Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաստաբանն՝ իր տան վրա հարձակման մասին

Փաստաբանն՝ իր տան վրա հարձակման մասին
23.05.2020 | 14:39

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել է պահնորդական ծառայության, որպեսզի իր տանն իրականացվի շուրջօրյա պահպանություն։

«Տնից պետք է դուրս գամ, չեմ կարող անընդհատ տանը նստել, շուրջօրյա պահպանություն է իմ տանը իրականացվում, շատ տհաճ վիճակ է, բայց ասեմ՝ եթե մեկնումեկը փորձել է ինձ սրանով վախեցնել, չարաչար սխալվել է, ինձ չի ճանաչում, կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության դեմ», - ասաց փաստաբանը։


Աթանեսյանի խոսքով՝ իրեն չեն ներում, որ եղել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանը ու հիմա ունի ամբողջությամբ հակառակ դիրքորոշում Փաշինյանի վարած քաղաքականությանը։ «Այս ամենը, որ այս երկրում դարձել է հնարավոր, այո, ես մեղադրում եմ այս իշխանությանը, ի՞նչ են դարձրել էս երկիրը՝ հայհոյանքը նորմալ է, փնթի, կենցաղային բառերը դարձել են նորմալ, գրական հայոց լեզու, արդեն երեխային կարելի է հայհոյել ու հարձակվել երեխայի վրա, այո, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է սրա համար, սա իր օրոք է ու հովանավորվում է իր օրոք», - ընդգծեց Տիգրան Աթանեսյանը։

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ