Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2020 թ. Մա­յի­սի 28. 1918 թ. պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րը զոհ­վել են ոչ այս Հա­յաս­տա­նի հա­մար

2020 թ. Մա­յի­սի 28. 1918 թ. պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րը զոհ­վել են ոչ այս Հա­յաս­տա­նի հա­մար
02.06.2020 | 00:39
Ար­դեն հետևում են մնա­ցել և Մա­յի­սի 9-ը, և Մա­յի­սի 28-ը։ 8 տա­րի մա­յի­սին ես մշ­տա­պես գրում և հի­շեց­նում եմ Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյա­նը, որ գար­նան վեր­ջին ա­միսն ա­ռանձ­նա­հա­տուկ ժա­մա­նակ է ողջ հա­յու­թյան հա­մար։ Եվ այդ տե­սա­կե­տը միշտ եմ պն­դե­լու։ Ոչ պա­կաս հետևո­ղա­կա­նո­րեն եմ պն­դում, որ Հա­յաս­տա­նի Ան­կա­խու­թյան օ­րը հենց Մա­յի­սի 28-ն է, ոչ թե «Ան­կա­խու­թյուն» բա­ռի սեպ­տեմ­բե­րյան ՀՀՇ-ա­կան ծաղ­րան­կա­րը։ Բա­ցատ­րու­թյու­նը պարզ է. 1918 թ. ան­կա­խու­թյու­նը մեր նախ­նի­նե­րը նվա­ճել են զեն­քը ձեռք­նե­րին, պաշտ­պան­վե­լով թուր­քե­րից ու մու­սա­վա­թա­կան հրո­սակ­նե­րից, հա­յե­րը պա­տե­րազ­մել են պան­թուր­քիզ­մի դեմ։ Իսկ 1991-ի սեպ­տեմ­բե­րին ոչ ոք մեզ վրա չէր հար­ձակ­վել, ոչ ոք չէր ստի­պում ինչ-որ բան ա­նել կամ չա­նել, ԽՍՀՄ-ն ինք­նի­րեն մա­րում էր, և այն «վե­րաց­րին»։ Այն ըն­դա­մենն ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նում էր, ոչ թե հենց ան­կա­խու­թյունն ին­քը, և Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյու­նը դրա ա­պա­ցույցն է։ Մեր ազ­գա­յին սր­բա­րա­նի՝ «Հա­յոց մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի», հիմ­քի ա­ռա­ջին քա­րը դր­վել է հենց 102 տա­րի ա­ռաջ, ոչ թե 1991-ին։
Այժմ Երևա­նում «քեֆ են ա­նում» ՀՀՇ-ի սա­նե­րը, ո­րոնց սի­րե­լի են «տեր­պետ­րո­սյա­նա­կան» թր­քա­սի­րա­կան խա­ղե­րը։ Հար­գի չէ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ա­կունք­նե­րի մա­սին խո­սե­լը, ա­հա և չե­ղար­կե­ցին Ե­ղեռ­նի զո­հե­րի հու­շա­հա­մա­լիր հա­մա­ժո­ղովր­դա­կան եր­թը։ Ա­վե­լի ստոր բան դժ­վար էր մտա­ծել։ Բայց միևնույն է, մա­յի­սը հա­յոց հաղ­թա­նակ­նե­րի ա­միսն է, ով և ինչ­պես էլ փոր­ձի հայ ժո­ղովր­դի վզին փա­թա­թել «սի­րիր թուր­քին» ցնոր­քը։ Եվ որ­պես­զի հա­յու­թյան մի­ջից մե­կընդ­միշտ չքա­նա ա­մե­նաչն­չին «ձգ­տու­մը դե­պի թուր­քը», երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է պա­հան­ջեն, որ որևէ իշ­խա­նու­թյուն հենց Մա­յի­սի 28-ը ճա­նա­չի Հա­յաս­տա­նի Ան­կա­խու­թյան օր։ Որևէ մեկն ու­զում է ինչ-որ բան նշել նաև սեպ­տեմ­բե­րի՞ն։ Խն­դիր չկա. օ­րենս­դիր­նե­րը կա­րող են Ան­կա­խու­թյան վե­րա­կան­գն­ման օր սահ­մա­նել։ Բայց 1918 թ. մա­յի­սի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին մեր ժո­ղովր­դի հի­շո­ղու­թյու­նը ոչ ոք և ոչ մի ձևով չպետք է ջն­ջի։
1918 թիվ... Ե­ղեռ­նը շա­րու­նակ­վում է, շուր­ջը կայս­րու­թյուն­ներ են խոր­տակ­վում։ Ծա­ռա­ցած է հայ ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան գո­յատևման հար­ցը։ Եվ գտն­վում են խոր­քա­յին հո­գե­կան ու­ժեր. ժո­ղո­վուր­դը կենտ­րո­նաց­նում է կամ­քը։ 1918 թ. մա­յի­սի 28. ա­հա Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման իս­կա­կան օ­րը։ Ո­րով­հետև այդ ամ­սա­թի­վը կապ­ված է օս­ման­ցի մար­դաս­պան­նե­րի նկատ­մամբ հայ­կա­կան բա­նա­կի փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­նե­րի հետ։ Բայց, սկ­սած ՀՀՇ-ի իշ­խա­նու­թյան շր­ջա­նից, ար­դի Հա­յաս­տա­նում, մտած­ված կեր­պով կամ ան­խել­քու­թյու­նից, բո­լոր տա­րի­նե­րին նվա­զեց­վել է 1918 թ. մա­յի­սյան այն օ­րե­րի նշա­նա­կու­թյու­նը։ Պե­տա­կան ան­կա­խու­թյան 1991 թ. վե­րա­կանգ­նու­մը չկա­պե­լով 1918 թ. մա­յի­սի հետ՝ հան­րա­պե­տու­թյան 90-ա­կան­նե­րի տե­րե­րը ոտ­նա­հա­րել են պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը։ Դեռ լավ է, որ խելք­նե­րը հե­րի­քել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը նաև Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան ի­րա­վա­հա­ջորդ հռ­չա­կե­լուն. չէ՞ որ 1918-ին Ար­ցախն էլ «ինչ-որ մե­կի­նը» չէր՝ բա­ցի Ար­ցա­խի հա­յե­րից և Ար­ցա­խա­հա­յե­րի Ազ­գա­յին խոր­հր­դից, Նա­խիջևանն էլ Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան ան­կապ­տե­լի մասն էր, Կար­սի մարզն էլ հայ­կա­կան էր և այլն։ Վի­րա­վո­րա­կան է ա­հա թե ին­չը. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից 1918 թ. մա­յի­սի 28-ի նկատ­մամբ ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով մեր երկ­րում քչերն են հի­շում և ա­վե­լի քչե­րը պատ­վում 1918 թ. մա­յի­սի հե­րոս­նե­րին։ Ա­մոթ է, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ, մի՞­թե այդ­պես են հոգ տա­նում հայ­րե­նի­քում ապ­րե­լու ի­րա­վուն­քը թշ­նա­մու դեմ պայ­քա­րում նվա­ճած նախ­նյաց հի­շա­տա­կի մա­սին։ Պետք է հի­շել ոչ միայն Ա­րամ Մա­նու­կյա­նին (ոչ թե ՀՀՇ-ա­կան Ա­րամ Մա­նու­կյա­նին, այլ 1918-ի դաշ­նակ­ցա­կան Ա­րամ Մա­նու­կյա­նին) կամ Անդ­րա­նի­կին ու Նժ­դե­հին։ Պետք է հի­շել ու պատ­վել բո­լո­րին, ով­քեր մար­տն­չել են 1918-ի մա­յի­սին։
Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սարդ քա­ղա­քա­ցի­նե­րի այ­սօր­վա սե­րունդն ար­ժա­նի՞ է 1918 թ. հե­րոս­նե­րի հի­շա­տա­կի գո­նե մի փոք­րիկ կտո­րին։ Ո՛չ։ Ո­րով­հետև եր­կիրն այժմ կա­ռա­վա­րում են բա­նա­կում ծա­ռա­յե­լուց խու­սա­փած­նե­րը (պատ­ճառ­նե­րը կարևոր չեն. ե­ղել են տաս­նյակ­հա­զա­րա­վոր և՛ սո­վո­րող­ներ, և՛ «տա­փա­կա­թա­թու­թյուն» կամ այլ տկա­րու­թյուն ու­նե­ցող­ներ, ո­րոնք 1991-94 թթ. մար­տի են նետ­վել հա­նուն հա­յու­թյան) և վախ­կոտ­նե­րը։ Եվ այ­սօր­վա ե­րի­տա­սարդ­ներն ու­րախ են հենց այդ հան­գա­ման­քի հա­մար. ին­չու՞ հի­շեն Սի­լի­կյա­նի, նույն Ա­րամ Մա­նու­կյա­նի, Դրաս­տա­մատ (Դրո) Կա­նա­յա­նի, Թով­մաս Նա­զար­բե­կո­վի, Անդ­րա­նի­կի, Խա­նա­սո­րի Վար­դա­նի, հո­րեղ­բո­րոր­դի­ներ Դա­նիել բեկ և Պո­ղոս բեկ Փի­րու­մյան­նե­րի, Սար­դա­րա­պա­տի, Բաշ Ա­պա­րա­նի, Ղա­րա­քի­լի­սա­յի այլ հե­րոս­նե­րի ա­նուն­նե­րը։ Նրանք ու­զում են «լավ ապ­րել» ու համ­բուր­վել-եղ­բայ­րա­նալ թուր­քի հետ։ Նրանք ու­զում են Լան­զա­րո­տի և Ստամ­բու­լի կոն­վեն­ցիա­նե­րը։ Աստ­ված գի­տե, թե էլ ինչ են ու­զում, բայց ոչ ի­րենց ազ­գի պատ­մու­թյան հի­շո­ղու­թյու­նը, ոչ 1918 թ. զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կի նկատ­մամբ հար­գան­քը։ Եվ՝ ոչ միայն 1918-ի։ Նրանց պետք չէ 1991-94 թթ. ա­զա­տա­մար­տի մա­սին հի­շո­ղու­թյու­նը, պետք չեն այդ պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րը, ինչ­պես պետք չեն 20-րդ դա­րի սկզ­բի պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րը։ Նրանց պետք չէ բա­նա­կի և բա­նա­կա­յին կար­գա­պա­հու­թյան նկատ­մամբ հար­գան­քը։ Նրանց երևի ձեռն­տու է միայն «եր­ջան­կու­թյու­նը Լիխ­տենշ­տայ­նի կամ Լյուք­սեմ­բուր­գի ձևով», միայն թե ա­նաշ­խատ փո­ղեր ստա­նան «դրա­մաշ­նորհ­նե­րի» կամ «պարգևավ­ճար­նե­րի» տես­քով։
Հա­յաս­տանն ին­չո՞վ է ե­կել Մա­յի­սի 28-ի հեր­թա­կան օր­վան։ Հան­րու­թյանն ա­վե­լի հի­մա­րաց­նե­լու շատ բարձր տո­կո­սով։ Հան­րու­թյան ա­վե­լի մեծ ա­նա­զա­տու­թյամբ։ Այն բա­նի ա­վե­լի քիչ գի­տակ­ցու­թյամբ, որ Հա­յաս­տա­նը շր­ջա­պատ­ված է թշ­նա­մի­նե­րով՝ պա­տե­րազ­մա­կան հնա­րա­վոր հա­կա­ռա­կորդ­նե­րով։ Այն բա­նի ա­վե­լի քիչ գի­տակ­ցու­թյամբ, որ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ներ­կա­յիս միտ­ման դեպ­քում ազ­գին սպա­սում են միայն զր­կանք­ներն ու ռիս­կե­րը։ Հի­շենք վեր­ջին դեպ­քը, երբ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տոնն զբա­ղեց­նո­ղը փոր­ձեց կա­տա­կել «վա­րակ­վա­ծու­թյան» գծով վրա­ցա­կան վի­ճա­կագ­րու­թյան վե­րա­բե­րյալ, բայց հե­տո ստիպ­ված նե­րո­ղու­թյուն խնդ­րեց Վրաս­տա­նից։ Եվ բո­լո­րը լռում են։ Լռում են ա­մեն ա­ռի­թով։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն օր օ­րի վրա ա­վե­լի ու ա­վե­լի է սար­սա­փեց­նում բնակ­չու­թյանն «իր» վի­ճա­կագ­րու­թյամբ՝ «ա­վե­լի շատ եք վա­րակ­վե­լու և ա­վե­լի շատ մա­հա­նա­լու», և ոչ ոք, պատ­կե­րաց­նու՞մ եք, ոչ ոք չի կանգ­նեց­նում այդ «բայ­ղու­շին»։ Նրա «զի­նա­կից­նե­րը» լռում են, հաս­կա­նա­լի է։ Ինչ­պե՞ս խոս­տո­վա­նեն, որ այդ սրի­կան ինչ-որ մե­կի կող­մից դր­ված է մեր վզին, և ոչ մե­կը, նույ­նիսկ վար­չա­պե­տը, ի­րա­վա­սու չէ կա­ռա­վա­րու­թյու­նից ու նա­խա­րա­րու­թյու­նից հե­ռաց­նե­լու նրան։ Մինչ­դեռ վեր­ջի­նիս ոչ թե գոր­ծից հա­նե­լու, այլ ա­մե­նախս­տա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կե­լու ժա­մա­նակն է։
Ա­մեն ինչ շատ հեշտ է բա­ցատր­վում։ Կար­դում ենք https://coronavirus-monitor.info/country/armenia/ կայ­քում, ո­րը, հա­վա­նա­բար, իր տվյալ­նե­րը նո­րաց­նում է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան վի­ճա­կագ­րա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րի հի­ման վրա. «2020 թ. մա­յի­սի 25-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նում ար­ձա­նագր­ված է Covid-19 կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման 7113 դեպք։ Վեր­ջին օ­րում վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է 452-ով։ Կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րի ընդ­հա­նուր թի­վը 87 է, այ­սօր գրանց­ված է մահ­վան 6 դեպք։ Հի­վան­դու­թյան ակ­տիվ փու­լում կա 3881 մարդ, նրան­ցից 10-ի դրու­թյու­նը կրի­տի­կա­կան է։ Մա­հա­ցու­թյան մա­կար­դա­կը 1,22 % է։ Վի­րու­սից լիո­վին բուժ­ված­նե­րի թի­վը 3145 է»։ Չհի­շեց­նեք ըն­թեր­ցող­նե­րին, թե այժմ ինչ­քան է Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը։ Մեկ մար­դու հաշ­վար­կով Հա­յաս­տանն աշ­խար­հում ա­ռա­ջա­տարն է կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի գծով։ Ի՞նչ է, այս կեն­սա­բա­նա­կան զենքն ստեղծ­վել է հա­տուկ մեր ժո­ղովր­դի դե՞մ։ Մե­ծա­մաս­նու­թյու­նը երևի պատ­կե­րաց­նում է, թե, ա­սենք, Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի, Ֆրան­սիա­յի, Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի բնակ­չու­թյու­նը քա­նի ան­գամ է գե­րա­զան­ցում Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյա­նը։ Հի­մա նս­տեք ու հաշ­վեք տո­կոս­նե­րը... Այն­պես որ, նա­խա­րար Թո­րո­սյա­նը պետք է ոչ թե Վրաս­տանն իր վի­ճա­կագ­րու­թյամբ հի­շա­տա­կի, այլ իր ղե­կա­վար­ման կա­ռույ­ցի մա­սին խո­սի։ Երևի ճիշտ էին Հին Հնդ­կաս­տա­նի մի քա­ղա­քի կա­ռա­վա­րիչ­նե­րը, ո­րոնք քա­ղա­քի, այս­պես ա­սած, գլ­խա­վոր բժշ­կին վճա­րում էին ոչ թե նրա հա­մար, թե քա­նի հի­վան­դի է նա բու­ժել, այլ այն բա­նի, որ քա­ղա­քում հի­վանդ­ներ չլի­նեն։
Բայց Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը լուռ է։ Երևի մեր ժող­ջա­նին» դուր է գա­լիս, թե ինչ­պես են ի­րեն խա­բում, հի­մա­րաց­նում ու ա­հա­բե­կում։ Ին­չու՞։ ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­րեք՝ «ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րը» նս­տած են խոր­հր­դա­րա­նում։ Եվ բո­լո­րը դի­մակ­նե­րով ու ձեռ­նոց­նե­րո՞վ են։ Կար­ծես թե՝ ոչ։ Նա­յում ենք Ար­ցա­խում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի եր­դմ­նա­կա­լու­թյու­նից հե­տո ճաշ­կե­րույ­թի կադ­րե­րը. բո­լորն ա­ռանց դի­մա­կի ու ձեռ­նո­ցի են, ու­տում-խմում, կե­նաց­ներ են ա­սում։ Երևի նրանց ե­րաշ­խիք­նե՞ր են տվել, որ ի­րենք չեն վա­րակ­վի։ Կամ այլ կադ­րեր. պարզ­վում է, որ կե­ռա­սե­նու վրա կո­րո­նա­վի­րուս չի նս­տում, ու­րեմն կա­րե­լի է ա­ռանց դի­մա­կի և ձեռ­նոց­նե­րի բարձ­րա­նալ ծա­ռը։ Ա՜յ քեզ կա­ռա­վա­րու­թյուն, ա՜յ քեզ «ժո­ղովր­դի ընտ­րյալ» պատ­գա­մա­վոր­ներ։ Բա­ցա­հայ­տո­րեն ձեռք են առ­նում «ժող­ջա­նին», իսկ նա սու­սու­փուս են­թարկ­վում է։ Մինչ­դեռ կան տար­բեր ա­լեր­գիա­ներ, բրոն­խիտ, հեղ­ձուկ ու­նե­ցող­ներ, ո­րոնց հա­մար շն­չա­ռա­կան օր­գան­նե­րի նոր­մալ գոր­ծու­նեու­թյան ցան­կա­ցած սահ­մա­նա­փա­կում սպառ­նա­լիք է կյան­քին, ցան­կա­ցած «ձեռ­նո­ցա­նյութ» կա­րող է մաշ­կի տար­բեր ախ­տա­հա­նում­ներ ա­ռա­ջաց­նել։ Եվ հան­կարծ՝ հար­կադ­րա­կան անխ­տիր «մի­ջոց­ներ»։ Մի՞­թե ոչ մե­կին հե­տաքր­քիր չէ, թե 2020 թ. մա­յի­սին աշ­խար­հում ինչ են խո­սում այդ կո­րո­նա­վի­րու­սի մա­սին, ա­սենք, Ի­տա­լիա­յում, Գեր­մա­նիա­յում, Ի­րա­նում, Չի­նաս­տա­նում, ՌԴ-ում, Իս­րա­յե­լում, Լե­հաս­տա­նում։
Ա­հա Ի. Մեչ­նի­կո­վի անվ. պատ­վաս­տա­նյու­թե­րի ու շի­ճուկ­նե­րի ԳՀԻ-ի գի­տա­կան ղե­կա­վար, ՌԳԱ ա­կա­դե­մի­կոս Վի­տա­լի Զվերևի կար­ծի­քը. «Խու­ճա­պի մի մատն­վեք։ Նա­յեք թվե­րին, մա­հա­ցու­թյան տո­կոս­նե­րին։ Գի­տե՞ք, որ այս տա­րի աշ­խար­հում տու­բեր­կու­լյո­զից կմա­հա­նա մե­կու­կես մլն մարդ։ Հի­մա, չգի­տես ին­չու, բո­լո­րը մա­հա­նում են կո­րո­նա­վի­րու­սից, բայց ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյուն ա­նու՞մ են։ Վի­րու­սը նոր են սկ­սել ու­սում­նա­սի­րել։ Հենց որ ի­մա­նան ինչն ին­չոց է, էլ չեն վա­խե­նա։ Ա­ռայժմ տես­նում եմ, թե վա­խից ինչ­պես է ի­րադ­րու­թյու­նը լար­վում։ Կամ մարդ­կանց ստի­պում են մշ­տա­պես ձեռ­նոց կրել։ Ին­չու՞։ Կեղտ հա­վա­քե­լու և ինչ-որ սալ­մո­նել­նե­րով վա­րակ­վե­լու հա­մա՞ր։ Կամ փո­ղո­ցում դի­մակ դնել, ին­չը նշա­նա­կում է ա­լեր­գեն­ներ հա­վա­քել։ Պետք է ձեռ­քե­րը լվալ և խու­սա­փել մարդ­կանց, հատ­կա­պես հի­վանդ­նե­րի հետ մո­տիկ շփում­նե­րից։ Իսկ ա­հա զբոս­նե­լը, շարժ­վե­լը շատ անհ­րա­ժեշտ են, հատ­կա­պես ե­րե­խա­նե­րին ու տա­րեց­նե­րին։ Ո­րով­հետև հե­տո կու­նե­նանք թու­լա­ցած ի­մու­նի­տե­տով մարդ­կանց վիթ­խա­րի քա­նակ, և ոչ մի պատ­վաս­տա­նյութ ար­դեն չի փր­կի»։
Բայց քա­նի որ ժա­մա­նա­կա­կից Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ա­մեն բան մերժ­վում է, ներ­կա­յաց­նենք, թե ի­րենց կա­ռա­վա­րու­թյու­նից ինչ են պա­հան­ջում Իս­րա­յե­լի բժշ­կա­կան ըն­կե­րու­թյու­նը և «Մի­դաատ» կազ­մա­կեր­պու­թյու­նը. «Նկա­տի առ­նե­լով դի­մակ կրե­լու կա­պակ­ցու­թյամբ ծա­գած բա­նա­վե­ճը՝ մենք բազ­մա­կող­մա­նիո­րեն ու­սում­նա­սի­րել ենք այդ հար­ցը։ Մեր կար­ծի­քով՝ դրա հա­ճա­խա­կի կրելն ա­վե­լի շուտ կա­րող է վնաս հասց­նել, քան նկա­տե­լի օ­գուտ տալ... Դի­մակ­նե­րը մարդ­կանց մեջ միայն անվ­տան­գու­թյան կեղծ զգա­ցում են ա­ռա­ջաց­նում, նրանք չեն փո­խա­րի­նում հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րին, ո­րոնք ա­ռա­վել կարևորն են հա­մայ­նա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում։ Այս­պի­սով, բժշ­կա­կան դի­մակ­նե­րի պար­տա­դիր կր­ման մա­սին հրա­մա­նա­գի­րը կա­րող է վնաս հասց­նել վա­րա­կի դեմ պայ­քա­րին» (տես իս­րա­յե­լա­կան sramed.org կայ­քը)։
Լռում է, սա­կայն, ժո­ղո­վուր­դը։ Հա­մա­ձայն է մեռ­նե­լու, միայն թե «ազ­գի ընտ­րյալ­նե­րը» մնան նա­խա­րա­րու­թյուն­նե­րում ու խոր­հր­դա­րա­նու՞մ։ Բայց խոսք կա՝ ին­չին ձգ­տում էիք, դրան էլ հա­սաք, կամ էլ, ըստ անգ­լիա­կան ա­սաց­ված­քի, ա­մեն ժո­ղո­վուրդ ար­ժա­նի է իր իշ­խա­նու­թյա­նը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 13631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ