Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում մանկապղծության դեպքերը բացառվեն

Նիկոլ Փաշինյան. Պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում մանկապղծության դեպքերը բացառվեն
17.05.2020 | 00:38

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակը երեխաներին սեռական շահագործումից հետ պահելն է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված լինեն և ուշադիր, հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որ եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն, նախ երեխաները ճանաչեն այդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրա մասին, այս թեման փակ չման, որովհետև մանկապղծության դեպքերի տարածումը նաև այն բանի հետ է կապված, որ պոտենցիալ մանկապիղծները համոզված են՝ ո՛չ երեխան այս մասին կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ», - ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց՝ երեխաների կրթությունն այդ մասով պիտի իրականացվի ծնողի հետ համագործակցությամբ, և կոնվենցիան ավելի շատ ծնողի կրթության մասին է։ «Նման բռնությունները մեծամասամբ կատարվում են ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից, ու երեխաներն անգամ չգիտեն էլ իրենց հետ կատարվողը նորմա՞լ է, թե՝ ոչ, պետք է բարձրաձայնե՞ն, թե՝ ոչ», - ասաց նա։


Փաշինյանն ընդգծեց՝ ՀՀ-ում անհրաժեշտ է նաև կարևորել սեռական դաստիարակությունը։ «Հայաստանում պետք է ամեն ինչ անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն։ Հարց՝ սեռական դաստիարակություն պիտի լինի՞, թե՝ ոչ։ Ովքեր ասում են՝ «չպիտի», հարցնում եմ՝ Հայաստանում նորապսակ զույգերն, օրինակ, սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ: Իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում, շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել, և վատ է։ Սեռական գրագիտության պատճառով, որքան մարդ է իմպոտենցիայով տառապում ՀՀ-ում՝ գիտե՞նք, թե՞ չգիտենք», - ավելացրեց նա:

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ