Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը ձրի է աշխատում

Թրամփը ձրի է աշխատում
23.05.2020 | 14:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր 3 ամսվա աշխատավարձը փոխանցել է առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենին: Թրամփը 100 000 դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղերի մշակման համար՝ 2020-ի առաջին եռամսյակի ողջ աշխատավարձը։ Նա 2019-ի չորրորդ եռամսյակի՝ 100 հազար դոլար աշխատավարձը ևս նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ