Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բելառուսը Համաշխարհային բանկից կստանա 90 միլիոն եվրո

Բելառուսը Համաշխարհային բանկից կստանա 90 միլիոն եվրո
22.05.2020 | 22:53

Համաշխարհային բանկը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար Բելառուսին ֆինանսական աջակցության փաթեթի հատկացմանը` 90 միլիոն եվրո՝ առողջության ազգային համակարգը ամրապնդելու համար՝ ըստ ՀԲ ներկայացուցչության մամուլի ծառայության: Այս միջոցները կօգնեն բավարարելու հանրապետության առողջապահական համակարգի կարիքները բժշկական սարքավորումների և անձնակազմի վերապատրաստման ոլորտում, այդ միջոցները մասնավորապես կուղղվեն ժամանակակից օդափոխության սարքերի, ցավազրկող դեղամիջոցների և հակաբիոտիկների, բժշկական աշխատողների համար անհատական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերմանը:
Միևնույն ժամանակ, Բելառուսում ՀԲ ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Կրեմերը նշել է, որ նախագիծը առավելագույն արդյունքներ կտա միայն սոցիալական հեռավորության պահպանման, մարդկանց կամընտիր շարժման սահմանափակումների դեպքում:

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ