«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հրանտ Մելիք Շահնազարյան. Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում արդեն 77 մահվան դեպք կա, լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում

Հրանտ Մելիք Շահնազարյան. Կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում արդեն 77 մահվան դեպք կա, լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում
23.05.2020 | 14:42

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է. «Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ։ Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով։ Սա անցած օրվա տվյալներն են։ Ընդհանուր մահվան 77 դեպք կա արդեն։ 32 վարակակիր էլ «այլ հիվանդությունից» են մահացել։ Կարծում եմ՝ լավ առիթ է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում։ Հրճվի ինչ-որ բանից։ Իսկ մի քանի օրից հետո, երբ մահացածների թիվը հասնի 100-ի, կարող են նշել այդ «ձեռքբերումը»։ Դե մի տոնախմբություն անեն, կամ առնվազն մի կլորիկ գումար պարգևավճարների տեսքով մեջ-մեջ անեն։


P.S. Սա գրում եմ, զուգահեռ նայում, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի գյուղերում փոքրիկ ցույցեր կազմակերպում։ Գնացել է սաղ գյուղացիներին իրա գլխին հավաքել, ջրի գնից է խոսում»։

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ