Սարերից է գալու մեր փրկությունը...
Նրանք արձակված գառնուկների պես,
Գինու ու հացի ավետիսներն են
բաժանում անվերջ,
ՈՒ ձյունե ահեղ-վես բարձունքներից
Մրմնջում սիրով.
-Որդին Աստծո ձեր մեջ է արդեն,
Նարդոսներով լի սրվակներ հեղեք
նրա ոտներին,
Ապաշխարանքի ու դարձի խոսքեր
լուռ շշնջացեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ