Դատիր նախկիններին, բարձրացրու վարկանիշդ
19.05.2020 | 01:28
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը համոզված է՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանից չի հեռացել: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Խաչատրյանն արտակարգ դրության պայմաններում լքել է Հայաստանի տարածքը: «Իրատեսի» հետ զրույցում իմքայլականն ասաց՝ որևէ փաստ չկա, որ Գուրգեն Խաչատրյանը հատել է Հայաստանի սահմանը, ընդամենը ենթադրություն է. «Նա որևէ տեղ չի փախել, որքան գիտեմ՝ երբ դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը, նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ: Այնպես չէ, որ իրավապահների հսկողության ներքո գտնվելով, կարողացել է փախչել»:
«Բայց չէ՞ որ նման միջադեպերի պատճառով է, որ մարդիկ սկսում են չվստահել իշխանությանը, և վարկանիշի անկում եք գրանցում»,- նկատեցինք։ «Իմ քայլի» ներկայացուցիչն ընդունեց, որ կառավարող թիմի վարկանիշը որոշակիորեն անկում է ապրել, ապա ընդգծեց՝ ընկած վարկանիշը վերականգնելի է. «Եկեք ընդունենք՝ երբ մարդիկ տեսնեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնում են դատարանի առաջ, վստահությունը կվերականգնվի, մեր վարկանիշն էլ նորից կբարձրանա: Այո, մարդիկ նախկին իշխանավորներիներին ուզում են տեսնել դատարանում կանգնած, իսկ եթե դա տեղի չի ունենում, ներկաները նրանց աչքին վատն են երևում: Բայց երբ օրը գա, ու տեսնեն՝ ինչպես են պատասխան տալիս նախկինները, ամեն բան տեղը կընկնի»:
Սևակ ՎԱԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ