օ­պե­րան:
Նրա նր­բա­հյուս հո­գին ծվեն-ծվեն ե­ղավ:
Նրա աշ­խար­հը փլուզ­վեց:
Նրա ի­դեալ­նե­րը կոր­ծան­վե­ցին:
Կո­մի­տասն աք­սո­րի ամ­բողջ ճա­նա­պար­հին լսեց տղա­մարդ­կանց լա­ցու­կոծ, ո­րոնք վա­յում էին Պոլ­սում թո­ղած ի­րենց ըն­տա­նիք­ներն այլևս չտես­նե­լու մտ­քից: Չանկ­րիում ստա­նում էին նա­մակ­ներ, հե­ռագ­րեր, նույ­նիսկ լրագ­րեր, ու, թե­պետ խիստ գրաքն­նու­թյա­նը, բո­լո­րը, այդ թվում և՝ Կո­մի­տա­սը, հաս­կա­նում էին, թե ինչ է կա­տար­վում ազ­գի հետ և ինչ է սպա­սում ի­րենց: Եր­բեմն Ա­յա­շից Չանկ­րի էին տե­ղա­փո­խում տա­րագ­րյալ­նե­րի, ո­րոնք ի­րենց հետ բե­րում էին սար­սա­փե­լի պատ­մու­թյուն­ներ: Նա Չանկ­րիից Պո­լիս վե­րա­դար­ձավ նույն ճա­նա­պար­հով, նույն կերպ, և Էս­կի­շե­հի­րի կա­յա­րա­նում հայ եր­կա­թու­ղա­յին­նե­րից լսեց Բրու­սա­յի, Զեյ­թու­նի հա­յե­րի խոշ­տան­գում­նե­րի ու տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի մա­սին: Այս­քա­նից հե­տո, ինչ­պես կա­սեր Պա­րույր Սևա­կը, «Դե ե՜կ, Վար­դա­պետ, ու մի՛ խեն­թա­նա»:
Մարդ­կու­թյունն իր պատ­մու­թյան ըն­թաց­քում բազ­մա­թիվ հան­ճար­ներ է ծնել` գրող­ներ, բա­նաս­տեղծ­ներ, ար­վես­տա­գետ­ներ, գիտ­նա­կան­ներ, զո­րա­վար­ներ և այլք, ո­րոնք հո­գե­կան խան­գա­րում են ստա­ցել հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան, անձ­նա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով: Բայց Կո­մի­տա­սը միակն էր, ով հի­վան­դա­ցավ իր ժո­ղովր­դի բնաջն­ջու­մը տես­նե­լով:
Սա՛ էր նրա ող­բեր­գու­թյան իս­կա­կան պատ­ճա­ռը:
Նրա և մեր…
ՀԻ­ՎԱՆ­ԴՈՒ­ԹՅՈՒՆ
Կո­մի­տա­սը տուն դար­ձավ հո­գե­բա­նո­րեն ջախ­ջախ­ված, աշ­խար­հի ա­նի­րա­վու­թյու­նից խռո­ված ու հիաս­թափ­ված:
Հու­լի­սի 14-ին նրան հրա­վի­րե­ցին իր ըն­կեր­նե­րից մե­կի… հար­սա­նի­քին: Հար­սի հայ­րը բա­ցել էր քսա­կը և ճոխ սե­ղան գցել: (Ա­յո, դա էլ մենք: Ազ­գը ջարդ­վում էր, բայց հար­սա­նիք էին ա­նում): Ամ­բողջ պսա­կադ­րու­թյան ըն­թաց­քում Կո­մի­տա­սը լուռ էր ու մտա­սույզ: Աստ­վա՜ծ գի­տե ին­չի մա­սին էր խոր­հում, ար­դյո՞ք Չանկ­րիում և Ա­յա­շում թո­ղած իր ըն­կեր­նե­րի, ո­րոնց այլևս չէր տես­նե­լու: Հար­սա­նի­քի հյու­րաս­րա­հում դաշ­նա­մուր կար. նա մո­տե­ցավ և ա­ռանձ­նա­կի հու­զա­կա­նու­թյամբ եր­գեց «Կռուն­կը», «Մո­կաց Միր­զեն», «Հո­րո­վե­լը»: Դա սոսկ եր­գե­ցո­ղու­թյուն, կա­տա­րում չէր, դա ռեք­վիեմ էր, հրա­ժեշտ ազ­գին: Դա նրա վեր­ջին հրա­պա­րա­կա­յին ե­լույթն էր:
Մի քա­նի շա­բաթ անց նրան փո­խան­ցե­ցին, որ կոն­սեր­վա­տո­րիա­յի հիմն­ման հա­մար հա­վաք­ված գու­մա­րը սպառ­վե­լու վրա է, և հարկ է տն­տե­սե­լով ապ­րել:
Բան­կալ­թիի իր եր­բեմ­նի տաք օ­ջա­խում, մարդ­կանց հետ ան­հա­ղորդ՝ սկ­սեց ծոմ պա­հել, հս­կում կա­տա­րել և Աստ­վա­ծա­շունչ կար­դալ:
Ես այս­տեղ մեկ ան­գամ հրա­ժար­վել եմ շա­րադ­րելուց հա­յե­րի դա­ժան սպա­նու­թյուն­նե­րի ու խոշ­տան­գում­նե­րի ման­րա­մաս­նե­րը, հի­մա էլ հրա­ժար­վում եմ Կո­մի­տա­սի հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րի մա­սին պատ­մե­լուց: Ի­մաստ չեմ տես­նում:
1916-ի սկզ­բին Վ. Թոր­գո­մյանն ու հույն հո­գե­բույժ Կո­նո­սը ձեռ­նա­մուխ ե­ղան Կո­մի­տա­սի բուժ­մա­նը՝ զա­նա­զան դե­ղա­մի­ջոց­ներ էին տա­լիս ու գի­շեր­նե­րը հեր­թա­պա­հում:
Գար­նան վեր­ջին վի­ճա­կը բա­վա­կա­նին կար­գա­վոր­վեց, և Կո­մի­տա­սին հրա­վի­րե­ցին Գու­րու­չեշ­մեի Երևման Սբ Խաչ ե­կե­ղե­ցում Դռն­բա­ցե­քի ա­րա­րո­ղու­թյուն կա­տա­րե­լու: Սկզ­բում ա­մեն ինչ լավ էր, բայց երբ ար­տա­սա­նեց «Ող­բա­լով կար­դամ առ քեզ» բա­ռե­րը, հան­կարծ փղձ­կաց ու կի­սատ թող­նե­լով ա­րա­րո­ղու­թյու­նը՝ լաց լի­նե­լով հե­ռա­ցավ: Այլևս եր­բեք վար­դա­պե­տը ե­կե­ղե­ցի չմ­տավ, բայց ե­կե­ղե­ցին նրան ըն­դու­նեց մեկ այլ ժա­մա­նակ՝ ող­բա­լի ա­ռի­թով…
Կո­մի­տա­սի պա­հա­պան-հրեշ­տա­կը՝ ունևոր վա­ճա­ռա­կան, պոլ­սա­հայ հա­մայն­քի ազ­դե­ցիկ դեմ­քեր, բա­րե­րար­ներ Մա­թուս և Ա­բիկ ՈՒն­ճյանն­նե­րի ազ­գա­կան Աստ­վա­ծա­տուր Հա­րեն­ցը, նրան տա­րավ Իշ­խա­նաց կղ­զի­նե­րում գտն­վող իր ա­մա­ռա­նոց: Ե­րեք ամս­վա ըն­թաց­քում Կո­մի­տա­սը զգա­լիո­րեն կազ­դուր­վեց՝ լավ սն­վում էր, զբոս­նում և… աշ­խա­տում: Մշա­կեց հայ­կա­կան պա­րե­ղա­նակ­նե­րը և հատ­կա­պես «Մշո պա­րը»՝ ծա­վա­լուն մի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, որն, ա­վաղ, չհասց­րեց մաք­րագ­րել:
Բան­կալ­թի վե­րա­դառ­նա­լուց հե­տո նրան նոր հար­ված հասց­վեց:
Հի­շու՞մ եք, կոն­սեր­վա­տո­րիա հիմ­նե­լու հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից էր Է­դուարդ Կա­րա­գյո­զյա­նը: Այս մար­դը մե­ծա­հա­րուստ վա­ճա­ռա­կան էր, ՀԲԸՄ Պոլ­սի մաս­նա­ճյու­ղի ա­տե­նա­պետ, ում պատ­կա­նում էր նաև Կո­մի­տա­սի վար­ձա­կա­լած տու­նը: Տես­նե­լով, որ վար­դա­պետն այլևս ի վի­ճա­կի չէ վար­ձը վճա­րե­լու, նա պա­հան­ջեց տունն ա­զա­տել:
Կա­րա­գյո­զյան ըն­տա­նի­քից Միհ­րա­նը հե­տա­գա­յում Շիշ­լիում որ­բա­նոց բա­ցեց, ուր պատս­պար­վեց 120 որբ, իսկ նրա եղ­բայր Ար­շա­կը 1942 թ. ԱՄՆ-ում դար­ձավ ՀԲԸՄ վար­չու­թյան նա­խա­գահ և ա­նու­րա­նա­լի ներդ­րում ու­նե­ցավ ազ­գա­պահ­պա­նու­թյան գոր­ծում: Բայց ես չգի­տեմ՝ Կա­րա­գյո­զյան գեր­դաս­տա­նը ջն­ջե՞ց, ար­դյոք, ա­մո­թի խա­րա­նը:
Խա­րան, ո­րով­հետև Կո­մի­տասն ստիպ­ված վա­ճա­ռեց գոր­գե­րը, վե­րա­դարձ­րեց դաշ­նա­մու­րը, ո­րը հա­վա­նա­բար վար­ձա­կա­լել էր, գրավ դրեց ոս­կե ժա­մա­ցույ­ցը ու տն­տե­սե­լով ապ­րե­լու հա­մար 40 օր պաս պա­հեց:
Հի­վան­դու­թյու­նը գլուխ էր բարձ­րաց­րել և գոր­ծում էր իր ա­վե­րը: Վ. Թոր­գո­մյանն ու Կո­նո­սը՝ այլ ելք չտես­նե­լով, ո­րո­շե­ցին Կո­մի­տա­սին փո­խադ­րել հի­վան­դա­նոց:
1916 թ. հոկ­տեմ­բե­րի վերջն էր կամ նո­յեմ­բե­րի սկիզ­բը: Կո­մի­տա­սի հայ­րե­նա­կից Կ. ՈՒ­շագ­լյա­նը գրում է. «Նոյն օ­րը կէ­սօ­րէ վերջ երբ կ՛եր­թա­յի բժ. Թոր­գո­մեա­նին մօտ տե­ղե­կու­թիւն տա­լու գի­շե­րուան մա­սին, Բան­կալ­թիէն ան­ցած ա­տեն ու­զե­ցի հան­դի­պիլ վար­դա­պե­տին տու­նը՝ տես­նե­լու սպա­սա­ւո­րը որ զիս կան­խե­լով բա­ցաւ դու­ռը.
-Գի­տե՞ս, այ­սօր վար­դա­պե­տը տա­րին,- ը­սաւ:
-ՈՒ՞ր տա­րին, ո՞վ տա­րաւ,- հար­ցու­ցի մտա­հոգ:
-Գո­մի­սա­րը,-ոս­տի­կան ը­սել կ՛ու­զէր,- ե­կաւ կառ­քով մը և ը­սաւ. «Վար­դա­պետ է­ֆէն­տի, նա­զըր պէ­յը (նա­խա­րար) ձե­զի կ՛ու­զէ, հարց­նե­լիք բան ու­նի եր­գի մա­սին, պի­տի գնանք»: Վար­դա­պե­տը հա­գուե­ցաւ և ը­սաւ.«Կե­տէ­լիմ է­ֆէն­տի» (եր­թանք պա­րոն): Ես ալ նս­տե­ցայ ի­րենց մօտ և կառ­քը Շիշ­լիի կող­մը գնալ սկ­սաւ: Այն ա­տեն վար­դա­պե­տը ը­սաւ գո­մի­սա­րին. «Է­ֆէն­տի, պէ­նի ալ­տաթ­տը­նըզ, նա­զըր պէյ թա­րաֆ­տա տէ­յիլ» (է­ֆէն­տի զիս խա­բե­ցիք, նա­խա­րա­րին շէն­քը այս կողմ չէր: Եւ մենք գա­ցինք Շիշ­լիի հի­ւան­դա­նո­ցը, վար­դա­պե­տը հոն ձգե­ցինք»:
Պա­տե­րազմն սկս­վե­լուն պես թուր­քե­րը բռ­նագ­րա­վել էին «Օ­պի­տալ դը լա Պե» (Hopital de la Paix) ֆրան­սիա­կան հի­վան­դա­նո­ցը, որ­պես թշ­նա­մա­կան երկ­րի գույք, ու գլ­խա­վոր բժիշկ նշա­նա­կել եվ­րո­պա­կան կր­թու­թյուն ստա­ցած հո­գե­բույժ Մազ­հար Օս­մա­նին:
Ե­րեք բժիշկ­ներ՝ Թոր­գո­մյա­նը, Կո­նո­սը և Օս­մա­նը ախ­տո­րո­շե­ցին delire chronique՝ քրո­նի­կա­կան ցնո­րա­բա­նու­թյուն, paranoia՝ խե­լաց­նո­րու­թյուն:
Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով, այ­սօր աշ­խար­հում 450 մլն մարդ տա­ռա­պում է հո­գե­կան խան­գա­րում­նե­րով:
Բայց ի՞նչ ա­սել է՝ հո­գե­կան խան­գա­րում:
Գլ­խու­ղե­ղը մար­դու ա­մե­նա­բարդ, ա­մե­նաա­ռեղծ­վա­ծա­յին, ա­մե­նա­չու­սում­նա­սիր­ված օր­գանն է, ո­րի խա­թա­րումն ար­տա­հայտ­վում է բազ­մա­թիվ տա­րա­տե­սակ­նե­րով:
Ե­րաժշ­տաշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ո­մանք տա­ռա­պել են հո­գե­կան հի­վան­դու­թյամբ կամ ու­նե­ցել հո­գե­կան շե­ղում­ներ: Բայց մի՞­թե այդ մար­դիկ և նրանց ստեղ­ծա­ծը դա­դա­րում են մշա­կու­թա­յին ար­ժեք լի­նե­լուց:
Կո­մի­տա­սին, ան­կաս­կած, հարկ է դա­սել ե­րաժշ­տար­վես­տի դա­սա­կան­նե­րի շար­քում, բայց տար­բե­րու­թյունն ակն­բախ է՝ ոչ մե­կի ժո­ղովր­դին ի­րենց աչ­քի ա­ռաջ զանգ­վա­ծա­բար չէր ոչն­չաց­նում բնազ­դար­ձակ թուր­քը: Եվ տար­բեր էին ան­գամ հի­վան­դու­թյան դրսևո­րում­նե­րը:
1918 թ. դեկ­տեմ­բե­րին, երբ ար­դեն պարզ էր, որ Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը փլուզ­վել է և Թուր­քիան պարտ­վել, Տ. Չի­թու­նին այ­ցե­լեց հի­վան­դա­նոց: Կո­մի­տա­սը նրան ա­սաց. «Ես իմ ժո­ղո­վուր­դիս մէջ կ՛ու­զէմ ըլ­լալ: Իմ բա­նա­լի­նե՜րս կ՛ու­զեմ, իմ տու՜նս ու գոյ­քե՜րս կ՛ու­զէմ:
Ին­ծի ոչ հի­ւան­դա­նո­ցը պէտք է, ոչ այս­տե­ղի կեան­քը: Ես իմ տունս կ՛ու­զեմ, իմ բնա­կա­րանս, իմ գրա­սե­ղանս ու գոյ­քերս կ՛ու­զեմ: Ին­չու՞ հա­մար գոր­գե­րը քա­շե­ցին տա­րան իմ տու­նէս, ո՞վ ար­տօ­նեց ի­րենց: ՈՒ՞ր են Փա­նո­սի նկար­նե­րը: Ես իմ բա­նա­լի­ներս կ՛ու­զեմ: Իմ ժո­ղո­վուր­դէս զիս ին­չու՞ զր­կե­ցին: ՈՒ՞ր է դաշ­նակս, ու՞ր է իմ խո­հա­րար Վար­պետս, ու՞ր ցրուե­ցան իմ ա­շա­կերտ­նե­րը…»:
Ստա­ցած ամ­բողջ ծանր տպա­վո­րու­թյու­նը և այս խոս­քե­րը պատ­ճառ դար­ձան, որ Տ. Չի­թու­նին «Ա­րիա­մարտ» թեր­թում կոչ ա­նի՝ փր­կե՛նք Կո­մի­տաս վար­դա­պե­տը:
Տ. Չի­թու­նու հետ էր գրող, լրագ­րող, մշա­կու­թա­յին գոր­ծիչ Ե­նովք Ար­մե­նը, ո­րը միա­ցավ նույն կո­չին ու ներ­կա­յաց­րեց Կո­մի­տա­սի վի­ճա­կը. «Հոն, բաց պա­տու­հա­նին առջև, սև ճգ­նա­ւո­րա­կան վե­րա­կուին մէջ ամ­բող­ջո­վին պլ­լուած, գլուխն իսկ ներս քա­շած՝ կծ­կուած, պզ­տիկ սև զան­գուա­ծի մը վե­րա­ծուած, չոր բազ­մո­ցին վրայ փռուեր է մեծ ա­րուես­տա­գէ­տը, սև կէտ մը - սև սքե­մին նոր տա­րա­բաղդ զոհ:
…Վշ­տա­հար է, դառ­նա­ցած, քէ­նոտ, ցասմ­նա­կան՝ Ազ­գին դէմ, Մարդ­կու­թեան դէմ, ան­հատ­նե­րու դէմ՝ ո­րոնց­մէ հա­լա­ծուիլ կը կար­ծէ: Ան­տար­բեր է ար­տա­քին աշ­խար­հին: Նե­րամ­փո­փուած, կղ­զիա­ցած, բևե­ռուած իր Ես-ին մէջ, կը մխայ դառ­նու­թիւ­նը զին­քը հա­րուա­ծող դէպ­քե­րուն՝ ո­րոնց ա­ռանց­քը ա­նի­րա­ւուած զգա­լը կը թուի:
…Հո­գին՝ որ յու­զու­մի ու շար­ժու­մի բո­ցա­վառ հնոց մըն էր՝ հի­մա միայն կը պլպ­լայ»:
Տ. Չի­թու­նու ու Ե. Ար­մե­նի հետ էր նաև «Շանթ» պար­բե­րա­կա­նի խմ­բագ­րա­պետ Մե­րու­ժան Պար­սա­մյա­նը, ո­րը 1919 թ. հուն­վա­րի 4-ին գրեց. «Կը հասկ­նամ թէ եր­գելն ալ դադ­րե­ցու­ցած է վեր­ջերս. նո­պա­ներ կ՛ու­նե­նայ, ո­րոնց մի­ջո­ցին հի­ւան­դա­պահն իսկ կ՛զ­գու­շա­նայ ի­րեն մօ­տե­նա­լու. կե­րա­կուր­նե­րուն չի հաւ­նիր. կը պտը­տի շա­րու­նակ սե­նեա­կին մէջ. մե­ռե­լա­կան ա­րա­րո­ղու­թիւն կը կա­տա­րէ. ստու­գա­բա­նա­կան խն­դիր­նե­րով կ՛զ­բա­ղի ու կը ջղայ­նա­նայ, երբ ի­րեն կ՛այ­ցե­լեն, ո՛վ որ ալ ըլ­լայ»:
Կո­մի­տա­սի տա­րօ­րի­նա­կու­թյուն­ներն ու­նեին ի­րենց դրսևո­րում­նե­րը՝ վռն­դում էր այ­ցի ե­կած բո­լոր բժիշկ­նե­րին և ան­գամ նրանց հետ այս կամ այն կերպ առ­նչ­վող­նե­րին, չէր խո­սում բա­րե­կամ­նե­րի հետ, բայց ան­տր­տունջ ըն­դու­նում էր կու­տի­նա­ցի­նե­րին և միան­գա­մայն ան­ծա­նոթ մարդ­կանց:
Այլևս ակն­հայտ էր, որ Շիշ­լիի հի­վան­դա­նո­ցում բու­ժումն ար­դյունք չէր տա­լիս, բա­ցի այդ՝ սնն­դի և պահ­ման պայ­ման­ներն ան­բա­վա­րար էին:
Պետք էր փր­կել Կո­մի­տա­սին, հարկ էր նրան տե­ղա­փո­խել Եվ­րո­պա և հանձ­նել բարձ­րա­կարգ բժիշկ­նե­րի խնամ­քին:
1919 թ. մար­տին Վ. Թոր­գո­մյա­նը այս­պի­սի մի նա­մակ հղեց Ա. Չո­պա­նյա­նին. «Վա­ղը կամ միւս օ­րը մեր Կո­մի­տաս վար­դա­պե­տը ճամ­բայ կը հա­նենք դէ­պի այդ­տեղ. հե­տը եր­կու ըն­կեր ու­նի. հոդ հաս­նե­լուն՝ հար­կաւ պէտք ե­ղա­ծը պի­տի ը­նէք շու­տով՝ զին­քը Բա­րի­զէն դուրս Maison de Sante-ի մը մէջ դնե­լու. պէտք ե­ղած ծախ­քե­րը ա­պա­հով­ւած է հոս. 1500 ոս­կի դրամ կայ, այս տա­րուան հա­մար կը բա­ւէ, մնա­ցեա­լի մա­սին ալ կը խորհ­ւի: Եր­կու տա­րի է՝ որ ին­քը այս վի­ճա­կին մէջ է. ա­մենքս՝ ըստ ի­րեն, թշ­նա­մի ենք, մա­նա­ւանդ ես, և ինձ հետ բո­լոր բժիշկ­նե­րը կամ բժիշկ ա­նուն կրող­նե­րը. վի­ճա­կը դէ­պի լաւն է թէև, բայց դեռ շատ պէտք ու­նի խնամ­քի, ինչ որ այս­տեղ կա­րե­լի չէ: Զին­քը ցարդ դար­մա­նել տւինք Շիշ­լիի Hopital de la Paix-ի մէջ, բայց ջղա­գա­րի մը հա­մար ինչ որ պէտք է չկայ հոն. պէտք է զբա­ղիլ հե­տը, աշ­խա­տիլ գա­ղա­փար­նե­րը յե­ղաշր­ջել, պար­տէզ հա­նել, պտոյտ­ներ ը­նել տալ և այլն. հի­ւան­դա­նո­ցին մէջ յոյն բժիշկ մը կար, շա՜տ լաւ, ի­րեն հետ կը զբա­ղէր միշտ, բայց հինգ ա­միս ա­ռաջ typhus հի­ւան­դու­թե­նէն բռն­ւե­ցաւ խեղ­ճը, յե­տոյ ջղա­գա­րե­ցաւ և ցայժմ կը մնայ այդ վի­ճա­կին մէջ:
Պի­տի խնդ­րեմ որ վար­դա­պե­տը տոքթ. Քօ­լօ­լին հետ ցոյց տր­ւի Professeur Gilbert-Ballet-ին և ա­սոնց յար­մար դա­տած հի­ւան­դա­նո­ցին մէջ խնամ­ւի: Չորս օր ա­ռաջ խոր­հր­դակ­ցու­թիւն մը ը­րինք Hopital de la Paix-ի բժշ­կա­պե­տին, յոյ­նե­րու և հա­յոց հի­ւան­դա­նո­ցին յի­մա­րա­բոյժ­նե­րուն հետ և տե­ղե­կա­գիր մը ստո­րագ­րած եմ, կ՛ա­ղա­չեմ որ տոքթ. Քօ­լօ­լեա­նը հո­գե­ւին զբա­ղի վար­դա­պե­տով, ինչ­պէս զբա­ղե­ցայ ես»:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 8723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ