Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիան թույլ է տվել քաղաքացիներին եկեղեցիներ գնալ

Ֆրանսիան թույլ է տվել քաղաքացիներին եկեղեցիներ գնալ
23.05.2020 | 14:46

Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տվել քաղաքացիներին մասնակցել կրոնական միջոցառումներին: Հրամանագիրը ուժի մեջ է մտնում մայիսի 23-ից:


Որոշումը կայացվել է, երբ Ֆրանսիայի պետական խորհուրդը մայիսի 18-ին իշխանություններին հրահանգել է, որ արգելքը պետք է հանվի 8 օրում, քանի որ չափազանց խիստ է և չի համապատասխանում իրավիճակին: Սահմանված կանոնները թույլ էին տալիս ժամերգություններ անցկացնել միայն առանց քաղաքացիների ներկայության: Արգելքը կհանվի հունիսի 3-ին, բայց արդեն հնարավոր է աստիճանաբար վերսկսել կրոնական արարողությունները:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ